ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա ողջունելի քայլ է համարում:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա ողջունելի քայլ է համարում:

Այս համատեքստում վերջինս երկու կարևոր հանգամանք է մատնանշում. առաջինը՝ մարդասիրական օգնությունը, որով Հայաստանը ցույց տվեց՝ այն երկիրն է, որը կարողացավ ողբերգության ժամանակ անտեսել Թուրքիայի դերակատարումը, որը նա ունեցել է 44-օրյա պատերազմի ժամանակ և այլ պարագաներում ու օգնության ձեռք մեկնել թուրք ժողովրդին, երկրորդը դիվանագիտական է:
«Կարծում եմ՝ այս առումով հայկական կողմը ճիշտ քայլ է արել, որն արդեն իսկ հայ-թուրքական հարաբերություններում բերել է որոշակի տաքացման, դա ակնհայտ է նաև վերջին շրջանում արվող հայտարարություններով: Ընդհանուր առմամբ, սա եղել է դիվանագիտական քայլ, որին Թուրքիան այլ կերպ չէր կարող պատասխանել, հետևաբար նա ևս դիվանագիտորեն է արձագանքել իրավիճակին»,- նկատում է նա:  
Ըստ բանախոսի՝ եթե այն պայմանավորվածությունները, որոնց մասին բաց տեքստով խոսվել է, օրինակ՝ Անիի կամրջի վերանորոգումը, ճանապարհների բացումը, դառնան իրականություն, ապա կարող ենք ասել, որ տեղի ունեցած երկրաշարժն ու Արարատ Միրզոյանի այցը մեծ հաշվով բավականին մոտեցրել են հայ-թուրքական սահմանի բացմանը:
«Պետք է հաշվի առնել, որ ամեն բան կարող է կտրուկ փոխվել, ամեն բան կախված է նաև նրանից, թե Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններում ով կհաղթի: Կարծում եմ՝ եթե Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունենա, մեզ ավելի շատ հնարավորություններ կտա հայ-թուրքական սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման մասով, եթե, իհարկե, իշխանության գան քեմալիստները: Հիմա ևս բավականին լավ նախադրյալներ կան, որ 2 կողմի հարաբերությունների կարգավորումը հասնի իր տրամաբանական կետին, այսինքն՝ սահմանը բացվի»,- կարծում է նա:
Հարցադրմանը՝ հնարավո՞ր է կանխատեսել, թե երբ կսկսեն Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները, և դա որքա՞ն կարևորություն ունի, Ստեփանյանը նշում է՝ դժվար է ասել, թե վերանորոգումը որքան կտևի, որովհետև ամեն բան կախված է թուրքական կառավարության կամքից:
«Այս մասով հնչած հայտարարությունները ոչ միայն դիվանագիտական են, այլև արտահայտում են, որ թուրքերը ևս ուզում են: Պետք է հաշվի առնել նաև, որ սա գուցե պարզապես դիվանագիտական պատասխան էր Արարատ Միրզոյանի այցին: Այս մասով միայն կարող ենք հույս ունենալ ու շարունակել պահել մեր ակտիվությունը՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն: Այսօրվա դրությամբ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ինտերատիվ է. այն, ի վերջո, ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ու կարող է նվազեցնել ՀՀ-ի կախվածությունը Ռուսաստանից, որն էլ դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- ընդգծում է նա:
Ստեփանյանը, անդրադառնալով նաև Հայաստանի ընդդիմադիր որոշ գործիչների բացասական արձագանքին առ այն, որ երկու երկրների ԱԳ ղեկավարների ասուլիսի սրահը զարդարված էր թուրքական դրոշով ու Աթաթուրքի նկարով, այդ խոսակցությունները հիմարություն է համարում:
«Աթաթուրքը թուրքական պետության հիմնադիրն է, ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ է նրա նկարն այնտեղ կախված: Նրա նկարը ցանկացած թուրք պաշտոնյայի սենյակում կախված է: Սա պարզապես հիմարություն է և որևէ ընդհանուր աղերս դիվանագիտության հետ չունի: Նորմալ երևույթ է, որը պետք է լիներ»,- ասում է նա:
Ստեփանյանի համոզմամբ՝ հայ և թուրք ժողովուրդները հասել են այն կետին, որ միմյանց հետ հարևանություն են անում՝ առանց իրար թշնամի դիտարկելու:
«Եկեք իրերն անվանենք իրենց անուններով: Հայաստանի և Թուրքիայի միջև կա տարեկան մեծ ապրանքաշրջանառություն, և պարզ է, որ այդ ապրանքները ոչ թե թուրքերն են բերել, այլ հայերը: Այստեղ խնդիրը քաղաքական է, և երբ կարողացանք դա լուծել Թուրքիայի հետ, ապա հայ և թուրք ժողովուրդների միջև որևէ այլ խնդիր չի կարող լինել: Իսկ արմատացած այն կարծրատիպերը, որոնք ամրապնդվել են մեր հասարակության մեջ, հիմնականում շահարկվում են մարդկանց կողմից, որոնք չեն ցանկանում, որ դա տեղի ունենա, և պատճառը մեկն է՝ այն հարված է հասցնելու Ռուսաստանին, իսկ այդ մարդիկ սպասարկում են ռուսական կողմի շահերը, ոչ թե հայկական»,- կարծում է նա և հավելում. «Քաղաքական խնդրի հիմքում էլ ընկած է Ադրբեջանի հետ եղած խնդիրները, որոնք պետք է տարանջատենք Թուրքիայի հետ ունեցածներից: Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու, խնդիրն Ադրբեջանի մեջ է»:
Վերջինիս դիտարկմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացում չի նշանակում սահմանը ամբողջապես բացել, խոսքը 1-2 անցակետի մասին է, տեղադրվելու են հսկիչ անցագրային կետեր, որտեղ, ըստ երևույթին, ռուսներ ևս կլինեն, այսինքն՝ կլինեն հայ և ռուս սահմանապահներ:
«Ռուսաստանն այս մասով ամեն բան անելու է, և եթե Թուրքիան իր համաձայնությունը տա, մենք ոչինչ անել չենք կարող, որովհետև մենք ՌԴ-ի հետ ունենք համատեղ պայմանագիր: Սա ամոթալի երևույթ է, բայց փաստ: Ի վերջո, ռուսական կողմը չի ուզում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որովհետև Հայաստանին դիտարկում է որպես իր ազդեցության գոտի: Մենք պետք է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ստեղծենք, բայց ոչ մեր շահերի հաշվին»,- ասում է նա:
Նատալի Մկրտչյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: