ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիան, այո՛, կարող է ազդել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու հարցում, դա մեծ խնդիր չէ, սակայն այդ միջանցքը Ռուսաստանի պատվերով է փակվել․ թուրքագետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախարարի կարգավիճակում երկրորդ անգամ է այցելել Թուրքիա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հայ գործընկերոջ այցն Անկարա նշանակալի է անվանել՝ այդ երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերից հետո։

ՀՀ-ն, հիշեցնենք, օգնության ձեռք մեկնեց իր հարևանին՝ փրկարարական խումբ և հումանիտար բեռ ուղարկեց աղետից տուժածներին, հարևան, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, և որն արդեն 30 տարի է՝ միակողմանի փակել է ՀՀ-ի հետ սահմանը։  ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հուժկու երկրաշարժի կապակցությամբ ցավակցություն էր հայտնել Թուրքիայի նախագահին, Ռ. Էրդողանն իր հերթին շնորհակալություն էր հայտնել ՀՀ վարչապետին զորակցության համար և նշել՝ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:   

Հաշվի առնելով  առկա  իրավիճակը՝ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Ա. Միրզոյանի այցը Թուրքիա  հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա, և ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այդ այցին։  Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ երկրաշարժի հետևանքով  Թուրքիայի իշխանությունն այժմ շոկային իրավիճակում է, ընդհուպ՝ նախանշված համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգելու մասին է խոսվում։ «Երկրաշարժի գոտի Թուրքիայի այլ  հատվածներից օգնության եկած մարդիկ խիստ զայրացած են Էրդողանի վրա։ Իրավիճակը մեղմելու, հօգուտ դեպի իրեն փոխելու քայլեր պիտի անի։ Այսինքն՝ ժամանակ շահելու վրա է խաղում։ Եթե այս շոկը  հաղթահարվի, կարծում եմ՝ ամեն ինչ կվերադառնա ելման կետ։ Այսինքն՝ Թուրքիան կշարունակի ՀՀ-ի հետ հարաբերությունների  նորմալացման գործընթացը և չի հրաժարվի ՀՀ-ից պահանջել հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և տրամադրել չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքը»,- Civic.am-ի հետ  զրույցում  կանխատեսեց պրն Չաքրյանը։

Այսինքն՝ մեր պարզած օգնության ձեռքը սեղմելը, մեզ շնորհակալական, գնահատանքի խոսքեր ասելը դեռևս չի նշանակում, որ Թուրքիան գլոբալ առումով  փոխելու է իր վերաբերմունքը  ՀՀ-ի նկատմամբ և վերանայելու է իր դիրքորոշումը։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ թուրքագետն արձագանքեց. «Չեմ կարծում, որ մոռանան այն ամենի մասին, ինչ մինչ այս՝  երկրաշարժն էին պահանջում, քանի որ իրենք 1991 թվականից սկսած մոտավորապես նույն քաղաքականությունն են վարել։ Թշնամական քաղաքականությունը, որը դեմ է միջազգային իրավունքի նորմերին։  Այս ընթացքում մի քանի կառավարություն է փոխվել, տարբեր ուժերի համամասնությամբ կոալիցիաներ են կազմվել, սակայն ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել։ Միշտ ձգտել են Նախիջևանից Մեղրիի վրայով ցամաքային ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ, որ այդտեղ դիրքեր ամրապնդեն, որտեղից էլ Հարավային Կովկասն ամբողջությամբ վերցնեն իրենց ազդեցության տակ։ Սա ռազմավարական նպատակ է, և քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել այդ նպատակից, այդ ռազմավարությունից, չի փոխվի նաև վերաբերմունքը։ Մի բան էլ. Թուրքիան միանձնյա է փակել սահմանը ՀՀ-ի հետ, ՀՀ-ն փոխադարձաբար չի փակել սահմանը Թուրքիայի քաղաքացիների առաջ։ Հետևապես թող Թուրքիան էլ վերցնի ու բացի իր փակած սահմանը։ Ինչ է նշանակում՝ միջանցք տրամադրել ինքնիշխան երկրի տարածքում, ինչո՞ւ պետք է երկրորդ պետության միջանցք տրամադրի որևէ սուվերեն պետություն, ո՞վ է տեսել նման բան։ Օրինակ՝ Թունիսը Եգիպտոս գնալու համար Լիբիայից միջանցք հո չի՞ պահանջում, կամ, ասենք,  Պարսկաստանը՝  Աֆղանստանից՝ Պակիստան հասնելու համար։ Ընդունված էլ չի միջազգային պրակտիկայում նման բան։ Եվ բացի դրանից՝ եթե միջանցք տրամադրենք, վաղը ուրիշ բան կպահանջեն, կարող է խելքներին փչի վաղն էլ Գյումրիով միջանցք պահանջել։  Դե ռուսներն էլ՝ մեր դաշնակիցները,  ինչպես Պուտինի խորհրդական  Ալեքսանդր Դուգինն էր վկայել թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում, թուրքերի հետ «հրաշալի համագործակցում» են։ Հենց թեկուզ  Իդլիբի օրինակը դիտարկենք.  Իդլիբը 5 կմ լայնությամբ միջանցք է, դրա հյուսիսային հատվածը թուրքերն են վերահսկում, այսինքն՝ պարեկությունը թուրքերն են անում, իսկ հարավում՝ ռուսները։ Սիրիական ուժեր չկան այնտեղ։ Պուտինը լեզու է գտել Էրդողանի հետ՝ «յուրաքանչյուրը սիրում է իր նմանին», «շունը շան ձեռք չի կծի» սկզբունքով, և մեկ այլ պետության տարածքում միջանցք են բացել, համատեղ պարեկություն են իրականացնում։
Նկատենք` այն Թուրքիայի հետ, որը 2016-ին գրավել է մասնավորապես  Ջարաբուլուսը, Ալ-Բաբը, Իդլիբում էլ բերել, տեղավորել է ահաբեկիչներին և հովանավորում է դրանց»։  

Թուրքիա ուղարկված հումանիտար բեռը անցել է Մարգարայի կամրջով՝ «փակ սահմանների ռեժիմում», սա կարելի՞ է դիտարկել որպես «ստարտ»՝ հայ-թուրքական  սահմանի բացման համար։ Նկատենք, որ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, թե  Ա. Միրզոյանի հետ խոսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում արվելիք քայլերի մասին և նշել դրանցից մեկը՝ «Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական «Մետաքսի ճանապարհ» կամրջի վերականգնումը»։ Ըստ թուրքագետի՝ սահմանի բացման հարցում պետք է շահագրգռված լինի նախ Թուրքիան, քանի որ մենք դրանից այդքան չենք օգտվելու, որքան ինքը՝ ազատ շուկայական հարաբերությունների առանձնահատկությունները հաշվի առնելով։

«Եթե սահմանը բացվի՝ առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ապա իր կողմից բացված սահմանը նա կարող է վաղը  փակել։ Էրդողանը շատ է կրկնում, չէ՞, որ անկեղծորեն այս ենք ուզում, այն ենք ուզում։
Ո՛վ, Էրդողան, եթե անկեղծորեն ուզում ես ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել, ե՛կ, դիվանագիտական հարաբերություններ հաստատիր, ինչպես նորմալ երկրներն են անում, դեսպանատեր թող բացվեն։ Սահմանները բացելու համար առանձնապես  ջանք չի պահանջվում, դրանք ինքնըստինքյան բացվում են, եթե կան դիվանագիտական հարաբերություններ,  գնացքներն էլ  գնում-գալիս են Զանգեզուրով, բայց ոչ՝ «Զանգեզուրի միջանցքով»։ Միջանցքի հարցը պետք է մեկընդմիշտ մտքներից հանեն։  Կրկնում եմ՝ առանց դիվանագիտական հարաբերության բացված սահմանը կարելի է հաջորդ օրը փակել, իսկ դա անելու պատրվակ թուրքերը միշտ կգտնեն»,- նշեց մեր զրուցակիցը։ 
 
Խոսելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախադրյալների մասին՝  Չաքրյանը  ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ հարցի մասին նույնիսկ խոսակցություն չի վարվում, առայժմ ընդամենը  սահմանների մասնակի  բացման  հարցն է որոշակիորեն քննարկվում։ «ՀՀ-ի առաջ սահմանը բացելու դիմաց Թուրքիան ի՞նչ է պահանջում՝ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի ստորագրում։ Ադրբեջանը խախտել է մեր տարածքային ամբողջականությունը, օկուպացրել է մեր սուվերեն տարածքները։ 
Եթե ստորագրենք, նշանակում է՝ օկուպացված տարածքները պիտի նվիրաբերենք Ադրբեջանին։  Այսինքն՝ պայմանագիր կնքելու համար իրավիճակը միանգամայն նպաստավոր է միայն Ադրբեջանի համար, ոչ թե ՀՀ-ի։ Մեզ պե՞տք է  նման պայմանով Թուրքիայի հետ սահմանի բացում»։ 

Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի արդյունքում հնարավո՞ր է, որ Ադրբեջանը տեղի տա «մեծ եղբոր» պահանջին և  բացի  Լաչինի միջանցքը, վերադարձնի գերիներին։ Ո՞րը կլինի հիշյալ այցի արդյունքում ձեռք բերված միջանկյալ  արդյունքը, քաղված օգուտը։ 

«Թուրքիան, այո՛, կարող է ազդել Ադրբեջանի վրա, դա  մեծ խնդիր չէ։ Իսկ եթե ոչ,  ապա թուրքերը չեն բացահայտի, բայց  ենթադրաբար  կասեն՝ գնացեք այդ հարցով Մոսկվայի առաջ  պահանջ ներկայացրեք»,- ի պատասխան ասաց թուրքագետը՝ հավելելով՝  միջանցքի փակումը  «չարագործ Պուտինի  ձեռքի գործն է»։ «Դա իր պատվերով է փակվել, հո իմ պատվերով չի՞ փակվել»։ 

Ռուսական իշխանությունների չարագործությունները, ըստ թուրքագետի, չափ ու սահման չունեն։ «Հիշեք. 2021-ի մայիսին ԱԳ նախարար Լավրովը եկել էր Երևան, հետո գնաց Բաքու և չվերադարձած Մոսկվա՝ Ադրբեջանը ներխուժեց Սյունիք։  Անցյալ տարի  սեպտեմբերի 13-14-ին նորից տեղի ունեցավ ներխուժում։ Մենք հսկայական զոհեր ենք տվել՝ մոտ 5  հազար զոհ։  Հիմա պատկերացրեք մի հատ էլ հարձակում տեղի ունենա. Ադրբեջանը նորից գործողություններ կձեռնարկի ՀՀ-ի դեմ, Պուտինը հանկարծ հիշի, որ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, ինքը զորք մտցնի, ադրբեջանցիները կփախնեն, բայց իր զորքերը կպահի, ինչո՞ւ, որպեսզի  Զանգեզուրը, որը  բզկտված Արցախի թիկունքն է դարձել, դարձնի ռուսական զորքերի զորանոց»։ 

Չաքրյանը հիշեցրեց նաև անցյալ տարի մարտին  Փառուխի, Քարագլուխի  դեպքերը, «թե ոնց  դատարկեցին ու հանձնեցին ադրբեջանական զորքին»։ «Որպեսզի կարողանանք մեր ազգային խնդիրները լուծել, պետք է ՌԴ-ի գերությունից ձերբազատվենք։ Դրա առաջին նախապայմանը ժողովրդի վերաբերմունքի փոփոխությունն է, որն արդեն իսկ նկատելի է։ Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ տրանսպորտով մեկնում էի մարզերից մեկը։ Նույնսիկ ավտոբուսի վարորդն էր իր վերլուծության մեջ նշում, որ դա Պուտինի գլխի տակից դուրս եկած գործ է համարում»,- նկատեց թուրքագետը։

 Հեղինե Մանուկյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: