ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հունաստանի արտգործնախարարի օրինակը հայաստանյան ընդդիմախոսներին

Միմյանց հանդեպ ամենասուր հռետորաբանությունը կիրառող Աթենքն ու Անկարան գրկախառնվում են արտգործնախարարների մակարդակով, Հունաստանի արտգործնախարարի՝ ավերիչ և ողբերգական երկրաշարժի առիթով Թուրքիա կատարած այցի ընթացքում:

Ընդամենը օրեր առաջ, և մի քանի անգամ, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում էր, ավելի շոււտ սպառնում Հունաստանին, որ հույները պետք  է զգույշ լինեն, քանի որ մի գիշեր իրենք կարող են հանկարծակիի գալ: Չնայած դրան, Հունաստանի արտգործնախարար Դենդիասը գնում է և ցավակցում, գրկախառնվելով Չավուշօղլուին: Ի՞նչ է դա, իհարկե քաղաքականություն ու դիվանագիտություն, որի համար շատ վաղուց գոյություն չունեն իրողությունների սահմաններ ու տեսակներ, այլ գոյություն ունեն շահեր ու խնդիրներ, և Հունաստանը, չնայած այն հանգամանքին, որ սուր խնդիրներ ունի Թուրքիայի հետ, որ գրեթե բախման եզրին է, որ միաժամանակ ունի նաև Թուրքիայի որևէ ագրեսիայի դիմակայելու բավարար ռազմուժ և անգամ օդային առավելություն, այդուհանդերձ նախընտրում է գործողություններ, որոնք թույլ կտան խուսափել այդօրինակ հեռանկարներից:
Այս դրվագը խիստ հատկանշական է հայաստանյան քննարկումների ֆոնին, որ ծավալվում են երկրաշարժի առիթով Երևանի ցավակցության, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի և ցուցաբերվող օգնության ֆոնին: Քննարկումներ, որոնք սակայն չափազանց հեռու են քաղաքականությունից, ռացիոնալությունից, քանի որ խնդիրը տվյալ դեպքում բոլորովին այն չէ, որ պետք չէ կասկածի տակ դնել Երևանի քայլի ռացիոնալությունը կամ ճշգրտությունը, այլ այն, որ դրա հանդեպ ընդդիմախոսությունը կարող է արժեքավոր լինել քաղաքական ռացիոնալության շրջանակում:
Իսկ այդ իմաստով, բավականին «նյութ» կա ընդդիմախոսության համար, որը ոչ պակաս էֆեկտիվ կարող է լինել Հայաստանի քաղաքական, դիվանագիտական դիրքերի համար՝ այդ թվում հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ կարևոր աշխատանքի համատեքստում: Իսկ, որ այդ աշխատանքը կարևոր է, և դրանում կարևոր է նաև այդօրինակ ողբերգական առիթների պարագայում ռացիոնալ վարքագիծը, վկայում է Հունաստանի արտգործնախարարի վարքագիծը: Ի վերջո, հազիվ թե պաշտոնական Աթենքին հնարավոր լինի վերագրել պետական քաղաքականության փորձառության պակաս, կամ առավել ևս այնպիսի զգայական բնորոշումներ, որոնցով լցված է հայկական հասարակական-քաղաքական հարթությունը Թուրքիայի և դրա հանդեպ քաղաքականության թեմայով:  Իսկ իրադրությունը աշխարհում և ռեգիոնում այնպիսին է, որ պահանջում է գերսթափ մոտեցումներ՝ թե որևէ քայլի, թե դրա քաղաքական ընդդիմախոսության համար: Ավելին, այդ իմաստով Հայաստանում կա թեմայի առնչությամբ ոչ թե ընդդիմախոսության, այլ դրա  կարևորության պարագայում՝ գործնականում որպես այդպիսին բացակայության խնդիր:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: