ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուբեն Վարդանյանը Արայիկ Հարությունյանին «սպիսատ» անելու գործընթաց է սկսել. քաղաքագետը՝ Արցախի ներքաղաքական կյանքի մասին

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի նկատառմամբ՝ ենթադրելի է, որ Արցախում իշխանափոխության սահուն ընթացք է՝ հաշվի առնելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ:

«Կարծես թե Ռուբեն Վարդանյանն Արցախի առաջնորդի ֆունկցիան է վերցրել իր վրա, որի իրավասությունն ի պաշտոնե չունի: Բայց եթե հետևենք վերջին իրադարձություններին՝ մամուլի ասուլիսներ, քաղաքական հայտարարություններ, տպավորություն է, որ Արցախում իշխանությունը վերցրել է Վարդանյանը: Ենթադրում եմ՝ դրա շրջանակներում ինչ-որ բան են մտածել, որ առաջիկայում Արայիկ Հարությունյանին նաև իրավական նկարագրով չեզոքացնեն: Այս փոփոխությունը դրան սպասարկող նախաձեռնություն է: Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանը պետք է բացատրի, թե ինչո՞ւ է ինքը ստվերում»,- նկատում է Սուքիասյանը:
Քաղաքագետը նաև անուղղակի հարցադրում է անում՝ արդյո՞ք սրա ժամանակն է. «Արցախում ուրիշ հարց չկա՞, միջանցքը բացելու, Արցախի անկախության ճանաչման, Արցախի անվտանգության հարցեր չկա՞ն: Տպավորություն է, որ այս մարդիկ ամեն ինչով զբաղված են, բացի Արցախի խնդիրներով»:
Հայկ Սուքիասյանը նկատում է, որ սովորաբար այն պետություններում, որտեղ երկիշխանություն է, երկիրը ցնցումների միջով է անցնում. «Երկիշխանության դեպքում իշխանության որևէ ճյուղ ոչնչացնելու է մյուսին: Ենթադրում եմ, որ Ռուբեն Վարդանյանը Արայիկ Հարությունյանին ինչ-որ ճանապարհով «սպիսատ» անելու գործընթաց է սկսել»:
Նա արցախահայությանը զգուշացնում է, որ պետության մեջ երկիշխանությունը բերելու է Արցախի փլուզմանը. «Հետևաբար, նրանք Արայիկ Հարությունյանի, առաջին հերթին՝ Ռուբեն Վարդանյանի ականջներից պիտի բռնեն և բացատրություններ պահանջեն, թե ի՞նչ է կատարվում Արցախի քաղաքական կյանքում: Ինչո՞ւ են այս մարդիկ զբաղված այսպիսի «այլանդակություններով»: Սրանք մինչհեղափոխական ընթացքին բնորոշ այլանդակություններ են»:
Քաղաքագետը կանխատեսում է, որ եթե վերջիններս շարունակեն այս հակամշակույթ, այն նաև գցելու է Արցախի միջազգային իմիջը, վնասելու՝ անվտանգության ուղիներ որոնելու՝ Հայաստանի ջանքերին:
«Եթե Արցախը գերտերություններից ու աշխարհից բան է պահանջում, ապա պետք է լինի քաղաքակիրթ և բավարարի այդ միջազգային չափորոշիչները, պետք է իմիջ ունենա: Բայց դե պետության կյանքում հազար ու մի «այլանդակություններ» են տեղի ունենում: Ռուբեն Վարդանյանը, որը գիշեր ու ցերեկ կանչում է «ռուսական սապոգ», որը աշխարհից պահանջում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում, երբեք Ռուսաստանից, խաղաղապահներից չի պահանջում կատարել իր պարտականությունները»,- ընդգծում է Սուքիասյանը:
Խոսելով մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, ըստ որի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջերս գնացել էին Մոսկվա՝ քաղաքագետն ասում է՝ եթե այդ այցերը վերջիններս համաձայնեցրել են ՀՀ իշխանությունների հետ, ապա ողջունելի է, իսկ եթե համաձայնեցված չէ, ինչ-որ սեպառատ՝ առանձին գործընթացներ են սկսել, ապա պետք է իմանան, որ շատ մեծ պատասխանատվության տակ են մտել:
«Էլի եմ ասում, եթե մենք այս պահին ուզում ենք Արցախի հարցի նվազագույն լուծում, Արցախի իշխանությունները պետք է արտաքին աշխարհի հետ լավ աշխատեն, ոչ թե գիշեր-ցերեկ երդումներ տան հյուսիսին, որի «սապոգի» տակ է գտնվում այսօր Արցախը, և որի «արծվի հայացքի» ներքո Արցախի գյուղեր են տանում, միջանցք են փակում: Թող իրենց հանկարծ չթվա, որ կարող են պառկել Մոսկվայի պատերի տակ և Ֆրանսիայի վրա մուննաթ գալ՝ ասել ինչո՞ւ մեզ չես օգնում, կամ Հայաստանի»,- ասում է Հայկ Սուքիասյանը:
Քաղաքագետը նաև նկատում է՝ ի՞նչ են արել նրանք, թեկուզ պետնախարարը, որպեսզի Արցախի հարցն ունենա լուծում: Որո՞նք են եղել այդ քայլերը:
«Արայիկ Հարությունյանի հետ գնացել են Ֆրանսիա, խնդրում, աղաչում էին Ֆրանսիայի նախագահին՝ վերջինս միջնորդի, որ Ռուսաստանը ստանա միջազգային մանդատ: Գիշեր-ցերեկ աշխարհից պահանջում են, որ ճանաչեն Ռուսաստանի ներկայությունը Արցախում:  Գիշեր-ցերեկ Հայաստանին մեղադրում են, որ լավ չի աշխատում Լաչինի միջանցքը բացելու հարցում: Սրանք այն քայլերն են, որ նրանք արել են: Ի՞նչ դրական որևէ բան են արել, որը կօգներ, կնպաստեր, որ այդ ճանապարհը բացվի: Պիտի Ռուսաստանին պահանջներ ներկայացնեին և շատ բաներ պիտի անեին, որ չեն արել»,- նշում է նա:
Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանը հայտնի է որպես Հայաստանի շահերը Ռուսաստանի շահերին ստորադասող:
«Վերջը պիտի հասկանանք, թե այս մարդու նպատակը ո՞րն է: Ինչո՞ւ է անընդհատ կոնֆլիկտ հրահրում Հայաստանի ներսում: Ինչո՞ւ են Արցախի հարցը, որը այս պահին Հայաստանի ուժերից վեր է, կախել ՀՀ-ի ոտքերից և քաշում գերեզման: Նրանց նպատակը Հայաստանի ներքին կյանքում ցնցումներ առաջացնելն է: Կարծում եմ՝ նրանք համախորհուրդ են հյուսիսի հետ՝ անընդհատ Հայաստանից պահանջել Հայաստանի քաշից բարձր հարցեր, որը լուծել չի կարող, բայց դրա շրջանակներում երկրում բորբոքել հուզականություն, ներսում գործող ռեվանշիզմին՝ 5-րդ շարասյանը տալ ձևական պատճառներ, ձևական ճշմարտություններով սարքած հիմնավորումներ, որով կարողանան Հայաստանի ներքին կյանքը ցնցել: Այդ մարդու՝ Ռուբեն Վարդանյանի նպատակը, եթե նաև քայլերը նայենք, հաստատ Արցախը չէ»,- ասում է զրուցակիցը: 
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման վերաբերյալ բազմաթիվ քննադատություններին՝ Սուքիասյանն ասում է.
«Արցախն այսօր անվտանգության ու ապրելու խնդիր ունի: Իրենք ամբողջ էներգիան՝ ռեսուրսը պիտի ծախսեն սրա վրա, բայց ծախսում են հազար ու մի հիմարությունների վրա՝ սրան տար, սրան բեր, էս ո՞վ է, էն ո՞վ է: Իրենց համար ավազան են գտել պաշտոնյաները. մի Արցախ, որ մի 2000 քառակուսի կիլոմետր տարածք է մնացել, դրա վրա՝ նախագահ, 4 փոխնախարար, 100 վարչապետ, պետնախարար, նախարարներ, նախարարների տեղակալներ, տեղակալների վարորդներ, վարորդների վարորդներ… Պարզվում է Արցախի բյուջեն, որը Հայաստանից է գնում, հավանաբար գնում է սրանց պետական կառավարման ապարատի երախը փակելու համար միայն»,- զայրանում է Սուքիասյանը:
Անդրադառնալով նաև նրան, որ վերջերս մամուլում շրջանառվեց տեղեկություն, թե առաջիկայում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը՝ Սուքիասյանը նշում է՝ որևէ կապ չի տեսնում այս հայտարարության և Արցախի նախագահի նախաձեռնած փոփոխության մեջ:
«Չեմ կարծում, որ կապ կա, քանի որ Բաբայանը վաղուց էր այդ մասին հայտարարել: Բաբայանին ինչո՞ւ են պետնախարար նշանակում, թող պաշտպանության նախարար նշանակեն, եթե ուզում են, որ Արցախում քիչ թե շատ բանակը կարգի գա»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: