Բացօթյա՞, թե՞ բացօդյա

Հարցը վերաբերում է այս բառերի գործածության ոլորտներին. արդյո՞ք երկուսն էլ ճիշտ են, եթե՝ այո, ապա ո՞ր բառը ե՞րբ է գործածվում:
Նախ տեսնենք, թե ինչ են ասում այս մասին մեր հին ու նոր բառարանները:
Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանում» կարդում ենք. «Բացօթեայ - բացօդյա բառը այդ բառարանում չկա, որից կարելի է ենթադրել, թե գրաբարում չկար բացօդյա ձևը»: Սակայն այդպես չեն կարծել «Հայկազյան բառարանի» հեղինակները (այդ մասին՝ քիչ հետո):
Հրաչյա Աճառյանի «Արմատականում» կարդում ենք, որ բացօթեայ բառի արմատն է օթ, այսինքն՝ «գիշերը մի տեղ անցկացնելը, գիշերելը, օթևանելը»: Այնուհետև շարունակում է. «Կա և սխալ գրչությամբ՝ բացօդեայ, իբր թե օդ բառից, որ և այժմ բավական ընդհանրացել է տգետների մոտ»: Այսինքն՝ Աճառյանը մերժում է բացօդյա բառը: Հիշեցնենք, որ դա 20-րդ դարի 30-ական թվականներին էր: Ժամանակագրորեն դրանից մի հարյուր տարի հետ գնանք, դեպի 1837 թվական, երբ լույս տեսավ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կոթողային աշխատությունը:
Այնտեղ «բացօթյա» բառահոդվածում բերված օրինակներից մեկում կարդում ենք. «Ո՞Ւր արդեօք օթեւանեալ իցես, որդեակ, ի փողոցի՞, թե՞ ի բացօթեայ (կամ բացօդեայ)»: Այս օրինակից երևում է, որ Մխիթարյաններին ծանոթ էր բառի «բացօդեայ» գրությունը, ընդ որում, բառը գործածվել է «բաց երկնքի տակ գիշերելու, օթևանելու» առումով: Սա շատ կարևոր է հետագա շարադրանքի համար:
Ստեփանոս Մալխասյանցը 1944 թվականին լույս տեսած իր «Հայերեն բացատրական բառարանում» ընդգրկել է երկու բառն էլ, գրելով. «Բացօդեայ - (արմատն է օդ) բաց օդում, բաց երկնքի տակ: Բացօդեայ ճաշ, պարապմունք»: Բերում է նաև օրինակ. «Հիւանդ երեխաների հետ բացօդեայ են պարապում»: ՈՒշադրություն դարձնենք, որ այստեղ գիշերելու, օթևանելու մասին խոսք չկա, այլ միայն՝ բաց օդում ճաշելու, պարապելու, հավաքվելու: «Բացօթեայ - (արմատն է «օթ»), բաց տեղ, բաց երկնքի տակ գիշերող»: Այսինքն` գիշերելու, օթևանելու դեպքում արդեն պետք է կիրառվի «բացօթեայ» բառը (ըստ Ստ. Մալխասյանցի): 1974 թվականին լույս տեսած «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» կարդում ենք. «Բացօդյա - Բացօդյա զբոսանք, բացօդյա խաղալ»: Դարձյալ գիշերելու, օթևանելու մասին խոսք չկա: Իսկ բացօթյա-ի դիմաց կարդում ենք. «բաց երկնքի տակ», որը ոչինչ չի ավելացնում արդեն ասվածներին:
1976 թվականին լույս տեսած «Արդի հայերենի բացատրական բառարանում» Էդուարդ Աղայանը գրում է. «Բացօդյա - Բացօթյա»: Իսկ բացօթյա բառը բացատրում է այսպես. «բաց օդում, բաց երկնքի տակ»:
Ի՞նչ կարելի է եզրակացնել:
«Բացօդյա» բառը սկզբում հայերենի բառապաշարում չի եղել: Հետո մուտք է գործել բառապաշար, բայց որոշակի իմաստով: Եթե խոսքը վերաբերում է բաց երկնքի տակ գիշերելուն, օթևանելուն, ապա գործածվում է «բացօթյա» բառը, իսկ բաց օդում, բաց տեղում, բաց երկնքի տակ պառկելու, խաղալու, հավաքվելու, խնջույք անելու դեպքում գործածվում է «բացօդյա» բառը:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
irates.am
Նմանատիպ Լուրեր

Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը: