ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Զախարովայի անհաջող փորձը․ Արցախի դեօկուպացիա, Բերձորի 22+22 կմ լայնությամբ արտատարածքային միջանցքի ազատում, ռուս «խաղաղապահների» դուրսբերում եւ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի մուտք

Ռուսաստանը նահանջում է Կովկասից, եւ ընդհանրապես կասկածի տակ է ՌԴ հետագա գոյությունը ներկայիս տեսքով, բայց մինչ այդ Հայաստան չպետք է մնա։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի համար շաբաթվա մեջ ամենակարեւորը բրիֆինգի օրն է․ այդ օրը նա կատարում է իր ամենակարեւոր եւ գուցե միակ առաքելությունը՝ աղբ ու լուտանք տեղալ Հայաստանի հասցեին։ Սա հիմա ռուսական պետական քաղաքականության միակ քիչ թե շատ հոդաբաշխ ուղղությունն է, որտեղ դրա նպատակները խիստ հստակ են՝ Հայաստանի պետականության ոչնչացում եւ հայ ժողովրդի՝ իր պատմական բնակության արեալից բնաջնջում, որը փուլերով իրագործվում է 200 տարի։ Ռուսաստանը նահանջում է Կովկասից, եւ ընդհանրապես կասկածի տակ է ՌԴ հետագա գոյությունը ներկայիս տեսքով, բայց մինչ այդ Հայաստան չպետք է մնա։
Այս անգամ Զախարովան անդրադարձել է ԵՄ դիտորդների ներգրավման վերաբերյալ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Ադրբեջանն արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ ՀՀ վարչապետն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ։ Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից։ Բայց քանի որ ՌԴ գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ, և արևմտյան մեր գործընկերներն արդեն սկսել էին մեզ խեթ նայել, թե՝ դուք իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ ռուսական ու հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, «խեղճ» ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն։ Մենք ասացինք՝ շատ լավ, եկեք դուք տեղում դիտարկեք, տեսեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանու՞մ է, թե՞ ոչ։ Սա է կարևոր նյուանսներից մեկը»։
Եթե ​​նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ի տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար թե այդ փորձը կարելի է հաջող համարել, ասել է Զախարովան։ «Ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, մեր սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք երբեք չենք լսել այս առնչությամբ Բաքվի մտավախությունների մասին, միեւնույն ժամանակ գիտենք ԵՄ-ի՝ Հայաստանում դիտորդական առաքելությունը տեղակայելու որոշման վերաբերյալ Ադրբեջանի քննադատական ​​վերաբերմունքի մասին», ասել է նա։
Ով կկասկածեր։ Ռուս «խաղաղապահներն» ու սահմանապահները լուծում են Բաքվի մտավախությունները փարատելու հարցը՝ հենց նրանց տեղակայման վայրերում են տեղի ունենում ներխուժումները, ռուս զինվորականներն էլ ներխուժումից առաջ նրանց են փոխանցում հետախուզական տվյալներ եւ ժամանակին լքում զբաղեցրած դիրքերը։ Հին Թաղեր-Խծաբերդ, Փառուխ, Ջերմուկ, Վերին Շորժա․ տիկին Զախարովա, ապուշություններ դուրս տալուց առաջ հիշեք այս տեղանվանումները։ Բաքուն իհարկե կքննադատի, քանի որ Եվրոպական դիտորդները խանգարում են աչքից հեռու իրականացնել այս սխեման։
Էլ ինչ է ասում ռուսական «խոսող նժույգի» խոսնակը․ «Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոխել անվտանգության համակարգը, որը ձեւավորվել է տարածաշրջանում, եւ դրա հիմնաքարը ռուս զինվորականների եւ սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաեւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դե, եւ, բնականաբար, այն ոգին, որը դրսեւորվեց, քաղաքական կամքը, անվանեք, ինչպես ուզում եք… այն որոշումների իրականացումը, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջեւ, սա իհարկե, անվտանգության համակարգի ընդհանուր պատկերի զգալի մասն է», ասել է Զախարովան։ Եվ վերջում՝ ավանդական սպառնալիք, որ միեւնույն է, «կարգավորումը», այսինքն հայկական պետականության վերացման ծրագիրը կատարվելու է եռակողմ թղթերի հիմքով։
Էլ ոգի, էլ քաղաքական կամք․․․ Եռակողմ կրկեսը անհրաժեշտ տպավորությունն այլեւս չի գործում՝ հատկապես Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի լուծարման եւ Արցախն այս փուլում գետտոյի վերածելու եւ բնիկներից մաքրելու ռուսների նախապատրաստական գործողություններից հետո։ Իր հերթին, Իրանի կոշտ դիրքորոշումը եւ արեւմտյան հնարավոր առաջխաղացումը՝ եռակողմ թղթերի լեգիտիմացման համառ մերժումով, ռուսներին դնում են երկիմաստ վիճակում։ Այդ պատճառով ռուսական պաշտոնական տեքստերում եւ հայտարարություններում ամեն ինչ ասվում է բաց, միեւնույն ժամանակ՝ ակնհայտ զառանցանքներից մինչեւ խուլիգանական շանտաժ ընդգրկմամբ։ ԱԳՆ վերջին խայտառակ հայտարարություններից հետո շտապ դարակից հանվել ու Երեւան է ուղարկվել Խովաեւը, ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հեռանում տարածաշրջանից, որ Ռուսաստանն անտարբեր չէ Ղարաբաղի հայերի նկատմամբ, որ արդարացի չեն ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունները, Զախարովան տենդագին հղում է անում Բրյուսելի ու Վաշինգտոնի «նենգ նպատակներին»։
Եռակողմ միմոսությունների, չքմեղանքների ու դեբիլային քարոզչության ժամանակն անցել է, ռուսների այս պահվածքն արդեն հոգեվարքի նշան է։ Խնդիրները հստակ են՝ Արցախի դեօկուպացիա, Բերձորի 22+22 կմ լայնությամբ արտատարածքային միջանցքի ազատում, ռուս «խաղաղապահների» դուրսբերում եւ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի մուտք։
lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: