ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական մշակույթն ու ցեղախմբերը

Իրանական մշակույթում սգո մասին առաջին հիշատակությունը Սիավոշի մահն է: Բուխարայի պատմության մեջ ասված է. «Բուխարայի ժողովուրդը սգում է Սիավոշի սպանվելը, այդ մասին գիտեն բոլոր շրջաններում, նվագածուները երգ են հորինել այդ առիթով, տաղասացներն այն մոգերի լաց են բնութագրել և այս խոսքը երեք հազար տարվա վաղեմություն ունի»:

Բուխարայի պատմությունից բացի, Սամարղանդի մոտակայքում հայտնաբերված որմնանկարներում սգավոր է պատկերված, որն ըստ երևույթին սգում է Սիավոշի մահը: Այդ որմնանկարում պատկերված է մի գահավորակ, որի վրա ննջում է Սիավոշը և ժողովուրդը կուրծք է ծեծում:
 
 
   «Հին ժամանակներից մինչ այսօր շիրմաքարերը պատմական արժեքավոր տեղեկություններ են փոխանցել: Շիրմաքարերի տեսքը ոչ միայն կապված է եղել ժողովրդի համոզումների հետ, այլև առնչություն է ունեցել տվյալ տարածքի ճարտարապետության հետ: Նախնիների մասին տեղեկությունների մեծ մասը փոխանցվել է շիրմաքարերի գրությունների միջոցով: Շիրմաքարերի վրա փորագրության ավանդույթը շարունակվում է մինչ օրս և շիրմաքարերի վրա քանդակված յուրաքանչյուր նշան վկայում է այդ տարածքի կրոնական ու ավանդական բարքերի մասին, որն առնչություն ունի հանդերձյալ կյանքի ու հավիտենության մասին տվյալ ժողովրդի համոզումների հետ: Իրանի տարբեր քաղաքներում նահատակների շիրմաքարերի վրա տարբեր գրություններ ու նշաններ են փորագրված: Օրինակ «հավիտենական դամբարան» նշանակում է, որ կյանքը մահով չի ավարտվում կամ «մահը հավիտենություն է» և «վկայախոս նահատակ» հասկացությունները անդրադառնում են նահատակի ողջ լինելուն, ինչը բազմիցս շեշտվել է Ղուրանում»,- ասում է փորձագետ Ռաանա Քարգյարին:
 
 
Սիավոշի սգավորներ - գունավոր կավե սափոր, Մարվ. պահպանվում է Էրմիտաժ թանգարանում:
 
 
Սիյավոշին վերագրվող որմնանկար, մ.թ.ա. III դար. պահպանվում է Ռուսաստանի Էրմիտաժ թանգարանում։
 
 
Շիաների երրորդ իմամ` իմամ Հոսեյնի համար առաջին անգամ սգացել են նրա նահատակությունից մի քանի տարի անց, Մեդինայում: Պատմության վկայությամբ այդ արարողությունը կայացել է հիջրեթի 65 թվին, Քյարբալայի նահատակների վրեժը լուծելու համար Մուխթարի ղեկավարությամբ տեղի ունեցած Ալավյանների ընդվզումից հետո:
 
Իրանում իմամ Հոսեյնի սգո արարողությունը տարածվել է Ալե-Բույե դինաստիայի Ահմեդ Մոազեդդին թագավորի օրոք: Նախքան Ալե-Բույե դինաստիան, շիաներն ու ալավիները համախմբվում էին սգալու համար, սև էին հագնում, տների դռներին սև կտավներ էին կախում: Թասուայի և Աշուրայի օրերին իմամ Սադեղը տանն էր մնում և մերձավորները նրան այցելելով ցավակցում էին: Սակայն երկրի ղեկավարության ճնշման և հզոր հովանավոր չունենալու պատճառով, այդ արարողությունը համատարած չեր Իրանում: Աբբասի խալիֆաների ճնշումն օրավուր ավելի էր սաստկանում, այնպես որ Մոթվաքել Աբբասիի օրոք, նրա թուրք զորայինների միջոցով ավերվեց իմամ Հոսեյնի սրբավայր դամբարանը: Մոթվաքելը հրամայեց ավերել իմամ Հոսեյնի դամբարանը և ջուր լցրեց Քյարբալայի բոլոր շիրիմների վրա:
 
Ալե-Բույեի շիա իշխանությունը հաստատվելով, արմատավորվեց մոհառռամի սգո արարողությունը: Այդ ժամանակաշրջանում մոհառռամ ամսում կայանում էին մեծ մասշտաբներով սգո արարողություններ: Շիաների կենտրոնը հանդիսացող Բաղդադի Քյարխ թաղամասում ավելի մեծ շուքով էր նշվում այդ արարողությունը: Սգո օրերին Ղոմում, Քաշանում, Սաբզեվարում և Սավեում ոչ-աշխատանքային օրեր էին հայտարարվում և շիաները սգում էին իմամ Հոսեյնի մահը: Այդ ժամանակաշրջանում հիմք դրվեց ջուր և հյութ հյուրասիրելու ավանդույթին: Սգավորները սևով էին պատում փողոցները և ողբ էին ասում: Այդ ժամանակաշրջանում խորհրդանշաններ կրելու սովորություն չկար:
 
 
 Ալե-Բույե դինաստիան կործանվելով, իմամ Հոսեյնի սգո արարողությունը գաղտնի էր տեղի ունենում: Մինչև Թեյմուրյանների ժամանակաշրջանն ավարտվելը վկայություններ չկան սգո արարողությունների անցկացման մասին: Թեյմուրյանների օրոք, Մոլլա Մուհամմեդ Վաեզ Քաշեֆին հեղինակեց «Ռոզաթ Ալ-Շոհադա» գիրքը: Թեյմուրյանների վերջին թագավոր` Սուլթան Հոսեյն Բայղորայի ժամանակաշրջանից, Թեյմուրյանների մայրաքաղաք հանդիսացող Հարաթում կայացան սգո արարողություններ: Թեյմուրյանների օրոք շիաներն ավելի ազատ էին իրենց ծեսերը կատարելու հարցում: «Ռոզաթ Ալ-Շոհադա» գիրքը սգո արարողությունների վերաբերյալ ամենանշանավոր գիրքն է, այնպես որ Ղաջարների օրոք, սգո հանդիսությունների ժամանակ, «Ռոզաթ Ալ-Շոհադա» կարդացողները «ռոզեխան» էին կոչվում և այդ բառի կիրառումը շարունակվեց մինչ օրս:
 
Իրանում Սեֆյաններն իշխանության հասնելով և շիականությունը երկրի պաշտոնական դավանանքը ճանաչվելով, ավելի մեծ նշանակություն ստացավ իմամների, հատկապես իմամ Հոսեյնի սգո արարողությունների կազմակերպումը: Սեֆյանների օրոք, սգո հանդիսությունները սկսեցին նշել բացօդյա տարածքներում: Այդ ժամանակաշրջանում ողջ Իրանում, հատկապես Ղոմում և Քաշանում ավելի շքեղ էր նշվում այդ արարողությունը: Սգո հանդիսության շքեղ կազմակերպման համար մրցակցություն էր ծավալվում քաղաքներում ու թաղամասերում: Յուրաքանչյուր թաղամաս փորձում էր հատուկ ձևերով ավելի շքեղ նշել այդ միջոցառումը և ապացուցել իր գերակայությունը:
 
Համենայնդեպս սգո ավանդույթների մեծ մասը ձևավորվեցին կամ զարգացան Ղաջարների օրոք: Այդ ժամանակաշրջանում սգո արարողությունների համար նկատի առնված վայրերը Հոսեյնիե կոչվեցին: Ավելի վաղ անցյալում այդ անունով շենք չի եղել: Նասերեդդին շահը մեծ ուշադրություն տածեց Մուհառռամի միջոցառմանը և ողբասացության կենտրոն հիմնադրեց: Ղաջարների օրոք ավելի զարգացավ թաըզիեի` ողբասացության արվեստը, որը ձևավորվել էր Սեֆյանների օրոք և նոր տեսք էր ստացել Զանդիեի ժամանակաշրջանում: Ղաջարների օրոք տարածվեց գովերգությունը և խորհրդանշաններ կրելու սովորույթը: Ամեն տարի Իրանի ժողովրդի ու կառավրության կողմից հատուկ արարողություններով նշվում է այդ միջոցառումը:
 
 
 
Թազիեի ներկայացում
 
 
 
Մուհառռամի սգո արարողություն Աբիանե պատմական գյուղում
 
 
Սեֆյանների դինաստիայի ձևավորվելը միայն քաղաքական փոփոխություն չեր: Որովհետև նրանց իշխանության հասնելով, փոփոխության ենթարկվեցին երկրի մշակութային հիմքերը: Շահ Իսմայիլ Ա-ի թագավորության շրջանում, շիականությունը երկրի պաշտոնական դավանանքը հայտարարվեց: Սակայն Սեֆյանների խնդիրն այն էր, որ ժողովուրդը ծանոթ չեր 12 իմամների հաջորդականությունն ընդունած շիաների` իսնաաշարիականության կանոններին: Որովհետև իմամների իրավագիտության մասին գիրք չկար: Այնպես որ այդ դավանանքը քարոզելու համար կանգնած էին կրոնագետների և կրոնական գրքերի սակավության խնդրի առջև: Ուստի փորձեցին Իրան բերել շիա արաբ գիտնականներ: Կրոնագետների Իրան մուտք գործելով, տարածվեց շիականությունը և նրա մշակույթը: Մշակութային այդ տարրերից, որ հատուկ ազդեցություն է թողել իրանցի կանանց վրա, իմամ Հոսեյնի սգո արարողությունը և ողբասացության միջոցառումների կազմակերպումն է:
 
Չնայած իմամ Հոսեյնի առիթով սգո հանդիսություններ են տեղի ունեցել իմամների ժամանակաշրջանից և տարածում են գտել փրկչական 963 թվականին, Ալե Բույեի սուլթանների օրոք, սակայն մինչև Սեֆյանների ժամանակաշրջանը երբեք այն հասարակական հզոր կառույցի չի վերածվել: Այնպես որ Ալե-Բույեի դինաստիան կործանվելով, թուլացավ այդ ավանդույթը և Սելջուկների թագավորության շրջանում կատարելապես վերացավ: Սակայն Սեֆյանների դինաստիան հաստատվելով, փորձեցին իմամ Հոսեյնի սգո արարողությունը կազմակերպել տանը և տանից դուրս` մզկիթներում, սգո համար հատկացված վայրերում, աղոթատեղիներում և շուկաներում: Այդպիսով իմամ Հոսեյնի սգո հանդիսությունը հասարակական կառույց դարձավ: Այն իմաստով, որ Սեֆյանների դինաստիայի կործանվելուց հետո, ոչ միայն չվերացավ այդ ավանդույթը, այլև օրըստօրե ծաղկեց ու հզորացավ:
 
Աղբյուր՝ parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: