Հայտարարվել են Ֆաջր 41-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները
Փառատոնի հաղթող ֆիլմ է ճանաչվել «Մետրոպոլ կինոթատրոն» ֆիլմը, որը հաղթել է 12 անվանակարգերում: Երկրորդ տեղում է «Հողե սենյակ» ֆիլմը, որը հաղթել է 11 անվանակարգերում: «Կաշվե բաճկոն», «Թիվ 10» և «Իմ անունը սեր է» ֆիլմերը, համապատասխանաբար 10-ական անվանակարգերով, զբաղեցրել են երրորդ տեղը:
Միջազգային բաժնի հաղթող ֆիլմերն են
Միջկրոնական բաժնում հաղթող է ճանաչվել Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգից ռեժիսոր Հոսեյն Ռիգիի «Կեռիկ» ֆիլմը:
Դիմադրություն անվանակարգում լավագույն ֆիլմի մրցանակը շնորհվել է Մոհամմադ Հոսեյն Լաթիֆիի՝ «Օտար» ֆիլմին: Լաթիֆին իր Սիմորղը նվիրեց նահատակ Բորուջերդիի ընտանիքին, որի դուստրը ստացավ այս մրցանակը։
Ազգային բաժնում նույնպես մրցանակը շնորհվեց Մոհամմադ Հոսեյն Լաթիֆիի «Օտար» ֆիլմին:
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի հատուկ մրցանակը՝ Գոհարշադ բյուրեղյա սիմորղը, հանձնվեց «Գնդապետ Սորայա» ֆիլմի ռեժիսոր Լեյլի Աջին։
Լավագույն գլխավոր կին դերակատարի մրցանակը շնորհվեց Փարդիս Փուրաբեդինիին՝ «Օտար» ֆիլմի համար:
Լավագույն գլխավոր տղամարդ դերակատարի մրցանակը շնորհվեց Մաջիդ Սալեհին՝ «Թիվ 10» ֆիլմի համար:
Լավագույն սցենար անվանակարգում հաղթող ճանաչվեց Բաբաք Խաջեփաշայի «Ծառի գրկում» ֆիլմը:
Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Մոհամմադ Ալի Բաշե Ահանգարը՝ «Մետրոպոլ կինոթատրոն» ֆիլմի համար:
Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց Դավուդ Սաբուրիին՝ «Հողե սենյակ» ֆիլմի համար:
Լավագույն ֆիլմ ճանաչվեց Սեյեդ Համեդ Հոսեյնի «Մետրոպոլ կինոթատրոն» ֆիլմը:

parstoday.ir
Նմանատիպ Լուրեր
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։