Մեսինայի երկրաշարժ (Իտալիա, դեկտեմբերի 28, 1908 թվական): Մագնիտուդը՝ 7,2-ից 7,5։ Ցունամիի բարձրությունը՝ մինչեւ 6–12 մ։
Եվրոպայի ամենաուժեղ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիցիլիայի եւ Ապենինյան թերակղզու միջեւ ընկած Մեսինյան նեղուցում: Ավերվել են Մեսինա, Ռեջո Կալաբրիա, Պալմի քաղաքները եւ մոտ 20 բնակավայր։ Զոհվել է 72 հազար մարդ։
Հայյուանի երկրաշարժ (Չինաստան, դեկտեմբերի 16, 1920 թվական)։ Մագնիտուդը՝ 7,8։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գանսու նահանգի Հայյուան ​​գավառում։ Սողանքները եւ փլուզումնմերը, հսկայական փլվածքները եւ ճաքերը հանգեցրել են ավերածությունների 67,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Զոհվել է 200-240 հազար մարդ։
«Կանտոյի մեծ երկրաշարժ» (Ճապոնիա, սեպտեմբերի 1, 1923 թվական): Մագնիտուդ՝ 7,9։ Ցունամիի բարձրությունը՝ մինչեւ 12 մ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Տոկիոյից 90 կմ հարավ-արեւմուտք։ Ավերվել են նաեւ Յոկոհաման եւ Յոկոսուկան։ Ընդհանուր առմամբ զոհվել է 143 հազար, անհետ կորել՝ 542 հազար մարդ։ Այրվել է 694 հազար բնակելի տուն։ Կորուստները գնահատվել են 4,5 մլրդ ԱՄՆ դոլար։
Աշխաբադի երկրաշարժ (Թուրքմենստան, հոկտեմբերի 5, 1948 թվական)։ Մագնիտուդը՝ 7,3։
Ավերվել են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի գրեթե բոլոր շենքերը, Բաթիր եւ Բեզմեն քաղաքները։ Զոհվել է հանրապետության 176 հազար բնակիչ։
Չեմբոտիի երկրաշարժ (Պերու, մայիսի 31, 1970 թվական): Մագնիտուդը՝ 7,9։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պերու-Չիլի խորջրյա ջրհորդանում: Հուասկարան լեռից (բարձրությունը՝ 6768 մ) պոկված սառցադաշտն ու սելավը ոչնչացրել են Յունգայ, Կարազ եւ Ռանրաիրկա քաղաքները։ Մոտ 70 հազար մարդ մահացել կամ անհետ կորել է։ Տուժել է 157 հազար մարդ։ 800 հազար մարդ մնացել է անօթեւան։ Վնասը կազմել է 260 մլն ԱՄՆ դոլար։
Տանշանի երկրաշարժ (Չինաստան, հուլիսի 27, 1976 թվական)։ Մագնիտուդը՝ 7,5-ից 8,2։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հեբեյ նահանգի Թանշան հանքարդյունաբերական քաղաքում՝ Պեկինից 150 կիլոմետր դեպի արեւելք։ Զոհվել է ավելի քան 242 հազար մարդ։ Վնասը կազմել է 2 մլրդ ԱՄՆ դոլար։
Սպիտակի երկրաշարժ (Հայաստան, դեկտեմբերի 7, 1988 թ.). Մագնիտուդը՝ 7.2.
Մահացել է 25000 մարդ, վիրավորվել՝ 150 000 մարդ։ Հանրապետության կես միլիոն բնակիչ մնացել է առանց կացարանի։ Ուժեղ ցնցումները կես րոպեում ավերել են հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը՝ ընդգրկելով մոտ 1 միլիոն բնակչություն ունեցող տարածք։
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է 10-ի, Լենինականում՝ 9-ի, Կիրովականում՝ 8 բալի (ըստ 12 բալանոց MSK-64 սանդղակի)։ Հանրապետության զգալի հատվածը ենթարկվել է 6 բալանոց երկրաշարժի, ցնցումները զգացվել են Երեւանում եւ Թբիլիսիում։ Երկրաշարժի առաջացրած ալիքը 2 անգամ պտտվել է մոլորակի շուրջը եւ գրանցվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի գիտական ​​լաբորատորիաների կողմից։ Հետցնցումները տարածվել են մինչեւ 110 կմ խորության վրա։
Սումատրանի երկրաշարժ (Ինդոնեզիա, դեկտեմբերի 26, 2004 թվական)։ Մագնիտուդը՝ 9,1-ից 9,3։ Ցունամիի բարձրությունը՝ մինչեւ 10 մ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հնդկական օվկիանոսում՝ Սումատրա կղզուց 160 կմ դեպի արեւմուտք, 30 կմ խորության վրա։ Ցունամին հասել է Ինդոնեզիայի, Թաիլանդի, Շրի Լանկայի, Հնդկաստանի եւ Աֆրիկայի ափեր։ 14 երկրներում մահացել է 225,000-ից մինչեւ 300,000 մարդ, տուժել է մոտ 2,2 միլիոն մարդ: Թաիլանդին հասցված տնտեսական վնասը գնահատվել է 5, Հնդկաստանին՝ 1,6, Մալդիվներին՝ 1,3, Ինդոնեզիայի՝ 4,4 եւ Սումատրանին՝ 0,7 մլրդ ԱՄՆ դոլար։
Սիչուանի երկրաշարժ (Չինաստան, մայիսի 12, 2008 թվական): Մագնիտուդը՝ 7.9.
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վենչուան գավառում՝ նահանգի մայրաքաղաք Չենդուից 80 կմ հյուսիս-արեւմուտք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Պեկինում եւ Շանհայում։ Զոհվել է 87,6 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 370 հազար մարդ։ 5 միլիոն մարդ մնացել է անօթեւան։ Ընդհանուր առմամբ 10 նահանգներում տուժել է 45,3 միլիոն մարդ: Ամբողջությամբ ավերվել է 5360 հազար շինություն։ Ընդհանուր վնասը գնահատվել է 86 մլրդ ԱՄՆ դոլար։
Հայիթիի երկրաշարժ (հունվարի12, 2010 թվական)։ Մագնիտուդը՝ 7.0։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 25 կմ հարավ-արեւմուտք։ Քաղաքն ամբողջությամբ ավերվել է։ Մահացել է 316 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300 հազարը։ 1,3 միլիոն մարդ մնացել է անօթեւան։ Վնասը կազմել է 7,9 մլրդ ԱՄՆ դոլար։
Արեւելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժ (2011թ. մարտի 11)։ Մագնիտուդը՝ 9։
Երկրաշարժի էպիկենտրոնը՝ Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք (օջախը՝ 24 կիլոմետր խորության վրա)։ Ցունամիի ալիքների բարձրությունը Միյակո քաղաքի շրջանում 40,5 մետր էր։ Ավերվել են 62 քաղաքներ եւ գյուղեր, վնասվել է Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ը։ Զոհվել եւ անհետ կորել է մոտ 20 հազար մարդ։ Փլուզվել է 126 հազար եւ վնասվել 260 հազար կառույց։ Վնասը կազմել է 215 մլրդ դոլար։
Չիլիի (Վալդիվյան) մեծ երկրաշարժը (1960թ. մայիսի 22)։ Մագնիտուդը՝ 9,3-9,5։  Ցունամիի ալիքների բարձրությունը՝ 10 մետր։
Էպիկենտրոնը Վալդիվիա քաղաքի մոտ էր, Սանտյագոյից 435 կիլոմետր հարավ (օջախը՝ 35 կիլոմետր խորության վրա)։ Ոչնչացվել է երկրի արդյունաբերական պոտենցիալի հինգերորդ մասը։ Զոհվել է 5 700 մարդ։ Անօթեւան է մնացել 100 հազար հոգի։ 800 կմ/ժամ արագությամբ ցունամին հասել է Հավայների Խիլո քաղաք։
Չիլիի երկրաշարժ (2010թ. փետրվարի 27)։ Մագնիտուդը՝ 8,8։
Էպիկենտրոնը՝ Սանտյագո քաղաքից 150 կիլոմետր հարավ-արեւմուտք (օջախը՝ 59,4 կիլոմետր խորության վրա)։ Գրանցվել է 45 հետցնցում։ Զոհվել է 800 մարդ, 1 200 հոգի անհետ կորել է։ Անօթեւան է մնացել 2 մլն մարդ։ Կոնսեպսիոն քաղաքը 3 մետրով տեղաշարժվել է դեպի արեւմուտք։ Ցունամին հասել է մինչեւ Կամչատկա։