ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընդդիմադիրները մեկ մեղադրում են, թե՝ «եթե թալանել ենք, ինչու չեք դատում», երբ արվում է, հետապնդում են համարում. Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը կարծում է, որ ՀՀ գլխավոր դատախազն օրերս Ազգային ժողովում պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդության բավարարման հիմնավորումը ներկայացրեց հստակ մեղադրանքով և փաստերով:

Միևնույն ժամանակ, սակայն, Խաժակյանն ասում է, որ մեղադրանքը դեռևս դատարանով հիմնավորման և ապացուցման կարիք ունի: Ըստ նրա՝ հայ հանրությունը ևս խիստ հետաքրքրված է այս հարցերի պարզաբանմամբ:
Վերջինիս չի հասկանում, թե ընդդիմադիրներն ինչու են զարհուրած՝ արդարանալով, թե այժմ էլ տարբեր գույքեր և զորամասեր են օտարվում:
«Այն գլխավոր տարբերությունը, որն իրենք չեն տեսնում, այն է, որ օտարումները, որոնք տեղի են ունենում հիմա, որպես կանոն, շուկայական արժեքով են վաճառվում և չեն օտարվում իշխանության բարեկամների կամ իշխանական պատգամավորների միջև: Այն սխեմաները, որոնք գործել են ժամանակին, պետության ունեցած գույքի հաշվին տարել են որոշ անհատների հարստացմանը: Նորմալ չէ, երբ վաճառքը տեղի է ունենում շուկայական արժեքներից ցածր գնով, և դա ձեռք է բերում մերձիշխանական որևէ ներկայացուցիչ»,- նկատում է նա:
Ըստ Խաժակյանի՝ անհիմն են ընդդիմադիրների և Սեյրան Օհանյանի առաջ քաշած այն եզրույթները, թե սույն քայլերն արվում են՝ հասարակությանը ինչ-ինչ հարցերից շեղելու նպատակով: Նա վստահ է, որ ժողովրդի ուշադրությունը չի կարող շեղվել պետության համար կարևոր խնդիրներից, օրինակ՝ արտաքին քաղաքականություն, սահմանային իրադրություն, Լաչինի միջանցքի ճգնաժամ և այլն, և այլն:
«Երկար ժամանակ խոսվել է բանակի խնդիրների մասին, սակայն հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն են եղել այդ խնդիրները, ինչո՞ւ են օտարվել գույքեր, այն էլ՝ ինքնարժեքից բավականին ցածր գնով, ինչո՞ւ են դրանք ձեռքբերել կոնկրետ մարդիկ, այլ ոչ թե մարդիկ, որոնք նրանց հետ կապ չեն ունեցել և կարող էին վճարել ավելին՝ համալրելով բանակի ֆինանսական միջոցները: Օհանյանը պետք է տա այս հարցերի պատասխանները: Ես խնդիր չունեմ այն բանի հետ, որ որևէ մեկը բարեկեցիկ կյանքով ապրի, բայց երբ դա պետական պաշտոնյա է, այն էլ՝ բանակում որևէ պաշտոն զբաղեցրած, ապա պետք է ցույց տա և հիմնավորի, որ իր ունեցած միջոցները չեն գոյացել բանակի հաշվին, քանի որ այն խնդիրները, որոնք կուտակվել են այսօր, առաջացել են հենց նման գործարքների պատճառով»,- կարծում է նա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամն ասում է, որ անհիմն են նաև այն արդարացումները, թե գործող իշխանությունը զբաղված է շինծու քրեական գործեր կազմակերպելով:
«Մենք գիտենք, որ ՀՀ պետական բյուջեից բանակին հատկացվել է ամենամեծ ծավալի աջակցությունը. սա կոնկրետ ցուցանիշ է: Այլ բան է, որ մենք ունենք հետպատերազմյան առանձնահատուկ խնդիրներ, որոնց հիմքերը ևս հնուց են գալիս: Ընդդիմադիրներն անդադար մեղադրում են ներկաններին՝ ասելով՝ եթե մեզ մեղադրում եք թալանի ու կոռուպցիայի համար, ինչո՞ւ որևէ մեկին դատարանին չեք հանձնում, իսկ երբ դա արվում է, ասում են՝ քաղաքական հետապնդումներ են: Օհանյանին էլ հարգանքով եմ վերաբերվում, բայց նրան չեմ համարում քաղաքական գործիչ. ապաքաղաքական մարդ է»,- ասում է նա:
Հարցադրմանը՝ կարո՞ղ ենք հավատալ, որ դատարանն իրոք անաչառ վճիռ կհրապարակի, և գործը լիարժեք կբացահայտվի, զրուցակիցը նշում է՝ եթե մեղադրանքները պատշաճ կերպով հիմնավորվեն, հնարավոր է:
«Անձամբ հարյուր տոկոսանոց վստահություն չունեմ, որովհետև դատական ռեֆորմները ընթացքի մեջ են, և կարող են լինել դեպքեր, երբ առանձին անձիք կօգտվեն դրանցից: Բայց համակարգային իմաստով գործընթացն ընթացքի մեջ է, և յուրաքանչյուր նման դեպք իր գնահատականին և պատժին է արժանանալու՝ չխախտելով անմեղության կանխավարկածը: Լավ է, որ հիմա սայլը տեղից շարժվել է: Դատավճիռներն էլ չպետք է լինեն քաղաքական ճնշումների հետևանքով»,- ընդգծում է նա:
Նատալի Մկրտչյան
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: