ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիա մեկնած հայ փրկարարների հասցեին վիրավորանքներն անընդունելի են․ հետպատերազմյան Հայաստանի օգնությունը միջազգային հանրության շրջանում շատ դրական է դիտվում

Փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փետրվարի 8-ին նշյալ վայրեր մեկնեցին հայ փրկարարները։ Դրանից հետո հայ հանրության որոշակի շրջանակներ, որոնց մեջ են հանրության շրջանում որոշակի հայտնիություն ունեցող գործիչներ ու զարմանալիորեն նաև փաստաբաններ, սկսեցին տարածել մեր փրկարարների նկարները՝ նրանց հասցեին հնչեցնելով անեծքներ ու վիրավորանքներ։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։ 

 Նա նշեց, որ եթե մենք ասում ենք՝ իրավական պետություն ենք, և դա ամրագրված է մեր Սահմանադրությամբ, նշանակում է, որ մենք ոչ թե մարդասիրական ենք, այլ մենք իրավական պետություն ենք, հետևաբար ցանկացած դժբախտության, տարերային աղետի ժամանակ՝ որտեղ էլ դա տեղի ունենա, մենք պարտավորվածություն ունենք այդ հարաբերություններում մեր օգնությունը ցուցաբերելու։

 «Հետևաբար Հայաստանի կատարած քայլերը նորմալ են ու դրական։ Ու այստեղ հարցն այն չէ, որ մենք փորձում ենք դիվանագիտական հարաբերությունները խորացնել. եթե դու այդ քայլն անում ես, չի նշանակում, թե սպասում ես, որ ինքը էն մյուս ոլորտում քեզ հետ պետք է ավելի լավ լինի։ Մեր առաջնային նպատակը՝ որպես իրավական պետություն, իրավական պետությանը հարիր գործելաոճ դրսևորելն է։ Անգամ եթե մարդիկ ռինգ են դուրս գալիս ու մրցում են իրար հետ, ընկած մարդուն չեն խփում, պետք է նրան հավասարեցնել իր մակարդակին, նոր միմյանց հետ մրցեն։ Դա ընդհանուր սկզբունք է։ Մենք չենք ուզում իր թուլությունն օգտագործելով՝ առավելություն ստանալ, մենք ուզում ենք, որ ամեն ինչ հավասարության հիման վրա լինի»,- ասաց Գևորգ Դավթյանը։ 

Փաստաբանի խոսքով՝ հետպատերազմյան դժվարին վիճակում գտնվող Հայաստանի օգնությունը աղետից տուժած երկրներին միջազգային հանրության շրջանում միանշանակ շատ դրական է դիտվում, որովհետև միջազգային իրավունքը հենց այն սկզբունքն է, որ պետությունները պետք է լինեն իրավական, որտեղ հարգվում է իրավունքը՝ առանց որևէ ազգության, առանց որևէ խտրականության, հետևաբար Հայաստանի նման գործողությունը միջազգային հարաբերություններում դիտվում է որպես ժողովրդավարական երկրի գործելաոճ, և սա ավելի բարձր է դասվելու, որովհետև հաշվի առնելով այն, թե մենք ինչ հարաբերություններ ունենք թուրքական աշխարհի հետ, այնուհանդերձ, մեզ պահում ենք այնպես, ինչպես հարիր է իրավական պետությանը, և դա չի կարող որևէ ձևով բացասական ընկալվել։

Ինչ վերաբերում է որոշ փաստաբանների կողմից փրկարարների հասցեին հնչեցված վիրավորանքներին, Գևորգ Դավթյանն ասաց, որ դա միանշանակ չի կարող ընդունելի համարվել, որովհետև փաստաբանը նաև հատուկ գիտելիքներով օժտված անձ է, որը զբաղվում է իրավունքների շահերի ներկայացմամբ, նաև պաշտպանությամբ. եթե մասնագետը դրսևորում է մի վարքագիծ, որը դուրս է իր մասնագիտական հարաբերություններից, այդ ոլորտում առնվազն թերանում է։ 
 
«Այդպիսի դիրքորոշումներ կարող է հայտնել սովորական քաղաքացին, որն անձնական, ընտանեկան հարաբերություններով պայմանավորված՝ ունեցել է որոշակի կորուստներ, զոհ, այդ մարդկանց կարելի է հասկանալ։ Բայց երբ մասնագետն է այդպես արտահայտվում, ինքը դուրս է գալիս իր մասնագիտական գործունեությունից։ Եթե մասնագետը, տվյալ դեպքում՝ փաստաբանը կամ իրավապաշտպանը, փրկարարներին պիտակավորում է, դա արդեն մասնագիտական խոսույթ չէ և անգամ կարող է  առիթ հանդիսանալ, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի։ Պատմությունից մենք լավ գիտենք, որ 19-րդ դարում, 20-րդ դարում, դրանից ավելի առաջ սևամորթների նկատմամբ ունեցել են հատուկ վերաբերմունք, նրանք չեն կարողացել բարձր պաշտոն զբաղեցնել, ավելի հին ժամանակներում ընդհանրապես նրանք հիմնականում ստրուկներ են եղել, այդ ասպարեզում մարդու իրավունք չի հարգվել։ Հիմա այս կոնտեքստում եթե նայում ենք, ասում ենք՝ թուրքական իշխանությունները պատմական Հայաստանի նկատմամբ  իրականացրել են ցեղասպան քաղաքականություն ու շատ դեպքերում միգուցե միջնորդավորված կամ ինչ-որ անուղղակի ձևով շարունակում են իրականացնել, բայց անգամ այդ պարագայում դու պետք է մարդու իրավունքը հարգես»,- ասաց փաստաբանը։ 

Գևորգ Դավթյանի խոսքով՝ եթե մենք ցավակցում ենք, օգնություն ենք ցույց տալիս՝  նպաստում ենք խաղաղության ու երկու երկրների միջև հետագա հարաբերությունների կանոնակարգմանը։  Ըստ փաստաբանի՝ ոչ թե որ այլ ճանապարհ չունենք, այլ դա է իրավունքը, դրանում է իրավունքի գերակայությունը։   
 
«Եվրոպական երկրներն իրար հետ չե՞ն կռվել։ ՀՀ-ի օրինակով ասեմ. պատմականորեն մենք ո՞ւմ հետ ենք հաճախ պատերազմի ու թշնամական հարաբերությունների մեջ եղել՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հենց պատմության ամենասկզբից, անգամ ծագումով պարսիկ թագավորներ ենք ունեցել, նաև Վարդան Մամիկոնյան ենք ունեցել, որի մասին առնվազն բոլորս կարդացել ենք: Հիմա ինչպիսի՞ն է վերաբերմունքը Իրանի քաղաքացիների նկատմամբ, կամ նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ, իհարկե՝ դրական։ Կամ նրանց դեսպանը երեկ դիրքորոշում ներկայացրեց, որն իրենց նախորդ դիրքորոշումից տարբերվում է, նրանք դեմ էին ԵՄ դիտորդների տեղակայմանը, հիմա դեսպանն ասաց, որ որևէ առարկություն չունեն այդ առումով»,- ասաց փաստաբանը։  

Ի հավելումն՝ փաստաբանն ասաց, որ օրենքը որևէ խտրականություն չի դնում, ավելին՝ օրենքը հստակ գրում է, որ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է առանց որևէ խտրականության, այդ թվում՝ ազգային։ 
  
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: