ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տեսանյութ - Մեր բազմադարյա հարաբերությունները հուշում են, որ միմյանց վերաբերվել ենք բարեկամաբար ու հարգանքով. ՀՀ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:







Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:
«Այսօրվա մեր հանդիպումը շատ լավ առիթով է պայմանավորված: Նշվում է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձը:

Շնորհավորում եմ Ձեզ, Իրանի մեր գործընկերներին, ժողովրդին և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Մաղթում եմ հաջողություններ և ամենակարևորը՝ խաղաղություն:

Մեր բազմադարյա հարաբերությունները մեզ հուշում են, որ մենք միմյանց վերաբերվել ենք շատ բարեկամաբար, հարգանքով և պարտավոր ենք այդ ավանդույթները շարունակել: Մեր երկու երկրները սերտ համագործակցում են և ապագային այդ նույն տրամադրվածությամբ ենք նայում, որպեսզի ավելի ընդլայնենք մեր համագործակցությունը, մեր երկրները միմյանց ավելի ներկայանալի դարձնենք: Դա լինելու է ի շահ մեր ժողովուրդների, նպաստելու է մեր երկրների հզորացմանը, բարեկեցության բարձրացմանը»,- ասել է նախագահը:

Դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և կարծիք հայտնել, որ Իսլամական հեղափոխությունն իր դրական ազդեցությունն է ունեցել հարևան պետությունների վրա:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-իրանական բազմաշերտ համագործակցության զարգացմանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժի ամբողջական իրացման շուրջ: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիական, հանքարդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև հաղորդակցության ուղիների կառուցման և փոխգործակցության լայն հնարավորություններ ընձեռող այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Դեսպան Զոհուրին գոհունակությամբ նշել է, որ չնայած անցնող տարվա դժվարություններին, հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությունը զգալի աճ է ունեցել և այդ տեմպը հարկավոր է պահպանել և զարգացնել: Իր խոսքում դեսպանն անդրադարձել է նաև հայկական և իրանական վերլուծական կենտրոնների միջև կապերի սերտացման ու համագործակցության զարգացման դրական միտումներին:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: 



Video Player


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: