ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական գամփռ. Ազգային արժեք

Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։

Հայկական լեռնաշխարհում բուծված շները, բաժանվում էին հինգ առանձին խմբերի. հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն և բարակ կամ թազի։ Հայկական բանահյուսությունում միշտ գովերգվել է Գամփռը առասպելական խիզախության, իմաստության, ուժի, գեղեցկության, ազնվության և անսահման հավատարմության համար։ Մարդիկ այնքան են կապված եղել շներին, որ ունեցել են իրենց շուն աստվածը՝ Արալեզը, որը կարողացել է լիզելով ապաքինել վերքերը և վերակենդանացնել մարդկանց:
 
Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։ Շների շատ ցեղատեսակների մեջ միայն դրանցից տասին են «գելխեղդ» անվանում: Հայկական գամփռը դրանցից մեկն է: Գամփռը հիանալի պահապան է, բայց միևնույն ժամանակ բազմաֆունկցիոնալ շուն է, այսինքն թե՛ պահապան է, թե՛ պահակ, թե՛ մարտիկ, թե՛ որսորդ: Նման ցեղատեսակները շատ չեն: Նա անչափ հավասարկշռված է, երբեք ոչ ադեկվատ որոշումներ չի կայացնում և չմտածված քայլեր չի անում: Պաշտում է այն ընտանիքը, որի հետ ապրում է:
 
 
Դարեր առաջ գամփռը ծառայել է ոչ միայն հայ, այլ նաև ասորական արքաներին: Թագավորներն օգտագործել են ռազմական նպատակներով: Պատերազմներում գամփռն առաջին շարքերում է եղել: Օղազրահներով խոշոր շներն ահուսարսափ են ներշնչել թշնամուն: Այդ ցեղատեսակի որոշ շներ կարող են կոտրել ձիու վերջույթները: Թագավորները շնապահներ են ունեցել, որոնք իմացել են, թե որ շունն է պատերազմելու, որը՝ պաշտպանելու:
 
 
2011 թ. փետրվարի 10-ին Միջազգային Կինոլոգիական Միության (International Kennel Union) Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է հայկական Գելխեղդի՝ Գամփռի ստանդարտը։ Նրան շնորhվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը, և այն գրանցվել է 204 համարի ներքո։ Որպես հայկական ազգային ցեղատեսակ՝ Հայկական Գելխեղդ Գամփռը ճանաչում ստացավ շնորհիվ Հայաստանի Կինոլոգիական, Կինոլոգիա-Սպորտային Միության նախագահ Վիոլետա Յուրիի Գաբրիելյանի։
 
2018 թ. Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բացվել է Լևոն Թոքմաջյանի հեղինակած հայկական գամփռի արձանը։ Գամփռը ճանաչվել է որպես ազգային արժեք և պահպանվում է պետության կողմից:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: