ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Հալեպում տեղատարափ անձրև է, ցուրտ է, լրիվ Հալեպը դուրսերն են՝ շենք չեն ելած, ցնցումներ դեռ կան». պատմում է սիրիահայ Սալբի Քէլէշեանը

«Լրիվ Հալեպը երեկ գիշեր բացօթյա տեղեր գացին, քիչ մը կենտրոնեն դուրս ելան մեքենաներով ու այդտեղ քնեցին՝ պզդիկներով, կիներով։ Լրիվ օրը տուն չի մտան, դուրսը քնեցին։ Շատ ցուրտ է և անձրև, քույրս ասում է՝ տեղատարափ անձրև գալիս է, և մենք մրսում ենք, դուրսերն ենք, շենք չենք ելած՝ ցնցումներ դեռ կան»

«Լրիվ Հալեպը երեկ գիշեր բացօթյա տեղեր գացին, քիչ մը կենտրոնեն դուրս ելան մեքենաներով ու այդտեղ քնեցին՝ պզդիկներով, կիներով։ Լրիվ օրը տուն չի մտան, դուրսը քնեցին։ Շատ ցուրտ է և անձրև, քույրս ասում է՝ տեղատարափ անձրև գալիս է, և մենք մրսում ենք, դուրսերն ենք, շենք չենք ելած՝ ցնցումներ դեռ կան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց դեռևս 2012թ.-ին Սիրիայի հակամարտության հետևանքով Հալեպից Հայաստան տեղափոխված Սալբի Քէլէշեանը։

Սալբի Քէլէշեանի հարազատները, այդ թվում՝ իր քույրը, ամուսնու քույրն ու եղբայրները, իրենց ընտանիքներով դեռևս Հալեպում են ապրում՝ Վիլաներ և Սուլեմանիե թաղամասերում։ 

Մեր զրուցակիցը պատմեց, որ այն շենքերը, որտեղ իրենց հարազատներն են ապրում, չեն ավերվել երկրաշարժից, բայց տան իրերն ամբողջությամբ վնասվել են՝ պահարանները, հեռուստացույցը գետնին են ընկել ու կոտրվել։ Նրա խոսքով՝ Հալեպում բոլորը դրսում են գիշերել, նույնիսկ այն մարդիկ, որոնց շենքերը չեն վնասվել երկրաշարժից։ 

Հարցին՝ կառավարությունը բնակիչներին ապահով քաղաքներ տեղափոխելու քայլեր ձեռնարկո՞ւմ է, Սալբի Քէլէշեանն արձագանքեց. «Կառավարությունն այդ կարողությունը չունի։ Հալեպի ժողովուրդն արդեն աղքատ ժողովուրդ է։ Պատերազմեն ի վեր լույս չունեն, գազ չունեն։ Կառավարությունը օրական 2 ժամ հոսանք է տալիս, բալոններով գազ է տալիս, բայց օրենք է դրել, թե որ օրերին կարող են գնել գազը»,- ասաց նա ու հավելեց, որ բենզինը և հացը ևս սահմանված քանակով են տրվում բնակիչներին. «Հալեպը դարձել է մեռյալ քաղաք, երբ մենք անցած տարի գացինք, ոչ մի մեքենա անցնում է, ոչ մի մարդ կա, շենքերը դատարկ, հայկական թաղամասերը լալիկ վիճակ է»։ 

Սալբիի քույրը հեռախոսազրույցի ժամանակ պատմել է, որ հայերը եկեղեցիների ու դպրոցների բակերը, սրահները բացել են, և ովքեր ցանկանում են, այնտեղ են մնում։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 6-ին, գիշերը՝ ժամը 04։00-ի սահմաններում, Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, ավերվել են մի շարք բնակավայրեր, կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։

Նարա Մարտիրոսյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: