ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց՝ մարդկային ողբերգության և քաղաքական ռիսկերի պայմաններում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում մարդասիրական խնդիրները, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված հարցեր:

Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը տեղի է ունենում ռեգիոնալ բավականին բարդ իրավիճակում, որի քաղաքական կամ ավելի շուտ ռազմա-քաղաքական բաղադրիչներին ավելանում է նաև Թուրքիայի և Սիրիայի տարածքում ուժեղ երկրաշարժի ողբերգական հետևանքն իր ազդեցությամբ: Այդ հետևանքն իհարկե իր վրա է բևեռում մեծ ուշադրություն, միևնույն ժամանակ առաջացնելով նաև անվտանգության բացերի, վակուումների մեծ ռիսկ: Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը թերևս նշանակալի է հատկապես այդ տեսանկյունից՝ ռիսկերի կառավարման, որը Հայաստանի համար առանց այդ էլ ունի մեծ նշանակություն: Երկրակեղևի ցնցումները առաջացնելով մարդկային ողբերգական հետևանք, անշուշտ կարևոր են դարձնում նաև այդ խառը իրադրությունում ռազմա-քաղաքական ցնցումային ռիսկեր թույլ չտալը, ինչի հանդեպ առավել քան զգայուն է Հայաստանը:
 
Անշուշտ, հայ-ֆրանսիական բարձր մակարդակի շփման օրակարգը լայն է միշտ էլ, սակայն տվյալ պարագայում անկասկած օրախնդիրը նոր իրողությունների, հիբրիդային բարդության աճի պայմաններում ուշադրության վրիպումներ թույլ չտալն է: Իսկ Ֆրանսիան այդ առումով թերևս այն կենտրոնն է, որտեղ Երևանը թերևս կարող է արժանանալ առավել լայն ունկընդրության, մի շարք նաև օբյեկտիվ պատճառների բերումով: Սրան զուգահեռ, Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը թերևս ուշադրության է արժանի Հայաստանի արտաքին գործերի նախարարի Գերմանիա կատարած այցի համատեքստում: Արարատ Միրզոյանը Բեռլինում է, որտեղ փետրվարի 7-ին կհանդիպի այդ երկրի արտգործնախարարի հետ: Այյդ թեմային ավելի վաղ արած անդրադարձում ընդգծել էի հայ-գերմանական հաղորդակցության հարցում Ֆրանսիայի կարևոր պարագայի զուգահեռ գոյությունը, ֆրանս-գերմանական օրակարգի կարևոր ընդհանրությունների, և Հայաստանի շահերի ու հետաքրքրությունների համատեքստում դրանց նշանակության առումով:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: