ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ցավալի պարզունակության հերթական «շքերթը»

Պարզունակ վեճ, որ ծավալվում է հետևյալ հարցի առիթով. պե՞տք է կարեկցել օրինակ Թուրքիային, թուրքերին, թե՞ նրանք «արժանի պատիժ են ստացել երկնքից»: Այս պարզունակ հանրային սոցցանցային վիճաբանության ֆոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով իր վշտակցությունն է հայտնել Սիրիայի և Թուրքիայի երկրաշարժի զոհերի հարազատներին, ապաքինում մաղթել վիրավորներին և հայտնել օգնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը: Հայաստանի վարչապետի գրառումը համարժեք է իրավիճակին և այն վարքագծին, որ այդ պայմաններում նվազագույնը պահանջվում է Հայաստանից:

Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը իրարանցում է առաջացրել Հայաստանի հանրության շրջանում: Ցավոք սրտի, այդ իրարանցումը վերաբերում է ոչ թե արտակարգ իրավիճակների կառավարման հարցերին, որոնք միշտ են հրատապ Հայաստանի համար, և ոչ թե Սիրիայի ու Թուրքիայի երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին օգնելու, ընդհանրապես բարեկամ Սիրիայի ժողովրդին աջակցելու, հարկ եղած դեպքում նաև Թուրքիային օգնություն առաջարկելու հարցերին, որոնք հատկապես Թուրքիայի մասով իսկապես բավականին նուրբ և բարդ, բայց կարևոր նաև քաղաքական ու դիվանագիտական իմաստ պարունակող հարց է, այլ պարզունակ «վեճերին»:
 
Պարզունակ վեճ, որ ծավալվում է հետևյալ հարցի առիթով. պե՞տք է կարեկցել օրինակ Թուրքիային, թուրքերին, թե՞ նրանք «արժանի պատիժ են ստացել երկնքից»: Այս պարզունակ հանրային սոցցանցային վիճաբանության ֆոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով իր վշտակցությունն է հայտնել Սիրիայի և Թուրքիայի երկրաշարժի զոհերի հարազատներին, ապաքինում մաղթել վիրավորներին և հայտնել օգնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը: Հայաստանի վարչապետի գրառումը համարժեք է իրավիճակին և այն վարքագծին, որ այդ պայմաններում նվազագույնը պահանջվում է Հայաստանից, և ոչ միայն որպես պետություն առհասարակ, այլ նաև պետություն, որը գործնականում գտնվում է մեծ մերձավորարևելյան անվտանգության միջավայրում,  կա հայկական համայնքային նշանակալի ներկայություն թե Թուրքիայում, թե Սիրիայում, և կա իհարկե նաև մերձավորարևելյան ռեգիոնում հայկական քաղաքակրթական ներկայության հարցը: Այդ պայմաններում, Հայաստանից պահանջվում է ոչ թե զգայականություն, այլ արժեհամակարգային և դիվանագիտական-քաղաքական , պետական հասունություն:
Ընդ որում, այստեղ թերևս շատ կարևոր է ընդգծել մի հանգամանք: Աւդ հասունության գնահատման հիմքում անշուշտ «քաղաքական աառևտրի» բանաձևը չէ, որ պետք է լինի՝ այսինքն, ցավակցենք, կարեկցենք, դրա դիմաց ակնկալելով դիվանագիտական կամ քաղաքական միավորներ: Ամենևին, այդօրինակ պետական հասունության դրսևորումը պարզ առևտրային բանաձևով չէ, որ պետք է չափվի, կամ դրանով չէ, որ պետք է գնահատվի այդ վարքագծի հիմքը: Այստեղ կա երկու ասպեկտ՝  ներքին արժեհամակարգային և մշակութային անկյունաքարեր, որոնք հենց կազմում են քաղաքականապես համարժեք և էֆեկտիվ ցանկացած հասարակության պետական ներուժի հիմքերից մեկը, և դրա բերումով նաև միջազգային ընկալում, որը չափելի չէ լոկ տվյալ պահին «բերած դիվիդենտով»: Սրանք քաղաքական գիտակցության ու մշակույթի կարևոր հարցեր են, որոնք սակայն Հայաստանում տարիներ շարունակ ոչ միայն եղել են անուշադրության մատնված, այլ հակառակը՝ այդ հարցերի շուրջ հասարակական դիսկուրսի և հետևաբար հանրային-պետական մշակույթի ձևավորումը բախվել է ցածրամշակույթ, բնազդային քաղաքականության մարտահրավերներին, որոնց մոտիվը եղել է Հայաստանի իշխանության յուրացումն ու Հայաստանի պետական սուբյեկտության հեռանկարի առավելագույն մշուշապատումը:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: