ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վախենում են Լավրովին քննադատել, գործակալական ցանկը կտպեն՝ խայտառակ կլինեն

Խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողովում Լաչինի միջանցքի փակման հարցով լսումներ էր կազմակերպել, որին մասնակցեցին արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, պատերազմի ընթացքում զոհվածների ծնողներ, ինչպես նաև հոգևորականներ։

Հնչեցին ամենատարբեր քննադատությունները ՀՀ իշխանությունների հասցեին, բանը հասավ նրան, որ  հայ զինվորին մեղադրեցին Լաչինի միջանցքի փակման համար, սակայն ոչ մի թթու խոսք չհնչեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին աղմկահարույց հայտարարության շուրջ։ Վերջինս, հիշեցնենք, փաստացի արդարացրեց Արցախի դեմ սանձազերծած 44 օրյա պատերազմը, ասաց, որ Ադրբեջանն իրեն պատկանող հողերն է վերադարձրել, իսկ հայերը տարիներ շարունակ օկուպանտ են եղել։ Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ գերազանցեց բոլոր սպասելիքները՝ հորդորելով Լավրովից շնորհակալություն հայտնել, որ 7 շրջանի մասին է խոսել, թիվը կարող էր ավելի մեծ լինել։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ուղիղ մեղադրանք էր հնչեցրել ՀՀ նախկին իշխանությունների հասցեին, սակայն նախկին համակարգի որևէ ներկայացուցիչ Լավրովին չկշտամբեց, բավարարվեցին միայն մեղմ հայտարարություններով՝ ասելով, թե Լավրովը սխալվել է, վրիպել, Ալմա Աթայի հռչակագրում այսպես չի գրված եղել, այնպես է գրված եղել։
 
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համոզված է՝ կա Հայաստանն ապակայունացնելու նպատակ.«Հայաստանը՝ որպես անկախ պետություն, վերջին  ամիսներին ամրապնդվում է, ակնհայտ է, որ անկախութունն ուժեղանում է։ Այդ հանգամանքը Մոսկվային «լուծ է գցել», ծառաներն անցան գործի։ Դա ստորագույն դավաճանություն է պետության ու ազգի նկատմամբ։ Մոսկվայի ցանկությունը շատ ավելի խորն է, քան հայությունը պատկերացնում է։ Կրեմլը ցանկանում է, որ Հայաստանը՝ որպես միավոր համաշխարհային քաղաքականությունից դուրս մղվի, ուզում է վերացնել Հայաստանի անկախ պետությունը, ռևանշիստները կպել են այդ գործին։ Մոսկվան, ինչպես ուկրաինացի  ժողովրդի ինքնությունն է ոչնչացնում, այնպես էլ չի ընդունում, որ Հայաստանն անկախ պետություն է։ Իր պատկերացմամբ՝ Հայաստանն անկախ պետություն լինել չի կարող»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի բոլոր հակառակորդներին առաջին հերթին ներքին անկայունություն է պետք. «Այստեղ Կրեմլի, ռևանշիստների ու Ալիևի շահերը համընկնում են։ Տարօրինակ է, որ գործին կպել է նաև եկեղեցին։ Ինչ ցարական Ռուսաստանը  մտել է Անդրկովկաս, հայությանը կառավարել է հիմնականում եկեղեցու միջոցով, դա գողապետության շրջանում ուժեղացել է»։
Ինչու՞ նախկիններին որևէ մեկը ռեալ ձևով չի հակադարձում Լավրովին, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.«Որովհետև բոլորը ցուցակում են՝ կհանեն, խայտառակ կլինեն։ Գործակալական ցանց է, կհանի կտպի կենսագրությունները։ ԿԳԲ-իշնիկները տոմսերը կհանեն, կտպեն։ Հայությանը զգուշացնում եմ՝ Մոսկվան իրեն հպատակ հայերին վերջում ոչնչացնում է  նաև ֆիզիակապես, իսկ սկզբում՝ բարոյապես։ Հիմա Մոսկվան պատժում է ռևանշիստներին, որովհետև իրենք  չկարողացան Հայաստանում հեղաշրջում անել,Հայաստանի պետականությունը վերացնել, մինչդեռ ստացել էին նվեր՝ գողանալ, թալանել, սպանել, սեփականությունն օտարել։ Հենց  իշխանությունը սկսեց պատժել, բոլորը փախան Մոսկվան։ Այդքան արտոնություն տվել էին, մեկ է՝ չկարողացան իշխանափոխության անել»,-ասաց նա։
Շարունակելով քաղաքագետն ընդգծեց.«Հիմա էլ ողորմելիները, նկատի ունեմ ռուսները, Արցախի՝ իրեն ամենանվիրյալ հատվածին բլոկադայի են նեթարկում։ Պատժում է  ռևանշիստներին, թքում է նրանց վրա։ Իսկ հոգեխանգարված  հոգևորականն ասում է ՝ հայ զինվորն է փակել Արցախի ճանապարհը։ Ենթադրում եմ՝ վախենում են ցուցակները տպի, հետո իմանանք, որ հոգևորական չէ, ռուսական սերժանտ։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր պերճախոսությամբ հանդերձ լռում է,  ձուկը ձայն կհանի, սրանք ՝ոչ։ Ղարաբաղյան կլանը թող պաշտպանի իր շահերը, ասի՝  ծախու՞մ ես մեզ։ Լավրովը սրանց ծախեց այնպես, ինչպես ժամանակին Աղասի Խանջյանին։ Դրանցից միայն Անաստաս Միկոյանն է պլստացել, որն էլ մինչև կյանքի վերջ մեջքի վրա պառկած քծնում էր Ստալինին։ Հայերը, որոնք ծառայել են Ռուսաստանին, ոչ մեկ փառքով չի թաղվել։ Բաղրամյանն ու Բաբաջանյանը հավատով ծառայել են ռուսական բանակին, հետո իրենց հուշահամալիրը ադրբեջանցիները պղծեցին ռուսների, Կարմիր բանակի աչքի առաջ։ Ռուսաստանը պղծում է հայերի հիշատակը՝ առաջին հերթին իրեն հավատարիմ ծառայածներինը։ Վրաները թքեցին, որովհետև հեղաշրջում չեն կարող անել։ Մենք պետք է գոհ լինենք մեր ժողովրդի քաղաքական իմաստությունից։ Ժողովուրդը հազար հատ ակադեմիկոս արժի։Հիմա էլ ոչ մի «արմյաշկա» չի փրկվելու»,-եզրափակեց Շիրինյանը։
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: