ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Հոկտեմբերի 27-ի» սցենարի կրկնությունն ակնարկող, ՀՀ իշխանության «հարցերը լուծելու» համար «ռոմանտիկ»-մահապարտներ հավաքագրող Ռուբիկ Հակոբյանի «մարտակոչը» կունենա՞ իրավական հետևանքներ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջով անցած ՀՀ Ազգային ժողովում երեկ ընդդիմության հրավիրած լսումների ժամանակ իշխանությանն ուղղված ատելության խոսքի «խտացվածքն» արտաբերվեց նախկին դաշնակցական, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանի շուրթերից։

Հակոբյանը, հիշեցնենք, մեկ անգամ չէ, որ ԱԺ-ում աչքի է ընկել իր սկանդալային պահվածքով և ոչ նորմատիվային բառապաշարով՝ ազատություն տալով ոչ միայն լեզվին, այլ՝ ընդհուպ ձեռքերին՝ ծեծի ենթարկելով «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանին։ 
 
Նա մեկ տարի առաջ այս օրերին  առաջադրվել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու երեկվա լսումները հրավիրած   «Հայաստան» խմբակցության կողմից։  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում վերջինիս թեկնածության քննարկումն ավարտվեց թեժ լեզվակռվով  հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի և Հակոբյանի միջև։ Վերջինս ստիպված եղավ հանել իր թեկնածությունն ու Գաբրիելյանին սպառնաց․  «Իմ կյանքի նպատակն է, որ ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ»։ 
 
Երեկ տեղի ունեցած լսումների ժամանակ էլ՝ ԱԺ ՀՅԴ-ական նախկին  պատգամավոր, այժմ՝ «Հայաստան» խմբակցության անդամ  Աղվան Վարդանյանի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի երբեմնի կուրսեցին  ակնարկում էր, որ  իշխանությունը, մասնավորապես Փաշինյանը,  պիտի «թասիբ ունենա» և ինքնասպան լինի։   Բերելով պատմական օրինակներ՝ նախկին դաշնակցականը խրոխտ  ազդարարեց․  «Հարգելի ընդդիմություն, իմ լավ ընկերներ, չեք գտնո՞ւմ, որ ձեր քաղաքականության արդյունքում է նա դեռ նստած աթոռին։ Հենց այդ քաղաքականության արդյունքն է, որովհետև նա այսօր իրավունք չունի պետություն ներկայացնել։ Համաշխարհային պատմությունը փորձ ունի՝ այսպիսի  դաժան պարտության տարած քաղաքական գործիչը իրավունք չունի շարունակել ներկայացնել պետությունը։ Կան, դեպքեր կան․ ա՛յ Հիտլերը, որի քաղաքականության շարունակությունն է այսօրվա իշխանության կեցվածքը, էդքան տղամարդկություն ունեցավ իր տիկնոջ հետ ինքնասպանություն գործելու համար, Գեբելսը շատ ավելի դաժան գտնվեց, որովհետև իր 6 երեխաների և կնոջ հետ ինքնասպանություն գործեց,  իսկ իտալացի ֆաշիստին գարիբալդիականները  գնդակահարեցին։ Իհարկե, այդքան տղամարդկություն չունի, որ հասկանա իր ողբերգության չափը, բայց այդուհանդերձ։ Քանի ինքը կա  իշխանության, մենք  ամենօրյա ռեժիմով պարտվելու ենք և գլխատվելու է մեր ազգային արժանապատվությունը։  Պետք է ձևավորվի  մահապարտների թիմ, որը  շատ վստահություն ներշնչի ժողովրդին, և կարողանա այս իշխանությանը հեռացնել և մաքրել այդ ավգյան ախոռները, որ վիրուսակիր է դարձել և կործանում է այսօրվա Հայաստանը»։

ԱԺ-ի բարձր ամբիոնից  արված այս՝ ինքնասպանության և սպանության կոչին ականատես-հրավիրյալներից ոմանք ծափահարեցին Հակոբյանին, իսկ լսումները վարող Սեյրան Օհանյանը բավարարվեց «շնորհակալություն» հայտնելով՝ առանց իրենց  հրավիրյալին սաստելու՝ ԱԺ-ն նման կոչեր անելու վայր չէ։ 
 
Հակոբյանի հայտարարությունն ի՞նչ է, եթե ոչ՝ լայն հանրությանն ուղղված  մարտակոչ, որին անսացող մերօրյա «ռոմանտիկների»՝ պոտենցիալ  նաիրիհունանյանների  անելիքը, փաստորեն, պետության ղեկավարի հետ «հաշիվները մաքրելը» պետք է լինի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ  բռնության գործադրումը։  Նաիրի Հունանյանը, ի դեպ, հարդարացում իր զազրելի  արարքի, ոճրագործության զոհերից մեկին՝ Վազգեն Սարգսյանին, մասնավորապես   մեղադրել էր «ժողովրդի արյունը ծծելու մեջ»։
   
ժամանակին մահապարտների հավաքագրման կոչ արել էր  հետագայում Հունանյանի բանդայի զոհերից մեկը դարձած նույն՝ Սպարապետ  Վազգեն Սարգսյանը, միայն թե՝ արտաքին թշնամու դեմ կռվելու նպատակով։ 
 
Հանրապետության բոլոր մարզերից հավաքված 500 մահապարտները, հիշեցնենք,  1992 թվականի օգոստոսին երդում տվեցին «Եռաբլուր» պանթեոնում և մեկնեցին ռազմաճակատ: Այժմ, երբ երկրի սահմանները կրկին թշնամու թիրախում են և կիսապատերազմական իրավիճակ է, ԱԺ ամբիոնից մարտակոչ է հնչում՝ ոչ թե ընդդեմ թշնամու կռվելու, այլ՝ ընդդեմ գործող, օրինական իշխանության վերացման։ 
 
Ի դեպ, Հակոբյանը միակը չէ, որ ատելության խոսք է արտածում իշխանության հասցեին։ Մեկ այլ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչ՝ «ՎԵՏՕ» նախաձեռնության  ղեկավար Նարեկ Մալյանը, դատարանի առաջ է կանգնել ՝ «Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, անձանց խմբի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն բռնությունը՝ սպանությունը արդարացնելու» համար: 
 
Մալյանը, հիշեցնենք, 2021 թ․ փետրվարին՝ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ, Բաղրամյան պողոտայում բեմադրել  էր  «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը, որը բուռն արձագանքներ էր ստացել բռնության ու ատելության քարոզ պարունակելու համար:  
 
Նաիրի Հունյանին և նրա ոճրագործ թիմին «ռոմանտիկներ» անվանած ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ՝  «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, իրեն «մահապարտ» համարած  Վազգեն Մանուկյանին էլ մեղադրանք է  առաջադրվել   իշխանության զավթման, սահմանադրական կարգի բռնի տապալման կոչեր հնչեցնելու հիմքով։ 
 
Մանուկյանը, հիշեցնենք, «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ   նույնպես հայտարարել էր, որ «Նիկոլ Փաշինյանը ինքնակամ չի հեռանա» և հավելել․ «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով` պատրաստ լինելով Բ ճանապարհին»։

Ամբաստանյանի կարգավիճակ ստացած Մանուկյանի գործով վերջին դատական նիստը, ի դեպ, նշանակված էր ս․թ․հունվարի 24-ին, որը չի կայացել, նշանակվել է այլ հերթի։


Հ․Գ․  Ռուբիկ Հակոբյանի վերոհիշյալ  հայտարարությանն  իրավապահ մարմիններն առայժմ չեն արձագանքել։ Հիշեցնենք, որ օրերս էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին «ինքնասպան եղիր կամ հրաժարական տուր» բաց նամակ-կոչով դիմել էին արցախցի և հայաստանցի  մի խումբ մտավորականներ։  

 
Ելենա Ազատյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: