ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ էին բանակցում, և ինչ էր պահանջում միջազգային համայնքը Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ. Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը

Ուղիղ 25 տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց` արձանագրելով, որ իր առջև դրվե՛լ է նման պահանջ հայտնի ուժերի կողմից. գրում է Ազատություն Ռ/Կ-ն։

«Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք՝ դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր», - ասաց նա։

Հրաժարականի 4-րոպեանոց ելույթում Տեր-Պետրոսյանը չհստակեցրեց` ովքեր են այդ հայտնի ուժերը, ինչու և ինչպես են նման պահանջ դրել Նախագահի առջև: Ակնարկեց, թե ժամանակը կտա այդ հարցերի պատասխանները:

Հիմա Միացյալ Նահանգների Պետդեպի արխիվներում ի հայտ են գալիս գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք վկայում են ոչ միայն հայաստանյան ներքաղաքական տարաձայնությունների, այլև միջազգային համայնքի կողմից փակ դռների ետևում ներկայացված պահանջների մասին:

Փաստացի, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը սկսել էր ակտիվանալ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ տարի առաջ` 97-ին: Դրան նպաստող երկու գործոն կար. նախ, Ադրբեջանը սկսել էր առաջին պայմանագրերը կնքել գազատարների ու նավթամուղների անցկացման շուրջ, և Արևմուտքը շահագրգիռ էր, որ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատվի:
Մյուս կողմից, այդ տարվա հունվարին կազմավորվել էր նոր ձևաչափ` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի համանախագահությունը: Ինչպես Պետդեպի դիվանագիտական հեռագրերն են վկայում, այդ փուլում բոլոր երեքի շահերից էր բխում կարգավորել այս հարցն ու դրանով իսկ ցույց տալ, որ Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են համագործակցել և նպաստել Եվրոպայի խաղաղությանը:

Ուստի, համանախագահության հիմնումից մեկ ամիս անց արդեն` փետրվարին, հարցը մտնում է ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի և Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ Փարիզում կայացած հանդիպման օրակարգ։ Արևմտյան երկու առաջնորդները ընդգծում են՝ պետք է մեկ միասնական ճակատ կազմել և վերջ տալ այս պատմությանը (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը
Շաբաթներ անց՝ փետրվարին, Ամերիկայի փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին և խնդրում փոխանցել նախագահ Տեր-Պետրոսյանին՝ Ղարաբաղով այլևս զբաղվում են երեք գերտերություններ, և այս փաստը չպետք է անտեսել։

«Երեք կարևոր երկրներ` կարևոր շահերով, նաև ստանձնել են պատասխանատվություն։ Թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ֆրանսիայում և Ռուսաստանում գնալով մեծանում է շահերի համախմբումը՝ կողմերին առաջ մղելու հարցում։ Տեր-Պետրոսյանը չպետք է աչք փակի՝ ճնշում է լինելու», - ըստ գաղտնազերծված փաստաթղթի, զգուշացնում է Ամերիկայի հատուկ հանձնարարություններով դեսպան Ջեյմս Քոլինզը (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ)։

Որ միջնորդները լուրջ էին բանակցություններն ակտիվացնելու իրենց ջանքերում՝ երևում է դիվանագիտական հաջորդ հեռագրից. օրեր անց ԱՄՆ փոխպետքարտուղարը հանդիպում է նախ ֆրանսիացի ու ռուս գործընկերների`Ժաք Բլոթի ու Բորիս Պաստուխովի, ապա՝ Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հետ: Բոլոր երեք հանդիպումներում բոլոր երեք կողմերն ընդգծում են, որ պատրաստ են հանդես գալ մեկ ճակատով և ակտիվացնել ճնշումները, որպեսզի կողմերը զիջումների գնան: Որոշվում է հարցը ներառել դրանից մեկ ամիս անց՝ ապրիլին Հելսինկիում կայանալիք Ելցին-Քլինթոն հանդիպման օրակարգում։ Թեման բացում է Միացյալ Նահանգների նախագահը` աշխատանքային ճաշի ժամանակ:


«Ես ուզում եմ ընդարձակել մեր համագործակցությունը արտաքին քաղաքականության հարցերի, մեկը՝ Ղարաբաղի շուրջ: Դրա լուծումը բխում է բոլորիս շահերից, և ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեռյալ կետից առաջ շարժվելու համար», - ասում է Քլինթոնը:
Ելցինն ի պատասխան պնդում է` Մոսկվան միայն ուրախ է Վաշինգտոնի ներգրավվածությունից. «Մենք չենք խանդի, վստահ եմ, որ ձեր ազդեցությունը դրական կլինի» (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):


«Հրադադարը վստահություն է ներշնչել հայերին ու ադրբեջանցիներին, և նրանք հակված չեն գնալ զիջումների: Բայց մենք պետք է հասկացնենք կողմերին, որ նրանց համառությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների», - խորհուրդ է տալիս Պրիմակովը (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Հաջորդ օրն իսկ Ամերիկայի փոխպետքարտուղարը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի փոխարտգործնախարար Օյմենի հետ:
«Օյմենը պատմեց, որ ինքը դրանից մի քանի օր առաջ Ստամբուլում մասնավոր զրույց է ունեցել Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Իվանովի հետ, ով ասել է, թե Մոսկվան պատրաստ է առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի հարցում: Եթե Իվանովը նման զգացողություն ունի, ուրեմն արժե փորձել», - ասված է Պետդեպի գաղտնի փաստաթղթում (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Դրանից երկու շաբաթ անց արդեն երեք միջնորդները հանդիպում են Վաշինգտոնում և առաջին անգամ համատեղում իրենց գաղափարները` կազմելով մեկ միասնական փաստաթուղթ:

Օրեր անց համատեղ այդ փաստաթուղթը քննարկվում և ընդունվում է նախագահների մակարդակով` Քլինթոնի, Ելցինի ու Շիրակի փարիզյան հանդիպման ժամանակ:

«Ղարաբաղյան հարցի կարգավորումը շատ հարցեր կլուծի այսօր և կձերբազատի մեզ բազմաթիվ խնդիրներից, որ կարող են ծագել վաղը», - ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթի՝ ասում է Քլինթոնը Ելցինին (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Մայիսի վերջին արդեն միջնորդները այդ փաստաթուղթը, որը հետո հայտնի դարձավ որպես փաթեթային տարբերակ, բերում են տարածաշրջան: Հայաստանի նախագահի հետ հանդիպման առաջին րոպեներից մինչև վերջին պահը բանագնացները միևնույն միտքն են ընդգծում՝ իրենք միասնական են և լուրջ են տրամադրված (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: