ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական մշակույթն ու ցեղախմբերը

Ազերիները իրանական ու արիական ցեղ են: Ադերբեջան անվան ծագումն է Աթրոփաթ: Աթրոփաթը Աքեմենյան դինաստիայի զորավարներից էր, որ Ադրբեջանն ազատագրեց Ալեքսանդրի տիրակալությունից և ինքն ու իր գերադաստանը երկար տարիներ իշխեցին այդ տարածքում: Այդ տարածքը նախքան Աթրոփաթը, Փոքր Մարաստան էր կոչվում:

Ադրբեջանցիները արիական մարերից են սերում: Նույն ցեղից են նաև այսօրվա քրդերն ու լոռերը: Ազերի լեզուն իրանական լեզվաընտանիքին է պատկանում, որը նախքան թուրքերենը տարածված է եղել այդ շրջանում: Այդ լեզուն պահլավերեն լեզվի ճյուղերից է, որը շարունակվել է կիրառվել արաբների և թուրք ցեղերի այդ տարածքի վրա հարձակումից հետո: Սակայն 11-րդ և 12-րդ դարերում Սելջուկների օրոք, թուրք ցեղերի հարձակման հետ միաժամանակ, հետզհետե թուլացավ ազերի լեզուն: Չնայած այսօր Ադրբեջանի որոշ գյուղերում հետքեր են մնացել այդ լեզվից:
 
Թուրքերը քոչվոր ցեղեր էին և զբաղվում էին անասնապահությամբ: Սելջուկների օրոք, Ադրբեջանի կանաչապատ արոտավայրերին տիրանալու մտադրությամբ, թուրքերը գրոհեցին այդ տարածքի վրա և բնիկները շփվելով իրենց վրա հարձակված թուրքերի հետ, հետզհետե թուքերեն բառեր մտան ազերի լեզվի մեջ: Շուրջ 700 տարվա ընթացքում, իրանցիները տկարացան, հզորացան թուրքերը և բնիկներին իրենց ենթարկելով, վերացավ ազերի լեզուն և թուրքերենը տարածվեց այդ տարածքում:
 
 
Պատմության ընթացքում եղել են տարբեր լեզուներ, որոնք խառնվել են այլ լեզուների հետ: Այդ թվում կարելի է հիշել Եգիպտոսի և Աֆրիկայի հյուսիսային շրջանների ժողովրդի լեզուները, որոնք իրենց տեղը զիջեցին արաբերենին:
 
Հատկանշական է, որ Արևելքի շատ ցեղեր այսօր չեն խոսում իրենց պապերի լեզվով: Օրինակ Միջին Ասիայում իրնական, սողդի, և պարթևական լեզուներն իրենց տեղը զիջել են թուրքերենին: Սակայն օտար լեզվի տարածվելը չի նշանակում բնիկներին ճնշել: Ուստի այսօր Ադրբեջանում ապրող ցեղերը այդ երկրամասում ապրած իրենց պապերի զավակն են: Նրանք մինչ օրս պահել են իրենց պատմական, մշակութային ու ցեղային արմատները:
 
 
 
Իրանի ազերիները բնակվում են երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, Արևելյան և Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Զանջան նահանգներում և Համադան նահանգի որոշ շրջաններում: Ազերիները շիա մոլեռանդ մուսուլմաններ են: Կան նաև փոքրամասնություն կազմող Սուննի և Ալավի ազերիներ: 18-րդ դարում Իրան-Ռուսաստան պատերազմների հետևանքով որոշ տարածքներ Իրանից անջատվեցին և միացան Ռուսաստանին, այդ տարածքներից է այսօրվա Ադրբեջանի հանրապետությունը: 1813 թվականին Գուլեստանի պայմանագիրը, իսկ 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը ճշտեցին Իրանի ու Ռուսաստանի սահմանագիծը: Արդյունքում Ադրբեջանն անջատվեց Իրանից, իսկ 1991 թվականին Խորհրդային միությունից անկախանալով, հռչակվեց որպես Ադրբեջանի հանրապետություն:
 
Իրանի ազերիները երկրի բնակչության շուրջ 25 տոկոսն են կազմում և նրանց մեծամասնությունն ապրում է քաղաքներում: Ադրբեջանի կարևոր ցեղախմբերն են` Շահսավանը, որը 15-րդ դարում, Սեֆյանների Իսմայիլ թագավորի ժամանակաշրջանից գոյատևել է Ադրբեջանում: Երկրորդ անվանի ցեղախմբերից են Ղեզելբաշները, որոնք թուրքեր են և նախքան Սեֆյանների դինաստիան, ապրել են Ահարի և Մեշքինշահրի շրջաններում: Արասբարան ցեղի բնակիչները հիմնականում ապրել են անտառներում ու լեռնային շրջաններում և քոչվոր են եղել: Նրանք սովորաբար ամառանոց ու ձմեռանոց են մեկնել: Ամռանը մեկնում էին Արասբարանի, Խալխալի և Ասալեմի լեռներ, իսկ ձմռանը մեկնում էին Մուղանի դաշտավայր և Արաքսի ափեր:
 
Ղուրբան, Ղադիր, Ֆեթր և մյուս կրոնական տոներից բացի, ազերիները հատուկ կարգով նշում են Նովրուզը, հարսնախոսությունը, հարսանյաց արարողությունը, ցանքսահավաքը, որոնք զուգորդվում են տարբեր պարերով ու սպորտային խաղերով:
 
 
 
Ատրպատականի շրջանի հուշանվերներն են` ջեջիմը, գորգը, նամադը, փայտից, քարից ու մետաղից պատրաստված տարբեր իրեր, տարբեր սննդամթերքներ, այդ թվում քաղցրավենիքներ, չարազներ և կաթնամթերք:
 
 
Ատրպատականի տեսարժան վայրերն են Սահանդի և Սաբալանի ստորոտները, Արաքսի ափերը, Թավրիզի, Արդաբիլի, Ահարի, Քալիբարի, Մաքուի, Քյանդովանի, Սարեյնի, Ուրմիայի, Մարանդի, Խալխալի գեղատեսիլ շրջանները և Արասբարանի անտառները, որոնք գրավում են զբոսաշրջիկներին:
 
 
 
Բաբաք բերդ
 
 
 
Թավրիզի սահմանադրական հեղափոխության թանգարան
 
 
 
Քանդովան գյուղ (Արևելյան Ատրպատական)
 
Բազում ընդհանրություններ կան Ատրպատականի տարբեր շրջանների կանանց հագուստում: Արդաբիլցի կանանց հագուստը մեկ նմուշն է Ատրպատականի գյուղացի ու քոչվոր կանանց հագուստի:  Ատրպատականում բնակվող ցեղերի տղամարդիկ այսօր հագնում են կոստյում և կրում անկյուն ունեցող շափուի գլխարկ: Կանայք կրում են գույնզգույն ծաղկավոր գլխաշորեր, մետաղադրամներով զարդարված անթև ժիլետներ, լայն տաբատներ, որոնց վրայից հագնում են շալիթե կոչվող կարճ, լայն փեշ:
 
 
 
  «Արդաբիլ նահանգի բնակիչների հագուստի մասին կարելի է խոսել երեք բաժնում` Արդաբիլի կանանց տարազը, 32 մեծ գերդաստաններից բաղկացած Շահսավանդ ցեղի հագուստը և խալխալի, հատկապես Քորուրի և Շահռուդի թաթերով բնակեցված շրջանների տարազը»,- նշել է ազգագրագետ` Ալի Փարվիզիին:
 
 
Հնուց ի վեր, Արդաբիլի Դար Էրշադ կրոնական շրջանում կանայք հագնում էին իենց կարած զգեստը: Երկար տաբատ, մինչև ծնկները հասնող շապիկ, որի վրայից հագնում էին ժիլետներ, որը փոխվում էր եղանակին և ծեսերին ու սովորույթներին համապատասխան: Կանայք կրում էին նաև շարֆ, որը կարում էին Խալխալում և այնտեղից փոխադրվում էր Արդաբիլ կամ էլ կրում էին Քյամաղի կոչվող վառ գույներով մեծ գլխաշորեր:
 
Աղբյուր՝ parstoday.ir
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: