40 երկիր կարող է բոյկոտել 2024 թվականի Օլիմպիականխաղերը
Բոյկոտը կկայանա, եթե ռուս և բելառուս մարզիկներին թույլ տան մասնակցել խաղերին, հայտարարել է Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարար Կամիլ Բորտնիչուկը՝ հաղորդում է BBC-ն։
Նախարարն ասել է, որ կոալիցիային հնարավոր է միանան նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան։ Ուկրաինան ևս սպառնացել է բոյկոտել Փարիզի Օլիմպիական խաղերը։
«Նման ասոցիացիան բավական կլիներ, որ մրցույթն անիմաստ դառնա»,- ընդգծել է նա։
ՄՕԿ-ն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ուղիներ կփնտրի, որոնք թույլ կտան ռուս և բելառուս մարզիկներին հանդես գալ Փարիզում չեզոք դրոշի ներքո՝ հավելելով, որ «ոչ մի մարզիկի չպետք է արգելվի մասնակցել մրցույթին միայն իր անձնագրի պատճառով»:
Աղբյուր՝ armradio.am
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: