ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լավրովի ասածն իրականությանը չի համապատասխանում. Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրելիս Ադրբեջանը դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից, իսկ Արցախն արդեն Ադրբեջանի կազմում չէր

Civic.am-ը կապ հաստատեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ՝ ճշտելու Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը՝ արդյոք ադրբեջանական ԽՍՀ-ի կազմո՞ւմ է գտնվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, երբ 1991թ.-ին կնքվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։

Հիմա երբ և Հայաստանը, և Ադրբեջանը ԵՄ-ի հետ միասին ստորագրել են փաստաթուղթ՝ պատրաստակամություն հայտնելով կնքել «Խաղաղության պայմանագիր» 1991թ. կնքված Ալմա-Աթայի հռչակագրի պայմանների հիման վրա, մեզ համար արդեն դժվար է կողմնորոշվել հետագա քայլերում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պարզաբանել. «Ալմա-Աթայի հռչակագրում ասված է, որ նոր անկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են ԽՍՀՄ, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով ՝ ներառյալ հայկական ԽՍՀ-ն և ադրբեջանական ԽՍՀ-ն, և ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այնպես որ, այստեղ բազմաշերտ իրավիճակ է, և այն, որ ՀԱՊԿ-ն այս ոչ պարզ իրավիճակում պատրաստել է խաղաղապահ առաքելության իրագործման նախագիծ, դա մեծ առաջընթաց է, և այդ առաջարկությունը դեռ սեղանին է, եթե մեր հայ գործընկերները համաձայն են՝ այդ առաքելությունը կարող է 1-2 օրվա ընթացքում իրագործվել»։  
«Լավրովի ասածն իրականությանը չի համապատասխանում, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է 1991թ. դեկտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ՝ օգոստոսի վերջին, Ադրբեջանը դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից։ Իսկ 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը որոշում էր կայացրել Ադրբեջանի կազմից դուրս գալու վերաբերյալ։ ԼՂԻՄ-ն արդեն խորհրդային օրենսդրությամբ դուրս էր եկել Ադրբեջանի կազմից, հետևաբար 1991թ. դեկտեմբերի 21-ին չէր կարող լինել Ադրբեջանի կազմում»,-Լավրովի խոսքերը հերքեց Աշոտ Մելքոնյանը։ 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը շեշտեց, որ ԼՂԻՄ-ը, խորհրդային Սահմանադրության համաձայն, ինքնորոշման իրավունքն իրացնելով՝ արդեն Ադրբեջանի կազմից դուրս էր. «Եվ քանի որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եղել է ազգային-պետական կազմավորում՝ նա ևս իրավունք ուներ Ադրբեջանի կազմից դուրս գալու՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, ինչը թույլ էր տալիս նույնիսկ խորհրդային օրենսդրությունը»։ 

Աշոտ Մելքոնյանը ընդգծեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը չի նշանակում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու տարբերակում դրա մեջ հասկանալ նաև ԼՂԻՄ-ը։ 

Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Կասյանն էլ մեզ հետ զրույցում հիշատակեց, որ մինչև ԽՍՀՄ-ի ստեղծվելը Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, իսկ ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո բոլորը գիտեն, թե ինչպես է Ղարաբաղը հանձնվել Ադրբեջանին: «Ամբողջ աշխարհը գիտի, թե Նախիջևանն ու Ղարաբաղը ոնց էին բաժին հասել Ադրբեջանին՝ Ռուսաստանն է տվել Ադրբեջանին, Ռուսաստանին ձեռնտու էր, որ Ադրբեջանն ավելի հզոր լինի, քան Հայաստանը։ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ղարաբաղցիներն Ադրբեջանի կազմում չեն կարող ապրել, և մենք մինչև վերջ պայքարելու ենք դրա համար»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Վլադիմիր Կասյանը նշեց նաև, որ 1992թ. Ղարաբաղում հանրաքվե է եղել, և ղարաբաղցիների 94 տոկոսը կողմ է քվեարկել Ադրբեջանի կազմից դուրս գալուն։

Հարցին՝ նախքան 90-ականների պատերազմը քանի՞ ադրբեջանցի է ապրել ԼՂԻՄ-ում, պատգամավորն արձագանքեց. «Նախքան ղարաբաղյան շարժումը Ղարաբաղում ապրել են 25.000 ադրբեջանցի և 140.000 հայ»։ 

Հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում կայացած հանդիպման ընթացքում հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իսկ մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, թե  Հայաստանը պետք է արձանագրի այն, ինչ նրանք ընդունել են Պրահայում, իսկ հետո՝ Սոչիում անցած տարվա հոկտեմբերին. «Հղումը տարածքային ամբողջականությանն ու Ալմա-Աթայի հռչակագրին առավել քան հստակ ասում է, որ հայերը ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։ Եվ այսօր Ալիևի խոսքերն է կրկնել ՌԴ ԱԳ նախարարը։ 
civic.am

Նարա Մարտիրոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: