ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատրիարքարանի վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, դրանք կարող են կրկնվել. Վարդանյան

Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Հայոց պատրիարքարանի և հայ երիտասարդների վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, քանի որ հրեա կրոնական ծայրահեղականները միշտ անհարգալից և ոչ հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերել այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ:

«Նրանք միշտ հարձակվում են հայկական, հունական և այլ ազգի կրոնավորների վրա: Մի խոսքով, նրանք ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունք ուեն այլ կրոնական ներկայացուցիչների նկատմամբ, և նմանատիպ բախումներ մշտապես լինում են: Ես գիտեմ, որ նույնիսկ հրեա ծայրահեղ հոգևորականների մի դաս կա, որ անընդհատ հարձակվում է, անգամ թքում հայերի, հույների վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Վարդանյանը:
 
 
Իրանագետի կարծիքով՝ նմանատիպ հարձակումների առաջիկայում ևս պետք է սպասել:
«Ինչպես արդեն նշեցի, սա առաջին դեպքը չէ: Ցավոք, Իսրայելում եկել է մի իշխանություն, որը ծայրահեղ աջ ազգայնական ուղղվածություն ունի, և նման տարրերի, այդ թվում՝ հրեա ծայրահեղականների նկատմամբ շատ հանդուրժող են: Պատահական չէ, որ այս օրերին Իսրայելում բավականին մեծ բողոքի ցույցեր են ընթանում: Ժողովրդի մի մասը կարծում է, որ Իսրայելում ժողովրդավարությունը վտանգի տակ է: Իմիջիայլոց, նաև նման մտահոգություն ունի Իսրայելի մերձավոր դաշնակից ԱՄՆ-ն, քանի որ վերոնշյալ ծայրահեղ ազգայնական ուժը Ամերիկայի սև ցուցակում է գտնվում իր ծայրահեղ ազգայնական աջ պահվածքի համար»,- նկատում է նա:
Վերջինս ուղղակիորեն կապ չի տեսնում այս միջադեպերի և Իսրայելի ներքաղաքական իրավիճակի հետ, սակայն անպատժելիության և նման իրավիճակներին որոշակի «մատների արանքով» նայելու միտում է նկատում:
«Ոստիկանությունը, ուժային կառույցներն այդքան էլ արմատական չեն, խիստ չեն այսպիսի հարձակումներ գործող մարդկանց նկատմամբ: Շատ դեպքերում, օրինակ՝ այս վերջի միջադեպի հետ կապված, ավելի շատ հայերի են ձերբակալել, քան հարձակում գործողներին»,- նշում է զրուցակիցը:
Հարցին՝ կա՞ արդյոք վտանգ, որ այսպիսի քայլերը հետագայում կարող են վերածվել միջկրոնական պայքարի, նա պատասխանում է. «Այդ վտանգը դարերով և հազարամյակներով կա: Իսրայելը բազմաէթնիկ երկիր է, որտեղ շատ փոքր տարածքի վրա իրար անմիջական հարևանությամբ բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ են ապրում, այդ թվում՝ ծայրահեղականներ: Օրինակ՝ Երուսաղեմում կան հայկական, արաբական և հրեական թաղամասեր, հունական եկեղեցին իր կալվածքներն ունի, և այդպիսի բախումներ անընդհատ լինում են: Պետությունը պետք է փորձի կանխել դրանք կամ վերահսկել, ինչը գործող կառավարությունն այդքան էլ չի անում»:
 
Իրավագետի խոսքով՝ սա նաև բացարձակ ոչ մի կապ չունի վերջին օրերին Իրանի հարձակման հետ, ինչպես նաև տեղին չէ համարել սադրանք կամ հակահայ քաղաքականություն:
«Միգուցե նաև կանխամտածված է եղել, չեմ կարող ասել, բայց չեմ կարծում, որ իշխանությունն է հրահրել: Ինչպես նշեցի, հրեա ազգայնականներն անընդհատ խնդիրներ են ստեղծում այլ ազգերի ներկայացուցիչների հետ՝ հայերի, հույների, արաբների: Նույնիսկ հենց այդ ռադիկալ արմատական մասսան շատ դեպքերում չի ընդունում որոշ հրեաների, որոնք մուգ մաշկ ունեն, Մարրոկոյից են եկել կամ աֆրիկյան այլ երկրներից: Այսինքն՝ այս վատ ավանդույթը դրսևորվում է անգամ սեփական ազգի նկատմամբ»,- նկատում է իրանագետ Արմեն Վարդանյանը:
Նա կրկնում է, որ հարցը իշխանության մակարդակով պետք է լուծվի. «Իսրայելի քաղաքացիական հասարակությունն ու իշխանությունը, իրավապաշտպան կառույցները, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հասարակական կազմակերպությունները պետք է փորձեն հակազդել, և, կարծում եմ, որոշ չափով հակազդում են»:
 
Հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Վանքի դիմաց նախ փորձել էին խոչընդոտել երթևեկությունը, ապա հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Ծայրահեղականներից մեկն արցունքաբեր գազ էր փչել հայ երիտասարդի աչքերին, և երկուսով փախուստի էին դիմել: Հայ երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց: Հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ էլ փորձել էր մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Նրանց սադրիչ գործողությունների արդյունքում ոստիկանները, զենքերը պահելով հայերի վրա, ծեծի էին ենթարկել մի քանիսին, հայերից մեկին ձերբակալել և տարել էին ոստիկանություն, հետո՝ ենթարկել տնային կալանքի:
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: