ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնելով, ինքն իր ձեռքով ևս մեկ անգամ միջազգայնացրեց իր՝ ագրեսոր լինելու և ՀՀ-ի տարածքները բռնազավթելու փաստը

Լաչինի միջանցքի շրջափակումը և ապաշրջափակման ձգձգվող գործընթացը ունեցավ աշխարհաքաղաքական մեծ ռեզոնանս, ինչի հետևանքով ի հայտ եկած լոկալ ճգնաժամը դիտարկեց-քննարկվեց ավելի լայն՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում՝ դուրս գալով Արցախի ժողովրդի իրավունքներին վերաբերելի խնդրի սահմաններից։

Նման զարգացման ականատես եղանք վերջին մի քանի օրերին՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ՀՀ դիմումի  քննարկման համատեքստում,  որը զուգահեռվեց նաև  Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու, որոշ տարածքներ օկուպացնելու՝ արդեն իսկ միջազգայնացված  փաստերի վերավկայակոչմամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի ագրեսոր պետություն լինելը, ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումներ ունենալը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները  չկատարելը, մասնավորապես՝ռազմագերիներին ազատ չարձակելը։  

Նկատենք, որ այս՝ ՀՀ-Ադրբեջան-Արցախ   խնդիրները  «մեկ փաթեթով» միջազգայնացնելուն մեծապես նպաստեց հենց ինքը Ադրբեջանը՝ ՀՀ-ի դեմ հիշյալ դատարան ներկայացված իր հայցի միջոցով, որը, սակայն,  մերժվեց։ Այդ մասին՝ քիչ ստորև, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակընդդեմ հայցեր են ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան։  

Ընդդեմ Հայաստանի ներկայացրած իր հայցում, վկայաբերելով կեղծ տվյալներ, Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում է Լաչինի միջանցքով ականներ տեղափոխելու, և դրանք քաղաքացիական բնակվայրերի մոտ տեղադրելու ու այդպիսով  ադրբեջանցիների իրավունքները խախտելու համար։ 

Նախ նշենք, որ Ադրբեջանն իր այս կեղծ  մեղադրանքը   հնչեցրել էլ  դեռ մինչև Լաչինի միջանցքի փակումը՝ մասնավորապես նախորդ տարվա նոյեմբերի վերջին՝ այսպիսով հող նախապատրաստելով միջանցքի առաջիկա փակման համար։ Միայն թե՝ ակցիա իրականացնելու նպտակով  միջանցք   էր գործուղել ոչ թե «ականագետների» կամ գոնե ականներից հասկացող  ինժեներների, այլ՝ կեղծ բնապահպանների։ «Սա լրիվ սուտ է։ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ ցույց տալու միջազգային գործընկերներին և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,- արձագանքելով Բաքվի՝ ականներ տեղափոխելու մասին  պնդումներին՝ նախորդ տարի նոյեմբերի 24-ին Թվիթերում գրել էր ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  

ՄԱԿ-ի արդարադատության դատարանում  ՀՀ-ի իրավաներկայացուցիչները  «ականազերծեցին» ՀՀ-ին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ Լաչինի միջանցքով ականներ տեղափոխելու վերաբերյալ  
 
Ադրբեջանի  փաստարկ-«ականները» մեկիկ-մեկիկ պայթեցնելու հերթը  ՀՀ-ի անունից հանդես եկող իրավաներկայացուցիչներինն էր, որոնք երեկ  տեղի ունեցած դատական լսումների ժամանակ մանրակրկիտ կերպով նկարագրեցին, թե ինչպիսի ծագում ունեն   այդ ականները, ինչպես են դրանք  հայտնվել Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում, և ինչի  հետևանքով է, որ հայտնվել են։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանն այդ մեղադրանքների մասին բազմիցս է խոսել, և դրանք բազմիցս են հերքվել։   

«ՀՀ-ն իր տարածքից դուրս ականներ չի տեղադրում, հատկապես՝ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում և չի թիրախավորում ադրբեջանցիներին՝ ռասայական հիմքով։ Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով, արել դա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները»,- ընդգծեց Կիրակոսյանը՝ շեշտելով․ «Իրականությունն այն է, որ  այն ականները, որոնց վերաբերյալ Ադրբեջանը բողոքում է, հավաքել է ՀՀ ինքնիշխան տարածքներից, որոնք զբաղեցրել են Ադրբեջանի զինված ուժերը  2021-2022 թվականներին։ Ուստի՝ Ադրբեջանը ձգտում է իր անօրինական, ագրեսիոն գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել՝ իր միջնորդությունը   հիմնավորելու համար։  Այս միջնորդությունը լի է ոչ միայն ցինիզմով, այլ նաև զուրկ է հիմքերից։ Ես կարծում եմ, որ դատարանը թույլ չի տա Ադրբեջանին չարաշահել դատարանի վարույթը՝ փորձ անելով օգտվել իր իսկ անօրինական գործողությունների հետևանքներից»։

ՀՀ անունից հանդես եկած  իրավախորհրդատու, պրոֆեսոր Շոն Մերֆինն էլ  իր ընդարձակ ելույթում  հիմնավորեց Ադրբեջանի միջնորդության մեջ ներկայացված փաստերի կեղծ կամ չհիմնավորված լինելը։ Ըստ այդմ՝ ՀՀ-ն 44-օրյա պատերազմից հետո ականապատում իրականացրել է բացառապես իր ինքնիշխան տարածքում և  միայն ինքնապաշտպանության նպատակներով։ «Դա անհրաժեշտ եղավ, քանի որ 2021 թ․մայիսին, 2022 թ սեպտեմբերին Ադրբեջանը հատեց ՀՀ-ի սահմանը, բռնազավթեց ՀՀ տարածքների որոշ մասը և շարունակում են մնալ բռնազավթված։ Այդ ներխուժումները և միջազգային կառույցների կողմից դրանց դատապարտումները փաստաթղթերով արձանագրված են։ Օրինակ՝ Եվրոպական խորհրդարանը 2021-ի մայիսին իր կողմից ընդունված բանաձևում արձանագրեց, որ Ադրբեջանի զորքերը մուտք են գործել ՀՀ տարածք՝ այդկերպ խախտելով ՀՀ-ի տարածքային անձեռնմխելիությունը և միջազգային իրավունքի նորմերը»,- նկատեց պրոֆեսորը։

Հաջորդ փաստարկը, որը վկայակոչվեց ՀՀ իրավախորհրդատուի կողմեց, հետևյալն էր․ Ադրբեջանի կողմից դատարանին ներկայացված երեք  լուսանկարներում երևում են դաշտում  կոկիկ դասավորված ականներ՝ առանց մատնանշելու տեղանքը։ «Տարօրինակ է,   թե ինչպես են դրանք տեղափոխվել հիշյալ վայր՝ առանց դրանց պայթեցում առաջացնելու։ Կամ՝ որտե՞ղ են դրանք տեղակայված եղել, որը տվյալ ինժեները հանել է և տեղափոխել։ Բացատրված չէ նաև այն, թե ինչո՞ւ են այդ ականները Ադրբեջանի կողմից ենթադրյալ ականապատ տարածքից տեղափոխվել մեկ այլ վայր և այդպես կոկիկ դասավորվել»,- դատարանի ուշադրությունը հրավիրեց ՀՀ իրավախորհրդատուն։  Ըստ նրա՝ Ադրբեջանի ներկայացրած պատմությունը՝ ականների վերաբերյալ, ուշադիր դիտարկելու պարագայում, փլուզվում է, և քանի որ փլուզվում է, դատարանը պետք է անհրաժեշտ համարի մերժել Ադրբեջանի միջնորդությունը։ «Ադրբեջանի ներկայացրած պատմությունը սկսվում է աղոտ մի պնդումից, թե ՀՀ-ն շարունակել է դիտավորյալ հակահետևակային ականներ տեղադրել 2021 թ․-ից հետո՝ Ադրբեջանի քաղաքացիական բնագոտիներում։

Իսկ թե ե՞րբ է դա տեղի ունեցել, կոնկրետ ի՞նչ միջոցներով, ո՞ւմ կողմից՝ թողնված է անորոշ։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշված ժամկետներում՝ մինչև 2020-ի տարեվերջ,  Ադրբեջանին է վերադարձվել ԼՂ –ի վերահսկողության  տակ գտնվող Լաչինի, Քելբաջարի և Աղդամի շրջանները։ Հետևապես՝ հարց է ծագում՝ երբ Ադրբեջանը դատարանին ընդհանրացված ձևակերպմամբ ասում է, թե արդեն 5 ամիս է, ինչ 2700-ից ավելի ական է հայտնաբերել Քելբաջարի և Լաչինի շրջաններում, որոնց վերաբերյալ է հիմնականում  Ադրբեջանի միջնորդությունը, ապա Ադրբեջանը, փաստորեն, ասում է, որ հակահետևակային ականները հայտնաբերել է այս շրջաններում, որոնց նկատմամբ վերահսկողություն ունի 2020-ի տարեվերջից սկսած։ Ուստի որևէ մեկը, այդ թվում, ՀՀ զինված ուժերը, ինչպե՞ս են կարողացել գաղտագողի մուտք գործել այդ շրջաններ և տեղափոխել և տեղադրել հակահետևակային ականներ, այն էլ՝ այդքան շատ, ենթադրաբար քաղաքացիական բնակավայրերում, հենց Ադրբեջանի ուղիղ տեսադաշտում։ Սա մնում է առեղծված և ինքնին լուրջ կասկածի տակ է դնում Ադրբեջանի կողմից ձեզ հրամցվող ողջ պատմությունը»,- նշեց պրոֆեսոր Մերֆին։ Վերջինիս հաջորդ հակափաստարկը վերաբերում էր  հայտնաբերված ականների՝ քաղաքացիական բնակավայրերի շրջանում տեղակայելուն։ Ադրբեջանի այս կեղծ պնդումը ևս փուչիկի պես պայթեց, քանի որ ականների պատկերով՝  դատարանին ներկայացված լուսանկարներում  երևացող աշխահագրական տեղանքից երևում է, որ այն քաղաքացիական չէ, այդտեղ չկան քաղաքացիական ենթակառուցվածքներ, շինություններ և այլն։ Դա մի սար կամ բլուր է, որը բնակեցված չէ մարդկանցով։  

Մեկ այլ՝ ՀՀ-ի անունից հանդես եկած իրավախորհրդատու Ռոբերտ Կոլբը, իր հերթին  նշեց, որ այն իրավունքները, որոնց պաշտպանությունը հայցում է Ադրբեջանը, գոյություն չունեն և չեն բխում խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիայից, ուստի ՝տվյալ գործի իրավազորությունից դուրս են։ «Միջազգային իրավունքում գոյություն չունի հակահետևակային ականների գործածության արգելանք, այդ իմաստով, ենթադրյալ իրավունքը գոյություն չունի»,- նշեց նա։ Ադրբեջանի կողմից նախաձեռնված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով, ըստ Կոլբի, «անկյուն մղված կողմը»՝ Հայաստանը, ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության, որի դրսևորումներից մեկն էլ ականների տեղադրումն է՝ դանդաղեցնելու թշնամու առաջխաղացումը։

«Ողջամիտ է սրանից եզրակացնել, որ հակահետևակային ականների տեղադրումը տեղի է ունեցել ռազմական անհրաժեշտությունից ելնելով, և այդ համատեքստում որևէ այլ մեղադրանք համոզիչ չի կարող լինել։ Ենթադրյալ ականները հայտնաբերվել են տարածքներում, որտեղ վարվել են ռազմական գործողություններ, որոնցով հպարտանում, գլուխ է գովում Ադրբեջանը։ Արդյոք զարմանալի՞ է ականներ հայտնաբերել այն տարածքներում, որոնք,   պաշտպանվող կողմի գնահատմամբ, վտանգված են․ ուրիշ որտե՞ղ պետք է տեղադրվեին այդ ականները՝ ելնելով ռազմական նպատակահարմարությունից՝ Երևանո՞ւմ»,- հեգնեց Կոլբը՝ հավելելով, որ  ականները տեղադրվել են բացառապես ռազմական նպատակներով, հակամարտ կողմերի շփման գծում  և ուղղված չեն եղել քաղաքացիական բնակչության դեմ, միտում չեն ունեցել թիրախավորել էթնիկ կոնկրետ խմբի՝ ինչպես Ադրբեջանն է պնդում։  «Ականը զենք է, որը անխտրական է իր իսկ բնույթով, այն պայթում է, երբ ճնշման տակ է հայտնվում, այլ ոչ թե, երբ հայտնաբերում է ռասայական որևէ հատկանիշ»,-նշեց Կոլբը։  

Այսպիսով, այն պնդումները, որոնցով վերջին շաբաթների ընթացքաում Ադրբեջանը «կերակրում» էր  միջազգային հանրությանն ու մասնավորապես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրին՝ ՌԴ-ին, հօդս ցնդեցին նույն այդ միջազգային հանրության աչքերի առաջ։

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, վկայակոչելով իր  ադրբեջանցի  գործընկերոջը, նշել էր, թե հայկական կողմը, իբր, ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով, մինչդեռ այդ միջանցքը նախատեսված չէ ռազմական բեռների փոխադրման համար։  

  
Ելենա Ազատյան  
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: