ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եթե Ալիևը շարունակի նման գործելաոճը՝ շատ հնարավոր է՝ թե՛ Եվրամիության, թե՛ առանձին պետությունների դիրքորոշումները պատժամիջոցների հարցում փոխվեն․ քաղաքագետ

Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների ու հայտարարությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

- Չնայած ԵՄ-ից հնչած բազմաթիվ կոչերին՝ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, իսկ Ժոզեպ Բորելը երեկ հայտարարել է, որ չեն դիտարկում պատժամիջոցների սահմանում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։ Այս դեպքում ի՞նչ կարող ենք ակնկալել Եվրամիությունից կամ առհասարակ եվրոպական կառույցներից։

- Պետք է ակնկալել շարունակական ճնշում։ Կոչերը պիտի ավելի շատ լինեն։ Մենք տեսնում ենք արդեն առանձին պետությունների մակարդակով բավականին շատ բանաձևեր կան։ Ինչպես գիտեք, Բելգիայի խորհրդարանն է այսօր բանաձև ընդունել։ Ճնշումը ուժեղացնելը միակ ճանապարհն է։ Իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա եթե Ալիևը շարունակի նման գործելաոճը՝ շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում թե՛ Եվրամիության, թե՛ առանձին պետությունների  դիրքորոշումները պատժամիջոցների հարցում փոխվեն։

- Երեկ Լավրովի և Բայրամովի միջև հեռախոսազրույցում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցությունների հերթական փուլը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Արդյոք հայկական կողմը պե՞տք է մասնակցի այդ ձևաչափով հանդիպմանը։ 

- Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է մասնակցի Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին, բայց վերապահումով՝ եթե այդ հանդիպումը, բանակցությունները չեն վերաբերում Բերձորի միջանցքի բացման  հետ կապված տարբեր պայմաններին։ Այսինքն՝ Հայաստանը որևէ կերպ պետք է չհամաձայնի բանակցել Լաչինի միջանցքի բացման հարցով ինչ-որ զիջումների հետ կապված քննարկումների։ Իսկ խաղաղության պայմանագրի հետ կապված թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի, թե՛ Վաշինգտոնի միջնորդությամբ հանդիպումներին Հայաստանը պետք է մասնակցի։

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ հայկական կողմը այս փուլում  խուսափում է բանակցություններից, որովհետև Լաչինի միջանցքի շրջափակման պայմաններում դա կնշանակի խաղալ Ադրբեջանի կանոններով։ 

- Լաչինի միջանցքի շուրջ բանակցություններին մասնակցելը կնշանակի ընդունել, որ այլ կողմերի պարտավորությունների կատարման հարցում Հայաստանը ունի քայլերի պարտավորություն։ Իսկ Հայաստանը, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, որևէ պարտավորություն չունի միջանցքի գործարկման հետ կապված, և ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին հավելյալ պահանջներ ներկայացնելու վտանգ կա։ Այդ պատճառով էլ Հայաստանը ճիշտ դիրքորոշում է որդեգրել՝ Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններին որևէ դեպքում չպետք է մասնակցել, առավել ևս, որ Ադրբեջանը հայտարարում է, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Եվ բազմաթիվ անգամներ տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ խնդիրը Ռուսաստանի հետ է, ոչ թե Հայաստանի։ 

 - Հնարավո՞ր է, որ Հայաստանը սպասում է ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին, որպեսզի բանակցությունների ընթացքում Ադրբեջանը չկարողանա ռազմական սադրանքներով Հայաստանի վրա ճնշում գործադրել։  

- Ես չեմ կարծում՝ նման մտայնություն լինի մեր դիվանագետների մոտ, որովհետև առաջին հերթին ԵՄ դիտորդական առաքելությունը ամբողջովին չի զսպելու Ադրբեջանի ռազմական սադրանքները. եթե նրանք ցանկանան դիմել սադրանքների՝ կդիմեն, անկախ նրանից՝ ԵՄ դիտորդական առաքելությունը այստեղ է, թե ոչ։ Եվ երկրորդը՝ ինչպես նշեցի, բանակցությունները տարբեր հարթակներում կարող են ընթանալ, տարբեր օրակարգերի շուրջ. այնուամենայնիվ խաղաղության պայմանագրի հիմնական օրակարգերից է դելիմիտացիան և դեմարկացիան։ Այս օրակարգերը շրջանառվում են բոլոր հարթակներում և անընդհատ։ Եթե Բերձորի միջանցքի հետ կապված խնդիրը չլիներ և եթե հետագայում էլ չլինի, իմ կարծիքով՝  Հայաստանը կմասնակցի բոլոր հարթակներում բոլոր բանակցություններին, այդ թվում, օրինակ, չնայած մենք խոսում ենք միայն ՌԴ-ի և Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունների մասին, բայց հիշենք, որ Եգիպտոսի նախագահը նման առաջարկ է արել։

- Նախատեսվում է, որ Հաագայի դատարանը լավագույն դեպքում առաջիկա շաբաթների ընթացքում որոշում կկայացնի Լաչինի միջանցքը բացելու Հայաստանի պահանջի վերաբերյալ։ Եթե դատարանը որոշի, որ Ադրբեջանը պետք բացի միջանցքը՝ ի՞նչ լրացուցիչ լծակներով է հնարավոր դա անել, երբ Ադրբեջանը շարունակաբար անտեսում է միջազգային դատարանների որոշումները։

- Իրավական առումով, իհարկե, պետք է անհապաղ որոշումը իրականացվի, թեև Ադրբեջանը կարող է այդ որոշումը անտեսել։ Այնուամենայնիվ, այս դեպքում ես կարծում եմ, որ եվրոպական երկրները արդեն կսկսեն ավելի կոշտ միջոցների դիմել, որովհետև Հաագայի դատարանի որոշումները անտեսելը կլինի նախադեպ, ինչը ձեռնտու չի լինի հենց նույն եվրոպական երկրների համար, առավել ևս, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Հաագայում նախաձեռնվել է Ռուսաստանի նկատմամբ գործընթաց հարուցելու հարցը։ Իսկ Հաագայի դատարանի որոշման անտեսումը Ադրբեջանի կողմից կնշանակի այդ դատարանի հեղինակության նվազեցում, ինչը այս պայմաններում, իհարկե, խնդրահարույց է նույն Արևմուտքի համար։

Գեղամ Ադյան 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: