ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հնարավոր է՝ Ադրբեջանի դեսպանատան հարձակման պատասխանը հենց Սպահանի վրա հարձակումն էր, և չի բացառվում, որ իսրայելական արտադրության ԱԹՍ-ները հենց ադրբեջանական կողմից էին մուտք գործել Իրան․ իրանագետ

Շաբաթ` հունվարի 28-ի ուշ երեկոյան, հարվածային անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախ է դարձել Իրանի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտը Սպահան քաղաքումԱյս առնչությամբ: Civic.am-ը զրուցել է իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։

Շաբաթ` հունվարի 28-ի ուշ երեկոյան, հարվածային անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախ է դարձել Իրանի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտը Սպահան քաղաքում։ Այս մասին հայտնել էր Իրանի ՊՆ-ն, ինչից հետո տարբեր վարկածներ ու մեկնաբանություններ հնչեցին, թե ում կողմից կարող էր լինել հարձակումը, սակայն պաշտոնական Իրանը կատարվածը ներկայացրել է որպես «անհաջող հարձակում» և պատասխանատվություն չի վերագրել որևէ կոնկրետ երկրի կամ խմբի:


Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Վերջինս նշեց, որ Իրանի ՊՆ-ին կից ռազմական նշանակության օբյեկտներից մեկի վրա ԱԹՍ-ներով հարձակում էր տեղի ունեցել, նախնական նշվել էր, որ երեք ԱԹՍ-ներ են եղել, որոնցից մեկը հարձակման ընթացքում ՀՕՊ-ի հարվածից խոցվել էր, իսկ երկուսն ընկել էին հենց ՀՕՊ-ի թակարդն ու պայթել։ 


«Իրանի ՊՆ-ն մեկնաբանություն տվեց այս դեպքի վերաբերյալ՝ նշելով, որ բարեբախտաբար ոչ մի  կարևոր հետևանք չի ունեցել, այսինքն՝ լուրջ վտանգ չի եղել, ընդամենը տանիքն է վնասվել, սակայն այստեղ կարևոր է ոչ թե մասշտաբը, թե ինչ կարգի պայթյուն է տեղի ունեցել, այլ թե  ինչ իրադարձություններ հաջորդեցին, և ինչ էր զուգահեռաբար տեղի ունենում Իրանում։ Դրանից մեկ օր առաջ Ադրբեջանի  դեսպանատան վրա հարձակում էր տեղի ունեցել, և որպես հարձակման դրդապատճառ նշվում էր անձնական խնդիրը, սակայն ադրբեջանական կողմը և Իրանից դուրս գործող լրատվականները դրանք որակում էին ահաբեկչական գործողություն։ Սակայն Իրանում դա կտրականապես հերքում են տարբեր պաշտոնյաներ՝ թե՛ փորձագիտական մակարդակով, թե՛ պաշտոնական մակարդակով»,- ասաց իրանագետը։  

Նրա խոսքով՝ եթե ուշադիր հետևենք իրադարձություններին, ապա կտեսնենք, որ հենց Իրանում հունվարի 28-29-ի գիշերը տեղի ունեցան մի շարք իրադարձություններ. նախ Խոյում տեղի ունեցավ երկրաշարժ, ինչից 1-1,5 ժամ հետո հենց Սպահանի դեպքը, այնուհետև նշվեց նաև, որ Ատրպատականում յուղի կետ կար, որտեղ  պայթյուն էր տեղի ունեցել, այնուհետև նշվեց, որ Ադրբեջանի դեսպանատունը տարհանվում է, և արդեն կեսգիշերն անց տելեգրամյան ալիքներում տեսանյութեր հրապարակվեցին, որ տարհանումն արդեն տեղի է ունենում։

«Եթե ուշադրություն դարձնենք նաև ադրբեջանական կողմից հրապարակվող տեղեկատվությանը, ապա կտեսնենք, որ նրանք խոսում էին ամբողջ Իրանում ռազմական գործողությունների մասին, որ կարևոր ռազմական նշանակության օբյեկտներ են խոցվել, սակայն իրանական կողմը միայն նշում էր Սպահանի դեպքը։ Այնուամենայնիվ, ադրբեջանական և իսրայելական լրատվականները փորձում էին սա ներկայացնել որպես լայնամասշտաբ գործողություն, որը խուճապ է  առաջացրել Իրանում։ Իմ կարծիքով՝ սրանք անմիջական կապ կարող են ունենալ իրար հետ։ Նաև կարող ենք ասել, որ հնարավոր է Ադրբեջանի դեսպանատան հարձակման պատասխանը հենց Սպահանի վրա հարձակումն էր, և չի բացառվում, որ իսրայելական արտադրության ԱԹՍ-ները հենց ադրբեջանական կողմից էին մուտք գործել Իրան, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնենք, որ այս գործողություններից առաջ հեռախոսազրույցներ էին տեղի ունեցել  Իսրայելի և Ադրբեջանի նախագահների միջև, այնուհետև՝ Իրանի և  Ադրբեջանի նախագահների միջև, ինչը համադրելով կարելի է սրանք որակել որպես պատասխան գործողություններ։ Սակայն իրանական կողմը խուճապի չմատնվեց և սա ներկայացվեց որպես չնչին, աննշան մի իրադարձություն, որը չի կարող վնասել Իրանին և չի կարող խաթարել իրանական ժողովրդի կյանքը»,- ասաց Էդվարդ Բերուջանյանը։

 Վերջինս չի բացառում, որ սա կարող էր լինել սադրանք, սակայն պետք է ուշադրություն դարձնել, թե Իրանն ինչ հակադարձ գործողություններ կարող է ձեռնարկել, քանի որ բարձրաստիճան զինվորականները նշում են, որ Իրանի նկատմամբ ոչ մի ագրեսիա անպատասխան չի մնա, և դրա նախադեպերին մենք ականատես եղել ենք, թե ինչպես Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանը քայլեր ձեռնարկեց, և հիմա նույնպես, հնարավոր է, ձեռնարկի պատասխան քայլեր, բայց ըստ էության դրանք չեն կարող լինել ռազմական լայնամասշտաբ գործողություններ։


«Իսկ թե ինչ վտանգ և ինչ ռիսկեր կարող է պարունակել այս ամենը ՀՀ-ի համար, ապա ակնհայտ է, որ տարածաշրջանի նոր լարվածությունն այնուամենայնիվ կանդրադառնա Հայաստանի խաղաղության վրա, քանի որ տարածաշրջանում նոր լարվածությունը հնարավոր է արդեն տեղափոխվի հայկական տարածք, որովհետև շատ է խոսվում Սյունիքում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, Լաչինի միջանցքի վերաբերյալ նույնպես նոր ռիսկեր ու լարվածություններ կարող են առաջանալ։ Քանի որ իրանական կողմը հնարավորինս ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ դրական որակումներ է տալիս, և եթե Իրանում տեղի ունենան ռազմական գործողություններ, ապա այնուամենայնիվ սա կարող է նաև մեզ համար անվտանգային լուրջ խնդիրներ առաջացնել, քանի որ մեզ համար կարևոր է այս պահին տարածաշրջանում ունենալ կայուն խաղաղություն, ինչն ըստ էության  այդքան էլ հեռանկարային չէ: Զարգացումները դեռևս չեն հուշում, որ ռազմական լուրջ բախումների կգնանք, բայց սրանք վկայում են, որ առաջիկա ամիսներին կամ որոշ ժամանակ հետո հնարավոր է տեղի ունենան նոր սադրանքներ»,- նշեց իրանագետը։ 


Խոսելով նաև Իրանի միջուկային գործարքի մասին՝ իրանագետն ասաց, որ այդ գործարքը 2015 թվին ստորագրվել է, և արդեն երկու տարի է, ինչ վերականգնման բանակցություններ են գնում, սակայն ուկրաինական ճգնաժամը կարծես հետաձգեց այս բանակցությունները, և դրանից հետո հատկապես այս վերջին դեպքերը ցույց են տալիս, որ բանակցությունները մտել են ինչ-որ փակուղի, որտեղ բանակցային կողմերը փորձում են  իրար նկատմամբ առավելություններ ստանալ։


«Վերջին շրջանում իրանական և ամերիկյան կողմերը երկուսն էլ հանդես են գալիս ավելի խիստ կեցվածքով, ինչպես նաև ԵՄ-ն ԻՀՊԿ-ին, որը Իրանի գլխավոր անվտանգային ուժն է, ճանաչեց որպես ահաբեկչական կառույց, և սա միանգամից նոր փակուղի է մտցնում բանակցությունների ընթացքը և կարելի է որակել Իրանի վրա նոր ճնշման միջոց, որպեսզի բանակցություններում իրանական կողմի դիքրերը հնարավորինս թուլանան։ Միանգամայն ակնհայտ է, որ միջուկային բանակցությունների վերականգնումը մեր շահերից է բխում, քանի որ նոր տնտեսական հարաբերությունները՝ Եվրոպա-Իրան, նաև անդրադառնալու են մեր տնտեսական շահերին։ Քաղաքական առումով նույնպես, քանի որ եթե Եվրոպայի ու Իրանի տնտեսական շահերը համընկնեն, դրանից կշահենք նաև մենք»,- ասաց Էդվարդ Բերուջանյանը։  


Խոսելով նաև ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղեկայման մասին՝ իրանագետն ասաց, որ այդ դիտորդական առաքելությունը կարող է զսպող դեր ունենալ անվտանգային առումով, սակայն նաև պետք է իրանական կողմի հետ բանակցություններ ունենանք և իրանական կողմին վստահեցնենք, որ եվրոպական դիտորդական առաքելությունը ոչ մի կերպ ուղղված չի լինելու Իրանի հետ մեր հարաբերություններին, քանի որ մենք բազմակողմ հարաբերություններ ենք ձևավորում թե՛ Արևմուտքի, թե՛ Իրանի և թե՛ դաշնակից Ռուսաստանի հետ։  

Իրանագետը կարծում է, որ այս համատեքստում զուտ պետք է քաղաքական ճկունություն, դիվանագիտական ճկունություն ցուցաբերել և փորձել հնարավորինս, ելնելով ՀՀ-ի շահերից, ճիշտ քայլեր ձեռնարկել և ոչ մի կողմի հարաբերությունները չուղղել մյուս կողմի դեմ։   

«Ըստ իս՝ Հայաստանը պետք է ուշադիր հետևի զարգացումներին, քանի որ մեր դիվանագիտական և անվտանգային ռեսուրսները մի փոքր սահմանափակ են տարածաշրջանի գերտերությունների հետ համեմատած։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե գերտերությունների շահերի բախման կետում ինչպես կարելի է հնարավորինս ճիշտ դիրքորոշում բռնել և կարողանալ հնարավորինս փոքր վտանգներով և առավել նվազ ռիսկերով դուրս գալ տարածաշրջանում ձևավորվող նոր ճգնաժամից»,- հավելեց իրանագետը։ 

Խոսելով նաև այն մասին, թե ինչպես է ՌԴ-ն արձագանքել Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, իրանագետն ասաց՝  հատկանշական է, որ ռուսական կողմն արագ արձագանքեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը, և ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Զախարովան, միանգամից առաջին դատապարտող հայտարարությունը տարածեց, իսկ արդեն Սպահանի վրա հարձակման վերաբերյալ ռուսական կողմից  պաշտոնական անդրադարձ կամ դատապարտող հայտարարություն չի տեսել։

Լիլիթ Թադևոսյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: