ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ամիր Աբդոլլահյան. Ուղերձներ ենք ստացել ՀԳՀԾ-ի համաձայնության մյուս կողմերից

Կատարի արտգործնախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսում, Իրանի արտգործնախարարն ասել է.«Կատարի ԱԳ նախարարի միջոցով ուղերձներ ենք ստացել ՀԳՀԾ-ի համաձայնության մյուս կողմերից»:

parstoday.com-Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կատարի արտգործնախարար՝ Շեյխ Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալ Սանիի հետ մամուլի համատեղ ասուլիսում, բարձր գնահատելով այդ երկրի ջանքերը հակաիրանական կոշտ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ, Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Կատարը փորձում է ՀԳՀԾ-ի բոլոր կողմերին վերադարձնել իրենց պարտավորություններին, և այսօր ուղերձներ ենք ստացել միջուկային համաձայնագիրը ստորագրած կողմերից»:
Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԻԻՀ-ն ընդառաջում է տարածաշրջանային բանակցությունները և հանձնառությունը անհրաժեշտ է համարում տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ:
Ամիր Աբդոլլահյանը հավաստիացրել է, թե Կատարի ԱԳ նախարարի հետ բանակցություններում մատնանշել է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների ոչ կառուցողական դերն ու միջամտողական գործողությունները Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններում ու խռովություններում, սակայն Իրանն ընդառաջում է պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ Կատարի ջանքերը:
Հորդանան գետի արևմտյան ափին, Երուսաղեմում և Ջենինի ճամբարում  Սիոնիստական ռեժիմի վերջին աննախադեպ քայլերի մասին, որոնց հետևանքով նահատակվել են 31 պաղեստինցիներ, Իրանի արտգործնախարարն ասել է.«Բոլոր իսլամական երկրների համար ցավալի է, որ Ղոդսը բռնագրաված հանցագործներն անցյալ տարի սպանել են ավելի քան 230 պաղեստինցիների»։
Աֆղանստանի վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարը կարևորեց այս երկրում բոլոր խմբերին ներառող կառավարության ձևավորումը՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ աֆղանցի կանանց և աղջիկներին կրթությունից զրկելը սխալ գործողություն է և հակասում է իսլամի ուսմունքներին։
Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Սանին կիրակի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու և զրուցելու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կատարը Իրանի արտաքին քաղաքականության նպատակակետ և առաջնահերթ երկրներից մեկն է, և երկկողմ հարաբերությունների պատմության վերանայումը ցույց է տալիս, որ Թեհրան-Դոհա հարաբերությունները միշտ էլ  եղել են խորը և աճող:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: