ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Համացանցի հսկաներն սկսել են շոշափելի հարկեր վճարել ՀՀ պետբյուջե․Facebook-ը հազար խոշոր հարկատուների ցանկում է

2022 թ առաջին անգամ «Մետա Պլատֆորմս» ընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել 332 մլն դրամ։

Facebook-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում է։ 2022 թ առաջին անգամ «Մետա Պլատֆորմս» ընկերությունը  Հայաստանի պետական բյուջե է վճարել 332 մլն դրամ։ Google-ը, Facebook–ը և նմանատիպ այլ սոցցանցերն ու հարթակները Հայաստանում 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) սկսել են վճարել 2022–ի հունիսի 1-ից: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը նկատում է՝ Facebook–ը հազար խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է հստակ հարկային քաղաքականության արդյունքում։
«Ընդհանուր առմամբ, այդ հարթակներում գովազդային ծառայությունների ակտիվությունն ավելանում է։ Ամեն դեպքում այն, որ բացարձակ թվով ներկայություն ունենք այս պահին, դա անցյալ տարվա ընթացքում իրականացված քաղաքականության արդյունք է»,– ասում է փորձագետը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի խոշոր հարկատուները հանքահումքային, ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների և առևտրի ոլորտները ներկայացնող ընկերություններն են։ Անցյալ տարի այս ընկերությունները 1․5 տրիլիոն դրամ հարկ են վճարել։ Սա  32%-ով ավել է 2021–ի ցուցանիշից։ Հազար խոշոր հարկատուների 2022-ի ցանկը դարձյալ գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է, երրորդը՝ «Գրանդ Տոբակոն»։ Առաջին տասնյակում է նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ զգալի աճ է արձանագրել հատկապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը»։ Սա, ըստ փորձագետի, պայմանավորված է  հարկային վարչարարությամբ ու համաշխարհային շուկայում հումքի գների աճով․
«Միևնույն ժամանակ ներդրվեց պղնձի խտանյութի համար գանձվող տուրքը, որի արդյունքում կառավարությունը լրացուցիչ հարկային գանձումներ իրականացրեց պղնձի միջազգային գների պայմաններում»,– նշում էՆարեկ Կարապետյանը։
Սակայն ոչ բոլոր հանքարդյունաբերողներն են հարկային եկամուտների աճ գրանցել։ Ավելի քան 17․5 մլրդ դրամով հարկային վճարումները նվազեցրել է  «Գեոպրոմայնինգ Գոլդ»  ընկերությունը, մոտ 8 մլրդ դրամով էլ՝ Թեղուտը։ Առաջին ընկերության հարկային եկամուտները սկսեցին նվազել, երբ 2020 թվականի 44–օրյա պատերազմից հետո հանքավայրի մեծ մասը մնաց Ադրբեջանի օկուպացրած տարածքներում։ Թեղուտի վրա էլ ռուս–ուկրաինական պատերազմն է ազդել, հստակեցնում է փորձագետը. «Թեղուտի հանքրադյունահանող կազմակերպության մեջ  որոշակի մասնակցություն ունի ՎՏԲ բանկը։ Սա խնդիրներ էր հարուցել, որպեսզի արդյունահանած արտադարնքը արտահանվի»։
2022 թ․10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել 374 մլրդ դրամ։ 2021–ի   համեմատ այդ գումարն ավել է 98 մլրդ –ով։ Նույն կերպ, ավելի քան 210 մլրդ դրամով կամ 32 տոկոսով, ավելացել է հարկային վճարումների ընդհանուր ծավալը 100 խոշոր հարկատուների պարագայում: 2021-ի համեմատ ավելի քան 30% ավելացում են արձանագրել 1000 խոշոր հարկատուների ցանկի վերջնամասում գտվող ընկերությունները։ Դրանց վճարումները 2022 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել են ավելի քան 28 մլրդ դրամ` 2021-ի մոտ 18 մլրդ-ի փոխարեն։ Այս տվյալները «Ռադիոլուրի» համար մեկնաբանում է տնտեսագետ Արմեն Քթոյանը.
«Նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված փոփոխությունները տնտեսական ակտիվության ավելացման մասին են վկայում։ Եթե որակական վերլուծություն չանենք, այլ զուտ քանակային, ապա առաջին պատկերացումը դա կարող է  լինել»։
2022–ին նաև հարկատուների խոշորացում է գրանցվել ՝ասում է  տնտեսագետը։ Նա նշում է՝ եթե 2021–ին հարկատուների ցանկում  կար 140–ից ավել ընկերություն, որոնց վճարած հարկերի ընդհանուր գումարը 200 մլն դրամը չէր անցնում, ապա 2022–ին նման ընկերություններ չկան։ Ցանկում ներառված հարկատուների կեսից ավելին 500 մլն դրամից ավելի հարկ է վճարել։ 2021–ին այդպիսի 409 ընկերություն կար․ «1 մլրդ դրամից ավելի վճարել է ցանկում ներառված հարկատուների 1/5–ը՝ 258 ընկերություն, 2021–ին՝ 200 ընկերություն էր այդքան վճարել»,– ասում է տնտեսագետը։
2022-ի հունվար-դեկտեմբերին  ՀՀ-ում 160 ընկերության վճարած շահութահարկը գերազանցել է 200 մլն դրամը։ 2021–ին այսպիսի ընկերությունների թիվը 124 էր, իսկ 2020-ին՝ 116: 1000 հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների՝  պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծության կառուցվածքում ուղղակի հարկերի (շահութահարկ և եկամտային հարկ) տեսակարար կշիռը 2022-ին ավելացել է 28,7%-ով: Նախորդ տարի այս ցուցանիշը 23,6% էր։ Փորձագիտական դաշտում ընդգծում են՝ հարկային բեռը սպառողից դեպի տնտեսվարող է փոխանցվում։ Այստեղ, սակայն, կարևորում են միտման կայունությունը։ Փորձագետները հիշեցնում են, որ վերջին 4 տարվա ուղղակի հարկերը նվազման միտում ունեն:
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: