ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵԹԵ ԳԱՍ ՄԵՐ ՏՈՒՆ

Պարսկերեն տեքստից թարգմանեց Կոլյա Տեր-Հովհաննիսյանը

Ղադա ալ-Սաման  (Ghada al-Samman)
(Սիրիացի հանրաճանաչ բանաստեղծուհի)
 
 
ԵԹԵ ԳԱՍ ՄԵՐ ՏՈՒՆ
 
Ինձ սև մատիտ բեր,
Ուզում եմ խզբզեմ դեմքս,
Որ գեղեցկության մեղքով վանդակ չընկնեմ,
Մի հատ էլ խաչ քաշեմ սրտիս վրա,
Որ չգայթակղվեմ:
Մի ռետին տուր ջնջեմ շրթունքներս,
Չեմ ուզում մեկը դրանց կարմրության համար ինձ սևացնի...
Մի բահ՝ որ արմատից հանեմ կանացի բնազդներս,
Վարեմ էությունս,
Առանց որի կարծես ավելի հեշտ է դրախտ ընկնելը...
Մի ածելի տուր մազերս լրիվ խուզեմ, գլխիս քամի դիպչի,
Որ մի քիչ խորհեմ առանց լաչակի.
Ասեղ ու թել տուր կարեմ լեզուս քիմքիս,
Այսպիսով կխլանա ճիչս.
Մկրատը չմոռանաս,
Ուզում եմ ամեն օր մտքերս գրաքննեմ:
Լվացքի փոշի էլ պետք ունեմ,
Ուղեղի լվացման համար,
Ուղեղս որ լվանամ կփռեմ պարանին,
Որ քամին իր հետ տանի տենչերս՝ Աստված գիտի թե ուր...
Գիտես էլի... պիտի իրատես լինել...
Խլացուցիչ էլ եթե գտնես, ա՛ռ,
Ուզում եմ, երբ սիրո և ընտրության համար
Ինձ պոռնիկի պիտակ կպցնեն,
Լռեցնեմ սրտիս ողջ մաղձը:
Բեր նաև մեկ օրինակ
Ինքնությանս պատճենից,
Որ երբ կրոնական քույրերն ու եղբայրները
Ինձ ուղղորդելու նպատակով հայհոյում ու վարկաբեկում են
Հիշեմ, թե ով եմ:
Դու քո Աստվածը,
Եթե տեսար մի տեղ իրավունք են ծախում, առ՛,
Որ փռեմ տան շեմին.
Գերադասում եմ ուրիշներից առաջ ինքս ոտնակոխեմ իրավունքս:
Ի վերջո, եթե փող մնաց,
Մի ցուցանակ էլ գնիր վզնոցի նման,
Որ կախեմ վզիցս ու խոշոր տառերով վրան գրեմ՝
Ես մարդ եմ,
Ես դեռ մարդ եմ,
Ես ամեն օր մարդ եմ...
 
 
Պարսկերեն տեքստից թարգմանեց Կոլյա Տեր-Հովհաննիսյանը
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: