ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
2023-ը պետք է լինի մեր ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքին և այս տարվա անելիքներին:

Ելույթի սկզբում նախարարը ցավակցել է հունվարի 19-ին զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատներին:
«Ես իմ խորին ցավակցությունն եմ ուզում հղել հունվարի 19-ի դեպքերի բերումով զոհված մեր զինծառայողների հարազատներին, զինակից ընկերներին և ասել, որ Հայաստանի զինված ուժերում անտարբերությունը, խնդրիրներին մատերի արանքով նայելը և անկարգապահությունը տեղ ունենալ չեն կարող: Դա  այլևս աններելի է, և յուրաքանչյուրիս անելիքն է հետևություններ անել այս իրադարձություններից, խմբագրել մեր անելիքները և կատարել մեր պարտականությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Պապիկյանը:
Նա հավելել է, որ հունվարի 28-ը իր համար՝ որպես պաշտպանության նախարար, ոչ միայն բանակի տոնն է, այլ  նախորդ տարի կատարված աշխատանքի, արվածի, չարվածի գնահատականի օրն է: «Այն մի կարևոր փուլ է, երբ ամենքս մեզ հարց տալուց պիտի վստահ լինենք, որ մեր պարտականություններում թերանալիս անգամ՝ մեղավորության բաժին չենք ունեցել: Բայց փաստ է, որ 2022 թվականը որքան էլ մեր տքնաջան աշխատանքի արդյունքում որոշակի հաջողություններ է արձանագրել, կան բազում թերացումներ: Եվ այդ բազում խնդիրների հետ առերեսվելու, դրանք ի գիտություն ընդունելու և սխալները չկրկնելու պարտավորություն ունենք: Ես վստահ եմ, որ 2022 թվականը բարեփոխումների տարի լինելուց զատ էապես փոխել է մթնոլորտը մեր Զինված ուժերում: Գուցե, դա բավարար չէ, գուցե, տեսանելի չէ, և հանրության պահանջը, ակնկալիքը, գուցե, թվա անիրական կամ մեր ուժերից վեր, բայց մեր պարտավորությունն է այդ ակնկալիքն ամբողջությամբ բավարարել»,- նշել է նախարարը:
Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերին, որոնց ժամանակ շատ զինծառայողներ և սպաներ աչքի են ընկել սխրանքներով:
«Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը յուրաքանչյուրիս պարտքն է՝ ԶՈՒ յուրաքանչյուր սպայի և հայրենիքի յուրաքանչյուր զինվորի: Այո, մենք 2022 թվականի սեպտեմբերին, նաև 2020 թվականի պատերազմից հետո ցույց տվեցինք, որ հայ զինվորը ԶՈՒ-ն կանգնած է մեր սահմանին և ամեն գնով պաշտպանելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Սա, իհարկե, առաջին քայլն է, առաջին նշույլն է առ այն, որ մեր ողնաշարը շտկման ճանապարհին է: Բայց նաև այն բավարար չէ, և 2023 թվականը ինձ համար՝ որպես պաշտպանության նախարար, ձեր առաջ պարտավորության ստանձնումն է, որ 2023-ը պետք է դառնա սխալների խմբագրման, անհնարինը իրականություն դարձնելով՝ մեր ողնաշարը շտկելու տարի: Այլ ճանապարհ չկա, մենք պետք է պատրաստ լինենք.  յուրաքանչյուրը, ով կրում է ուսադիր, ով չի կրում ուսադիր, բայց յուրաքանչյուր պահի պատրաստ է զորակոչվել մեր շարքերը, պետք է պատրաստ լինի իր կյանքն անմնացորդ նվիրել հանուն հայրենիքի: Բայց, իհարկե, ավելի լավ է 2023-ը նաև դարձնել ոչ միայն դիմադրելու ու դիմակայելու տարի, այլ այն դարձնել մտածելու, խելամիտ ու հնարամիտ լինելու տարի: Մեր տարածքային ամբողջականության պաշտպանության գրավականը պետք է լինի մեր խելամտությունը և, իհարկե, անմնացորդ կամքը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Նա նշել է, որ ուզում է ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր սպայի աչքերում տեսնել ավյուն, տեսնել ցանկություն, պայծառ հայացք, որը միտված է մեր երկրի պաշտպանունակությունը օր առաջ ավելի ամուր, ավելի լավը դարձնելուն: «Հայոց բանակի դերը, հայ զինվորի դերն ու կոչումը մեր պետականության հարատևությունն ու ամրությունը պաշտպանելն է: ՀՀ ԶՈՒ-երը մշտապես պետք է լինեն մեր պետականության ապավենը և մեր պետականության հարատևման հիմնական գրավականը»,- ասել է Պապիկյանը:
Նա հավելել է, որ 2022-ին մի շարք բարեփոխումներ են իրականացրել, որոնց տեղայնացումը պետք է տեղի ունենա 2023 թվականին: «Դա կախված է ամենքիս ջանքերից: 2022-ը նաև եղել է հնարավորությունների տարի, 2023-ը իր հերթին լինելու է նպատակ ունեցող, տեսլական ունեցող զինվորականի համար վերելքի ու հնարավորության տարի: Սահմանափակ ու լճացած գործընկերների համար այն պետք է լինի բանակին, ԶՈՒ-ին հաջողություն մաղթելու տարի: Ես ուզում եմ ամեն մեկս մեզ համար հետևություն անենք արածի ու չարածի: 2023 թվականը պետք է մեզ համար դառնա նոր սկզբի տարի, վերընձյուղման տարի և ողնաշարի շտկման տարի: Ես ուզում եմ բոլորիս համար նոր կարգախոս դառնա անխոնջ աշխատանքը, քրտնաջան աշխատանքը և ուզում եմ բոլորիս նպատակը լինի մեկը՝ օր առաջ ավելի ամուր դարձնել ՀՀ սահմանը և տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է նախարարը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: