ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, միմյանց նեցուկ լինելով պետք է հայացքներս ուղղենք դեպի բանակը․ Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել հայոց բանակի օրվա առթիվ։

Ուղերձում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ,
Պարոնայք սպաներ եւ գեներալներ,
Սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ,
Շնորհավորում եմ բոլորիս` Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ:
Հայկական բանակը ծնվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ:
Պատերազմական իրավիճակում՝ համայն հայության ապրելու եւ մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ Կամավորական ջոկատների հիքի վրա ծնվեց մեր Բանակը։ 90-ականներին հայրենիքի պաշտպանության ելան բոլորը՝ կամավորականները, ազատամարտիկները, բանվորն ու շինարարը, մտավորականն ու հոգեւորականը, եւ մենք համախմբվեցինք ու կարողացանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրել Արցախ աշխարհը։ Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ազատագրեցինք եւ ընդլայնեցինք մեր երկրի սահմանները։
Սպարապետ Վազգեն Սարգսյանը համարում էր, որ բանակն է Հայաստանի Հանրապետության կայունության եւ պաշտպանության հիմքը,-ասում էր. «Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակ չի կարող զարգանալ տնտեսությունը եւ հակառակը»:
Ինչպես Սպարապետը, այնպես էլ բոլորս այսօր առավել քան երբեւէ համոզված ենք, որ պետության զարգացման եւ անվտանգության ապահովման երաշխավորը առավել հզոր բանակ ունենալն է:
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք:
Պետք է համախմբված ու միասնական լինենք եւ դառնանք մեր բանակի զորավիգը:
Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, մենք միմյանց նեցուկ լինելով պետք է հայացքներս ուղղենք դեպի մեր բանակը. բոլորս պետք է երկրապահի ոգով տեր կանգնենք մեր հայրենիքին:
Երկրապահ կամավորականների միությունը 44-օրյա պատերազմից առ այսօր խրամատում է: 2020թ. դեկտեմբերից մինչ այս պահը 5000 եւ ավել երկրապահ կամավորական զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում է մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաեւ ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թեւ ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց:
Պետք չէ կորցնել հույսը, հավատը: Պետք չէ հիասթափվել: Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, մեր հող ու ջուրը: Դարեր շարունակ մեր պապերը պայքարել են այս հողը մեզ ժառանգելու համար:
Մենք մեր հողին շատ կյանքեր ու արյուն ենք տվել, մեր հայրենիքը սրբավայր է:
Համոզված եմ, որ քնելիս, արթնանալիս բոլորս առաջին հերթին աղոթում ենք հայ զինվորի համար: Եվ մեր զինվորը պետք է ամեն օր զգա, որ թիկունքն ապահով է, որ իր թիկունքին կանգնած է համախմբված ու հզոր ազգ, որը ամեն վայրկյան պատրաստ է ձեռք մեկնելու:
Ես խոնարհվում եմ հերոսածին մայրերի առջեւ,
Փա՛ռք նահատակված քաջերին,
Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջ,
Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին,
Փա՛ռք ու պատիվ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
Ուժ ու կորով արցախահայությանը։
Խաղաղություն մեր երկրին,
Աստված պահապան մեր հայրենիքին»:
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: