ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ավելի շատ նման էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության. Վիգեն Խաչատրյան

«Այդ հայտարարությունը մտահոգիչ է։ ՌԴ-ն մոռանում է, որ մենք դաշնակիցներ ենք։ Այդ հայտարարությունը ավելի շատ նման էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության, քան՝ ՌԴ-ի», - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսպես է գնահատում ՌԴ ԱԳՆ-ի՝ նախորդ օրն արված հայտարարությունը։

Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանը պետք է սպասարկի Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի շահերը, ոչ թե հաճոյանա Ռուսաստանին։ Պատգամավորի կարծիքով դաշնակիցների հետ հարաբերություններում պետք է սպառնալիքներ չլինեն, իսկ հայտարարությունը իր մեջ սպառնալիքներ էր պարունակում։ «ՌԴ-ն շտապել և ջղագրգիռ հայտարարություն է արել», - ասաց Վիգեն Խաչատրյանը։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե ԵՄ դիտորդական առաքելության՝ ՀՀ տարածքում տեղակայումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այս տարածաշրջան բերելու փորձեր են, Խաչատրյանը նկատեց, որ դրանք քաղաքացիական դիտորդներ են, զինված չեն, բացի այդ հիշեցրեց Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ «Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Դա, իհարկե, իր իրավունքն է», - ասաց Խաչատրյանը և հավելեց․ «Հիմնական խնդիրը նա է, որ ՌԴ-ն սովոր էր, որ Հայաստանի հետ կապված խնդիրները քննարկվեին իր հետ, և, ըստ երևույթին, պարոն Լավրովին, հաճելի չէ, որ Հայաստանը ինքնուրույն քաղաքականություն է վարում։ Իրեն թվում է, թե մենք մեր քայլերը պետք է համաձայնեցնենք իր հետ։ Մենք պարտավոր չենք դա անել, առավել ևս, որ տեսնում ենք, որ ինքը մեր դեմ է գործում»։ 
 

Վովա Հակոբյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: