ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բլինքենի առանցքային խոսքն Ալիևին, որ մնաց ուշադրությունից դուրս

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցում սակայն առանցքային ուշադրության առարկան թերևս այլ բան է: Նա խոսել է ճանապարհը «առևտրային» փոխադրումների համար բացելու մասին: Ինչով է կարևոր այդ հանգամանքը:

Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը և դրա մասին պետքարտուղարության հաղորդագրությունը Հայաստանում արժանացավ մեծ ուշադրության, հատկապես այն առումով, որ Բլինքենը հորդորել էր Ալիևին անհապաղ բացել միջանցքը և ակտիվացնել ջանքը խաղաղ բանակցության ուղղությամբ: Հասկանալի է, որ այդ կոչը արժանացել է հանրության մեծ ուշադրությանը, թեև աենևին առաջին անգամը չէ թե ԱՄՆ, թե ընդհանրապես միջազգային ասպարեզում: Ավելին, այդ կոչերը հնչում են, իսկ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ոչ միայն միջանցքը, այլևս էներգիայի և գազի ճանապարհը: Այդ իմաստով բնականաբար կարևոր խնդիրը կոչերը չեն, այլ գործը, թե ինչ կլինի Ալիևի համար հետևանքը, եթե նա շարունակի բլոկադայի քաղաքականությունը: Այդ հարցը մնում է բաց: Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցում սակայն առանցքային ուշադրության առարկան թերևս այլ բան է: Նա խոսել է ճանապարհը «առևտրային» փոխադրումների համար բացելու մասին: Ինչով է կարևոր այդ հանգամանքը: 
Բանն այն է, որ սրելով հարցը մարդասիրական խնդրի վրա՝ ինչը շատ կարևոր է, կարող է առաջանալ իրավիճակ, երբ հարցի լուծման որևէ տարբերակի առանցքում հասունանա մարդասիրական բաղադրիչի ապահովումը, ինչով Բաքուն փորձի լիցքաթափել միջազգային ուշադրությունը, իսկ միջազգային հանրությունն էլ համարի, որ հարցն առնվազն ինչ որ մասով ստացել է լուծում, չկա աղետ կամ ճգնաժամ մարդասիրական իմաստով, հետևաբար իրավիճակը կարող է մտնել որոշակի սառեցման կամ գոլացման մի փուլ: Այսինքն, Արցախում հաղթահարվի մարդասիրական ճգնաժամը, սակայն խորանա տնտեսականը: Այսինքն, Լաչինի միջանցքը դառնա ոչ թե աշխարհի հետ լիարժեք կապի միջոց, այլ ընդամենը մարդասիրական միջանցք:
Սա կնշանակի, որ Բաքուն կարողացել է փոխել իրողությունների տրամաբանությունը և փաստացի առնվազն մասնակի ու անուղղակի վերահսկել Լաչինի միջանցքը: Այդպիսով, կստեղծվի իրավիճակ, երբ Արցախը կլինի ոչ թե լիարժեք կենսագործունեություն ունեցող սուբյեկտ՝ թեկուզ միջազգայնորեն չճանաչված, այլ թեկուզ միջազգային, բայց խնամքի տակ գտնվող միավոր: Սրանք տարբեր տրամաբանություն ենթադրող «կարգավիճակներ» են, որոնք ժամանակի ընթացքում իրենց հերթին ենթադրելու են տարբեր տրամաբանությամբ զարգացումներ: Այստեղ է նաև մարտահրավերներից առանցքայինը և այդ իմաստով, Բլինքենի հեռախոսազրույցում առավել կարևորը ոչ այնքան կոչն է, այլ ձևակերպումը՝ «կոմերցիոն», ասել է թե առևտրային հաղորդակցության համար ճանապարհի բացում, այսինքն Արցախի լիարժեք կենսագործունեության հնարավորության վերականգնում, որը ենթադրում է ոչ ֆորմալ, չճանաչված, բայց բոլորովին այլ որակի և բովանդակության սուբյեկտային վիճակ: Հայկական կողմերը պետք է այդ հանգամանքը պահեն ուշադրության և շեշտադրումների կենտրոնում:
 
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: