ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվի տարօրինակ արձագանքը. դիտորդական առաքելության «կոդը»

Հայտարարությունը տարօրինակ է, որովհետև Բաքվի արձագանքը հուշում է, որ դիտորդական առաքելության վերաբերյալ որոշումը ԵՄ երկրների հավանությունը որոշակիորեն տեղի է ունեցել Ադրբեջանի հետ կոմունիկացիայի պայմաններում, որքան էլ առաջին հայացքից ստեղծվում է հակառակ տպավորություն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն բավականին բազմիմաստ հայտարարությամբ է արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դիտորդության ԵՄ առաքելության մասին Եվրամիության որոշմանը: Բաքուն հայտարարում է, որ որոշումն ընդունում է ի գիտություն, միաժամանակ ասելով. «Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ (հայ-ադրբեջանական) սահմանի սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»: Ադրբեջանը շարունակում է, թե ԵՄ առաքելությունը պետք է գործի հաշվի առնելով նաև Ադրբեջանի «օրինական շահերը»:
 
«Երկխոսության գոյություն ունեցող մեխանիզմների դեմ ԵՄ առաքելության ներկայությանը չարաշահումը վտանգավոր է և դրանից պետք է խուսափել», հայտարարում է Բաքուն:
 
Հայտարարությունը տարօրինակ է, որովհետև Բաքվի արձագանքը հուշում է, որ դիտորդական առաքելության վերաբերյալ որոշումը ԵՄ երկրների հավանությունը որոշակիորեն տեղի է ունեցել Ադրբեջանի հետ կոմունիկացիայի պայմաններում, որքան էլ առաջին հայացքից ստեղծվում է հակառակ տպավորություն: Բաքվի արձագանքը այլ բան չէ, քան հիշեցում ԵՄ իր գործընկերներին, որ առաքելությունը չպետք է խախտի «պայմանավորվածությունները»: Սա ըստ էության բավականին թափանցիկ ակնարկ է առ այն, որ այն չպետք է գործի Ֆրանսիայի քաղաքականության տրամաբանությամբ, որը եղել էր դիտորդական մեխանիզմի մտահղացման և նախաձեռնոության հեղինակը: Ադրբեջանը փորձում է և փորձելու է անել առավելագույնը, դիտորդական առաքելության հետագա արեալը ֆրանսիական ազդեցության դաշտում չթողնելու և հակառակը՝ դրա վրա իր եվրաբարեկամների ազդեցությունը տարածելու համար: Իսկ Բաքուն Եվրամիությունում ունի նավթի, գազի ու նաև խավիարի բազմաթիվ բարեկամներ, պետությունների և առանձին գործիչների տեսքով, ու սա բոլորովին նորություն չէ և ավելին՝ սա փաստաթղթավորված տեսք ունեցող իրողություն է: Այդ համատեքստում էլ Բաքուն հիշեցնում է Հայաստանի սահմանների հանդեպ իր «պահանջները», որոնք դիտարկում է իբրև իր «օրինական շահեր»: Հենց այդ համատեքստում է, որ նախօրեին տաք հետքով անդրադառնալով ԵՄ որոշմանը, ընդգծեցի, որ՝ որոշման ողջոււնելիությամբ և օգտակարությամբ հանդերձ, այդուամենայնիվ գլխավոր հարցը մնում է հետևյալը. ինչպե՞ս է վերաբերվում ԵՄ-ն Հայաստանի սահմանների հանդեպ Ադրբեջանի պահանջներին: Այդտեղ է, այդ հարցի պատասխանի մեջ է շարունակում «թաղված լինել շան գլուխը»: Այդտեղ է ԵՄ առաքելության հետագա էֆեկտիվության «կոդը»: Այդ հարցի պատասխանը բարձրաձայնելը թերևս պետք է լինի Եվրամիության առաջիկա պարտավորությունը Հայաստանի հասարակության առաջ, հետագայում դիտորդական առաքելության գործունեության պատասխանատվության խնդրի ստույգ հասցեագրումների համար:
 
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: