ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵՄ դիտորդների երկարաժամկետ տեղակայումը հնարավոր է՝ ՌԴ-ին դուր չգա, և նա փորձի Հայաստանը ներսից ապակայունացնել

Ռուսաստանը Հայաստանի դեմ է, որն առավել ակնհայտ է դարձել թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի, թե՛ Լաչինի միջանցքի փակման ժամանակ:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Եվրամիության վերջին շրջանի կտրուկ ակտիվացումը, որի վառ արտահայտումն է ԵՄ դիտորդական առաքելության երկարատև տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, նկատելիորեն ուղղված է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը տարածաշրջանում, քանի որ, ըստ զրուցակցի, Եվրոպան չի ցանկանում Հայաստանի կործանումը:
«Եթե Եվրամիությունն ու Միացյալ նահանգները չմիջամտեն ստեղծված իրադրությանը, պարզ է, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել: Եկեք միմյանց չխաբենք, ճիշտ է, կարող ենք հեքիաթ կարդալ, բայց ակնհայտ է՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ որոշում է ընդունել կազմաքանդել Հայաստանը: Սա ոչ միայն հայերն են հասկանում, այլև եվրոպացիները, ու նրանց գործողությունների նպատակն է թույլ չտալ Հայաստանի կործանումը՝ որպես անկախ պետության»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս դիտարկմամբ՝ փաստական տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսից մինչև դեկտեմբերի կեսը հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասում հրադադարի խախտում չի արձանագրվել, երբ տեղակայված են եղել ԵՄ դիտորդները:
«Սա նշանակում է, որ երկու տարով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը սահմանին կկայունացնի տարածաշրջանային իրավիճակը, միանշանակ է: Եթե Ադրբեջանը անտեսի այն ու հարձակվի մեզ վրա, կսկսեն գործել այն մեխանիզմները, որոնք այժմ աշխատում են Ռուսաստանի դեմ, այսինքն՝ կոնկրետ սանկցիաներ: Չեմ կարծում, թե Ալիևը կհամարձակվի գնալ այդ ճանապարհով: Պատահականություն չէ, որ նա այս առաքելությունից բավականին դժգոհ է, բայց այս հարցում վերջինս չկարողացավ գտնել անգամ համախոհ երկիր Եվրամիության ներսում, որը կօգներ նրան խափանել առաքելության ուղարկումը Հայաստան»,- ընդգծում է նա:
Գրիգորյանի խոսքով՝ ակնհայտ է նաև՝ այս քայլով Եվրոպան փորձում է իր դիրքերը կայունացնել Կովկասում, որովհետև Հարավային Կովկասը Եվրախորհրդի սկզբունքներով դրա անբաժանելի մասն է, հետևաբար նա ապագայում կարող է դառնալ Եվրամիության անդամ. «Դա է պատճառը, որ մենք Եվրամիության անդամ ենք, և հավանական է, որ նա մեզ ապագայում կարող է վերցնել ու դարձնել իր մի մասը: Սա է նաև պատճառը նրանց այս գործողությունների: Ես սրա մեջ վատ բան չեմ տեսնում, միայն դրական քայլ է»:
Քաղաքագետը նկատում է՝ այսպես, թե այնպես Ռուսաստանը Հայաստանի դեմ է, որն առավել ակնհայտ է դարձել թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի, թե՛ Լաչինի միջանցքի փակման ժամանակ: Ըստ նրա՝ ՌԴ-ն անում է միայն պրոադրբեջանական հայտարարություններ:
«Այս քայլը, այո՛, հնարավոր է՝ ռուսական կողմին դուր չգա, և նա փորձի Հայաստանին ներսից ապակայունացնել, որի համար էլ ՀՀ իշխանություններն ու հատուկ ծառայությունները պետք է շատ զգոն ու ուշադիր լինեն: Ռուսաստանն ուզում է մեր տարածքներով, մեր սուվերենությունը վաճառելով Ադրբեջանին և Թուրքիային՝ լուծել իր իսկ հարցերը: Ակնհայտ է, երբ մեր Կառավարությունը, հասարակությունն ու սփյուռքահայությունն ակտիվացան ու սկսեցին պաշտպանել մեր շահերը, դա դուր չեկավ ռուսական կողմին. նրանք ուզում էին իրենց քաղաքականությունն անխոչընդոտ տանել, սակայն տեսան, որ փաստորեն կա խոչընդոտ»,- նկատում է զրուցակիցը:
Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի սույն որոշմանը որքան էլ, որ կողմ չէր Ռուսաստանը, համենայն դեպս, չկարողացավ դրան խոչընդոտել թե՛ առաջ, թե՛ հիմա: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի պարագայում Ռուսաստանն ու Ադրբեջանը ոչինչ անել չեն կարող, որովհետև մենք սուվերեն պետություն ենք:
«Ռուսաստանն ինքը սխալ քաղաքականության պատճառով ամեն ինչ փչացրել է: Հարավային Կովկասում միայն մեկ ժողովուրդ կար, որը լոյալ էր ռուսների նկատմամբ՝ հայերը, իսկ մնացածը նրա հանդեպ բավականին քննադատական են տրամադրված: Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը փչացրեց այդ հարաբերությունները, և հիմա արդեն մեր հասարակությունն էլ է նրա հանդեպ քննադատական տրամադրված: Իրենք իրենց ոտքի տեղը հանեցին Հարավային Կովկասից: Կասկած չունեմ, որ ստիպված կլինեն նաև դուրս գալ տարածաշրջանից: Պարծենում էին, թե թիկունք ունեն՝ ի դեմս Հայաստանի, բայց հիմա էլ ի՞նչ թիկունք, եթե նրանք մեր տարածքները հանձնում են Ադրբեջանին թե՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ-ում»,- շեշտում է նա:
Գրիգորյանը, խոսելով նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ վերջերս տեղի ունեցած մի շարք միջազգային հանդիպումներից և այցելություններից, ասում է՝ դրանց դրական արդյունքները բխում են ՀՀ կառավարության ու համապատասխան փորձագետների մեծ աշխատանքից:
«Եվրամիության հայտարարությունը, որով ընդունվեց Հայաստանին նպաստող բանաձևը, լուրջ հարված էր Ադրբեջանին: Տասնյակ երկրների և միջազգային իրավունքի հայտնի կազմակերպությունների քննադատություններն առ ադրբեջանական քաղաքականությանն ու ագրեսիային, արդյունքն է նրա, որ Հայաստանը քայլ առ քայլ անցնում է բազմավեկտոր քաղաքականության, որտեղ մեծ դեր ունեն նաև քաղաքացիական հասարակությունը, փորձագետներն ու սփյուռքահայությունը: Միայն ավելի լավ կլիներ, որ այդ գործողությունների տեմպն ավելի արագացվեր»,- կարևորում է նա:
Ըստ քաղաքագետի՝ նմանատիպ առաքելության իրականացումը Լաչինի միջանցքում ևս անհրաժեշտ է:
«Լավ կլիներ, որ Արցախում ԵՄ դիտորդական առաքելություն ևս ուղարկվեր, սակայն այս պարագայում պարզ է, որ առանց Ադրբեջանի համաձայնության դա հնարավոր չի լինի կյանքի կոչել, իսկ Ադրբեջանն էլ չեմ կարծում, որ կհամաձայնի դրան: Ինչպես գիտենք, ըստ միջազգային նորմի, եթե պետությունը ցանկանում է էթնիկ զտում, կոտորած անել, ապա ՄԱԿ-ի ԱԽ-ն առանց Ադրբեջանի հետ համաձայնության էլ կարող է անհապաղ քայլեր ձեռնարկել»,- ասում է նա:
Նատալի Մկրտչյան
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: