ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բուենոս Այրեսում հայերը բողոքի ցույց են անցկացրել

Բուենոս Այրեսի հայ համայնքը հունվարի 23-ին ցույց է կազմակերպել քաղաքի Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պաշարումը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Այդ օրը ժամը 17:00-ից սկսած, Արգենտինայի բոլոր տարիքի հայ քաղաքացիները հավաքվել են Հանրապետության Հրապարակում՝ Արցախի շրջափակումը դատապարտող և միջանցքի անհապաղ բացում պահանջող պաստառներով:
«Լաչինի միջանցքը միակ մուտքն է կենսական պաշարների համար, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները», – նշել են կազմակերպիչները: Նրանց խոսքով` սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական նախագիծ տարածաշրջանի հայ բնակչության դեմ:
«Որպես Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին համերաշխություն դրսևորել Արցախի բնակիչների հետ և բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպությունների առջև, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:
«Միջազգային հանրությունը՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը անգործության են մատնված: Թեև Թուրքիայի հետ նավթի և գազի գործարքները կարևոր են, դաժանորեն պաշարված ժողովրդի կյանքը շատ ավելի կարևոր է: Արգենտինայի մեր կառավարությունը նույնպես պետք է իր ձայնը լսելի դարձնի այս առումով»,- «Diario ARMENIA»-ին ասել է ցուցարար Ռոզիտա Յուսեֆյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հնդկաստանը,պատրաստ,աշխատել,«հյուսիս-հարավ»-ի,շրջանակում,կշարունակվի,ռազմական,համագործակցությունը,ևս․,դեսպան,հնդկաստան , Հնդկաստանը պատրաստ է աշխատել «Հյուսիս-Հարավ»-ի շրջանակում, կշարունակվի ռազմական համագործակցությունը ևս․ դեսպան
Հնդկաստանը պատրաստ է աշխատել «Հյուսիս-Հարավ»-ի շրջանակում, կշարունակվի ռազմական համագործակցությունը ևս․ դեսպան
Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։
հայաստանը,շատ,ակտիվ,է,կլիմայական,գլոբալ,մարտահրավերները,հաղթահարելու,գործում․,հակոբ,սիմիդյան , Հայաստանը շատ ակտիվ է կլիմայական գլոբալ մարտահրավերները հաղթահարելու գործում․ Հակոբ Սիմիդյան
Հայաստանը շատ ակտիվ է կլիմայական գլոբալ մարտահրավերները հաղթահարելու գործում․ Հակոբ Սիմիդյան
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արդյունավետ է համարում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28) Հայաստանի պատվիրակության մասնակցությունը և հույս հայտնում, որ դրա կոնկրետ արդյունքներն առաջիկայում կերևան։
հհ,աժ,նախագահը,պաշտոնական,նամակով,հաստատել,որ,չի,մասնակցի,նիստին,հապկ , ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական նամակով հաստատել է, որ չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական նամակով հաստատել է, որ չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի ՀԱՊԿ նիստին:
ռուսաստանի,իրանի,ադրբեջանի,ղազախստանի,և,թուրքմենստանի,ագ,նախարարները,մոսկվայում,կհանդիպեն , Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները Մոսկվայում կհանդիպեն
Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները Մոսկվայում կհանդիպեն
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու երեքշաբթի Կասպից ծովի տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
իրանը,հերքել,առնչությունը,մերձավոր,արևելքում,ամն,ռազմական,դիրքերի,վրա,հարձակումներին,իրան , Իրանը հերքել է իր առնչությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին
Իրանը հերքել է իր առնչությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին
Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի մեղադրանքներն այն մասին, թե Իրանը որևէ առնչություն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին:
իրանը,ողջունում,այն,նոր,քայլերը,որոնք,հայաստանը,ձեռնարկել,հանուն,խաղաղության,ու,անվտանգության.,դեսպան,իրան , Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության. դեսպան
Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության. դեսպան
Մենք ողջունում ենք այն նոր քայլերը, որոնք Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: