ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ

Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
 
«Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։
Ընդ որում, Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականությունը։ Մասնավորապես, ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների երթևեկության մասին տվյալները ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հումանիտար ճգնաժամի և շրջափակման բացակայության ապացույց։ Սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված ադրբեջանական կեղծարարությունները հերքվում են փաստերով։ Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրվա ընթացքում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչև շրջափակումը՝ մեկ օրվա ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կամ ԿԽՄԿ-ին, կամ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։
 
Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով դադարեցվել է երկու ուղղություններով ուղևորաշրջանառությունը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցվել, իսկ ուղևորները ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նպատակաուղղված հոգեբանական ահաբեկման։
 
Երրորդ՝ ամբողջությամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական ավելի քան 400 տոննա։
Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Ավելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաև էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով էլ ավելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը և Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը, որտեղ հունվարի 9-ին վթար էր տեղի ունեցել։
 
Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և բեռների զննում անցկացնելու իր իրավունքի մասին, բացարձակապես անհիմն է։ Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։
Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են և պետք է մերժվեն:
Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայաստան-վրաստան,սահմանին,գրանցված,երկրաշարժը,զգացվել,շիրակի,մարզի,շարք,գյուղերում,շիրակ , Հայաստան-Վրաստան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք գյուղերում
Հայաստան-Վրաստան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք գյուղերում
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
արարատ,միրզոյանը,բեռլինում,կհանդիպի,գերմանիայի,արտաքին,գործերի,նախարարի,հայաստան-գերմանիա , Արարատ Միրզոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ
Արարատ Միրզոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-7-ն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։
սիրիայում,երկրաշարժի,զոհերի,թիվը,գերազանցել,100-ը,երկրաշարժ , Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորության երկրաշարժի հետևանքով լուրջ ավերածություններ են եղել նաև Սիրիայի Հալեպ, Համա, Լաթաքիա քաղաքներում:
թուրքիայում,ավերիչ,երկրաշարժի,հետևանքով,զոհերի,թիվը,հասել,76-ի,թուրքիա , Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
ուրքիայի Կահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած:
հունաստանի,առափնյա,պահպանության,ծառայությունը,նավաբեկությունից,հետո,ավելի,քան,40,միգրանտի,է,փրկել , Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել
Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել
Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը որոնողափրկարարական գործողություն է իրականացնում Էգեյան ծովի Լերոս կղզուց հարավ-արևելք ընկած ծովային շրջանում՝ միգրանտներ տեղափոխող նավակի նավաբեկությունից հետո. փրկվել է 41 մարդ, հայտնաբերվել են մահացած երեխա և կին:
wsj.,«թուրքիան,շրջանցել,պատժամիջոցները,և,ռազմական,նշանակության,ամերիկյան,ապրանք,է,վաճառել,ռուսաստանին» , WSJ. «Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին»
WSJ. «Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին»
The Wall Street Journal ամերիկյան թերթի փոխանցմամբ, Թուրքիան շրջանցել է Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքեր, պահեստամասեր ու այլ ապրանք է վաճառել Ռուսաստանին: Այդ արտադրանքի մի մասի պատվիրատուն Ռուսաստանի զինված ուժերն է:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: