ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վստահ եմ, որ հատկապես ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցը բոլորովին նոր էջ է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության մեկնարկի համար. Արման Բաբաջանյան(Տեսանյութ)

Civic.am-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ասաց, որ իր համար չափազանց տարօրինակ է Կլաարի Երևան այցելությունը, որովհետև Երևանը հստակ մատնանշել է հասցեատերերին, թե ովքեր են պատասխանատու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի համար։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ մեկ օրով վերադառնում է Երևան՝ հանդիպումների, և նշել, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։ 
 


Civic.am-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ասաց, որ իր համար չափազանց տարօրինակ է Կլաարի Երևան այցելությունը, որովհետև Երևանը հստակ մատնանշել է հասցեատերերին, թե ովքեր են պատասխանատու  Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի համար։ 


«Դրա մասին տեղեկացված են մեր արևմտյան գործընկերները ոչ միայն ԵՄ-ում, այլև ԱՄՆ-ում։  Եվրախորհրդարանի պատգամավորները, նաև ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը, Ֆրանսիայի դեսպանը առանց երկմտանքի, ուղղակի հասցեական Ռուսաստանին և Ադրբեջանին պատասխանատու հայտարարեցին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար և երկու երկրներին կոչ արեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել միջանցքն անցանելի դարձնելու համար։ Ինձ համար տարօրինակ է, որ ԵՄ-ն այս ամենից հետո փոխանակ իր ճնշումն ավելացնի Ադրբեջանի վրա, ինչու ոչ՝ հենց պատժամիջոցներ սահմանի Ալիևի ունեցվածքի, նրա անձնական կապիտալի վրա, որ եվրոպական մի շարք երկրներում, գաղտնիք չէ, առկա են, գալիս է Երևան Լաչինի միջանցքի շուրջ խոսակցություն ծավալելու։ Ակնհայտ է, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է ցույց տալիս իր կախվածությունն Ադրբեջանից, և մտահոգությունները, որ եվրաչինովնիկներն ուղղակի կախվածություն ունեն Ադրբեջանից, և Ադրբեջանը նրանցից շատերին ուղղակի առել է փողով, իսկ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դրա առաջին ճակատում է, ավելի ու ավելի արդարացված են դարձնում այս համոզումը, և կարծես այդ պնդումը հնարավոր չի դառնում նույնիսկ հերքել»,- ասաց Արման Բաբաջանյանը։


Վերջինս նշեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանը շատ կարևոր ճանապարհ ունի անցնելու, և հույս ունի, որ առաջիկայում անվտանգային համագործակցությունը մեր մարտահրավերների ուղղությամբ, դրանք սպասարկելու ուղղությամբ էական առաջընթաց են  արձանագրելու։


Արման Բաբաջանյանը վստահ է, որ հատկապես ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցը բոլորովին նոր էջ է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցություն մեկնարկելու համար, և կարծում է՝ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունն այլևս պիտի բոլորովին նոր հարթություն տեղափոխվի, և ՍԵՊԱ-ն այլևս չի համապատասխանում Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ծավալին, բովանդակությանը և խորությանը։  


Արման Բաբաջանյանի խոսքով՝ Կլաարը, Շառլ Միշելը և մյուսները ուղղակի նաև իրենց  ոչ կոմպետենտության, անհետևողականության պատճառով հայ-ադրբեջանական հակամարտության վրա շատ բացասական ներգործություն և ազդեցություն են ունեցել։ 


«Չնայած Հայաստանը մշտապես ականջալուր է եղել արևմտյան գործընկերներին և ընդառաջ է գնացել նրանց հորդորներին, այդ թվում՝ կմտաբերեք, անցյալ տարվա սկզբին Հայաստանն ուղղակի միջազգային գործընկերներին վկայաբերելով՝ խոսեց Արցախյան խնդրում նշաձողն իջեցնելու պատրաստակամության մասին, որի դիմաց մենք պետք է ստանայինք միջազգային հանրության աջակցությունը։ Ես ձեզ ուզում եմ բացահայտել, որ այդ միջազգային հանրություն կոչվածը ԵՄ-ն է, այդ չինովնիկը, որն այդպիսի խորհուրդ էր տվել Հայաստանին և անվերապահ աջակցություն խոստացել, Շառլ Միշելն էր, ԵՄ-ն էր, և մենք դրանից հետո չենք ստացել այդ աջակցությունը, ինչ որ ակնկալել ենք և ինչ որ պայմանավորվել ենք։ Ավելին, պիտի ասեմ, որ օգոստոսի 31-ի նաև ձախողումը՝ Ալիև-Փաշինյան բանակցությունների, հանգեցրին սեպտեմբերյան այն էսկալացիային, որը մեզ համար չափազանց ծանր կորուստներ արժեցավ, և ըստ էության 44-օրյա պատերազմից հետո դա առաջին խոշորամասշտաբ ռազմական ագրեսիան էր արդեն ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան
 
Աղբյուր` civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: