ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կատարի Պետություն՝ Դոհա։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի հունվարի 24-25-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` կատարական կողմի հետ առողջապահության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
2. Անահիտ Ավանեսյանի` Կատարի Պետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Կատարի Պետություն գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Կատարի Պետություն 2 գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:
Աղբյուր` araratnews.am
Նմանատիպ Լուրեր

Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել
Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը որոնողափրկարարական գործողություն է իրականացնում Էգեյան ծովի Լերոս կղզուց հարավ-արևելք ընկած ծովային շրջանում՝ միգրանտներ տեղափոխող նավակի նավաբեկությունից հետո. փրկվել է 41 մարդ, հայտնաբերվել են մահացած երեխա և կին:

WSJ. «Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին»
The Wall Street Journal ամերիկյան թերթի փոխանցմամբ, Թուրքիան շրջանցել է Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքեր, պահեստամասեր ու այլ ապրանք է վաճառել Ռուսաստանին: Այդ արտադրանքի մի մասի պատվիրատուն Ռուսաստանի զինված ուժերն է:

ԱՄՆ-ը խnցել է Չինաստանի լրտեսական օդապարիկը
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հարավային Կարոլինայի երկնքում Չինաստանին պատկանող օդապարիկ են խnցել։

ԻԻՀ նախագահն այցելել է երկրաշարժից տուժած Խոյ քաղաքը
Կիրակի առավոտյան, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ժամանել է երկրաշարժից տուժած շրջաններ, տուժածներին հանդիպելու և նրանց խնդիրները լսելու համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտի արխիվում հայտնվել են գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք պարունակում են ուշագրավ կետեր՝ կապված Արցախյան խնդրի հետ
17 փետրվարի, 1997 թ. – ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ.

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջուդի Չուի հետ։