ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵՄ մոնիտորինգն ու անվտանգության հարցի «շան գլուխը»

Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն հիմնելու մասին, որը կգործի երկու տարի ժամկետով:

 Այդ քաղաքացիական առաքելությունը դիտարկելու է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը: Երևանը ողջունել է ԵՄ այդ որոշումը: Եվրամիության արտաքին հարցերի ու անվտանգության հանձնակատար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ այդ որոշումը Կովկասում Եվրամիության ներգրավվածության նոր փուլ է: Ի՞նչ կտա այդ փուլը Հայաստանին և Կովկասին: Սա հարց է, որը չունի միարժեք պատասխան:
 
Անկասկած, Եվրամիության դիտորդական առաքելության հանգամանքը, առավել ևս երկարաժամկետ տեղակայումը, դրական և ողջունելի է: Այն կարող է լինել ռեգիոնալ կայունության գրավականներից մեկը, մեխանիզմ, որը օգտակար կարող է լինել այդ խնդրի լուծման գործում: Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն օրինակ 44-օրյա պատերազմ սկսել է մի պարագայում, երբ գործում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր համանախագահությամբ՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ միջուկային երեք տերության կազմով, նաև ԵԱՀԿ գործող նախագահի մոնիտորինգի առաքելությամբ, որն իհարկե չուներ մեծ աշխատակազմ, բայց այդուհանդերձ հարակից մի մեխանիզմ էր: Այդ ամենը սակայն Ադրբեջանին հետ չպահեց նախ սողացող, հետո ավելի ու ավելի ընդգրկուն պատերազմի գնացող քաղաքականությունից և ի վերջո հանգեցրեց 44-օրյա պատերազմի ու հետագա ագրեսիվ քաղաքականության շարունակության: Այդ իմաստով, գերագնահատել Եվրամիության դիտորդների դերը, մեղմ ասած պետք չէ:
 
Ռեգիոնում խաղաղության ու պատերազմի հարցերը լուծվում են մի շարք այլ, առավել խորքային և առավել ազդեցիկ ու կենսունակ գործոնների համախմբով, հետևաբար այստեղ Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները պահանջում են դիվանագիտական աշխատանքի բավականին լայն և ընդգրկուն շրջանակ, անընդհատ աշխատանքով: Առավել ևս, որ Եվրամիության գործողությունն ինքնին թերևս ոչ այնքան սուբյեկտային քայլ է՝ մեղմ ասած պատեհ չէ առավել ևս այսօր խոսել Եվրամիություն քաղաքական սուբյեկտի գոյության մասին, այլ թերևս մի քանի այլ սուբյեկտ-կենտրոնների քաղաքական փոխհարաբերության արգասիք: Ըստ այդմ, քայլը ինքնին մեծապես կախված է այդ փոխհարաբերության ընթացքից, ինչպես հենց անմիջականորեն Եվրամիության տիրույթում, այդպես էլ լայն իմաստով Եվրաատլանտյան, որտեղ կան նաև Միացյալ Նահանգները, Բրիտանիան, ու անկասկած նաև Թուրքիան, որի արտաքին գործերի նախարարը մի քանի օր առաջ Վաշինգտոնում էր և բանակցում էր ԱՄՆ նախագահ Էնթոնի Բլինքենի հետ, որն էլ իր հերթին, ի դեպ, գործնականում նույն օրը խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նախօրեին էլ՝ Իլհամ Ալիևի, նրան հորդորելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը և ակտիվացնել քայլերը Հայաստանի հետ բանակցության ուղղությամբ: Բլինքենը վերհաստատել էր այդ բանակցությունը կազմակերպելու ԱՄՆ հանձնառությունը, բայց դարձյալ բաց է մնացել հարցը, թե ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, եթե չլսի Լաչինի միջանցքը բացելու այդ հորդորները: Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարար Լավրովը օրերս հայտարարել էր, որ Երևանը ՀԱՊԿ մոնիտորինգի փոխարեն գերադասել է Եվրամիության մոնիտորինգը, բայց այն կլինի «հակաարդյունավետ»՝ «կոնտրպրոդուկտիվ», եթե դրան չհամաձայնի Ադրբեջանը: Ինչպիսին է Ադրբեջանի վերաբերմունքը, պարզ չէ, սակայն այստեղ կա մի նուրբ հանգամանք, որն է թերևս Եվրամիության դերակատարության կամ ազդեցության «բանալին». ինչպե՞ս է Եվրամիությունը վերաբերում Հայաստան-Ադրբեջան սահմանին և այն հատվածներին, որոնց հանդեպ Ադրբեջանն առ այսօր ներկայացնում է հավակնություն բաց տեքստով: Այստեղ է թերևս անվտանգության հարցի «շան գլուխը»:
 
Աղբյուր` 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հոկտեմբերի,27-ի»,սցենար , «Հոկտեմբերի 27-ի» սցենարի կրկնությունն ակնարկող, ՀՀ իշխանության «հարցերը լուծելու» համար «ռոմանտիկ»-մահապարտներ հավաքագրող Ռուբիկ Հակոբյանի «մարտակոչը» կունենա՞ իրավական հետևանքներ
«Հոկտեմբերի 27-ի» սցենարի կրկնությունն ակնարկող, ՀՀ իշխանության «հարցերը լուծելու» համար «ռոմանտիկ»-մահապարտներ հավաքագրող Ռուբիկ Հակոբյանի «մարտակոչը» կունենա՞ իրավական հետևանքներ
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջով անցած ՀՀ Ազգային ժողովում երեկ ընդդիմության հրավիրած լսումների ժամանակ իշխանությանն ուղղված ատելության խոսքի «խտացվածքն» արտաբերվեց նախկին դաշնակցական, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանի շուրթերից։
լավրովը,համակերպվում,հհ,ագ,նախարարն,ենթական,դրա,համար,կիսագողական,բառապաշարով,խոսում.,իոաննիսյան , Լավրովը չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ, դրա համար էլ կիսագողական բառապաշարով է խոսում. Իոաննիսյան
Լավրովը չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ, դրա համար էլ կիսագողական բառապաշարով է խոսում. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ հարցը նրանում չէ, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նշած 7 շրջաններն ի՞նչ կարգավիճակ ունեին, պե՞տք է վերադարձնեին, թե՞ ոչ: Հարցն այն է, թե այդ մասին ինչպես է արտահայտվում նա, ինչ ոճով և ձևակերպումներով:
պատրիարքարանի,վրա,հարձակման,հետևում,այլ,ուժերի,քաղաքական,ենթատեքստ,պետք,չէ,փնտրել,դրանք,կարող,են,վարդանյան,իրանագետ , Պատրիարքարանի վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, դրանք կարող են կրկնվել. Վարդանյան
Պատրիարքարանի վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, դրանք կարող են կրկնվել. Վարդանյան
Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Հայոց պատրիարքարանի և հայ երիտասարդների վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, քանի որ հրեա կրոնական ծայրահեղականները միշտ անհարգալից և ոչ հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերել այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ:
պատմում,ռուս,գեներալները,համոզել,ընտրել,քոչարյանին,ռազմաբազան,հհ-ից,դուրս,գարեգին,միսկարյան,հայաստան , Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան
Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան
Օրերս քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորքերում ծառայության անցնող Հայաստանի քաղաքացիները զինվորական երդման ժամանակ երդվում են անմնացորդ ծառայել Ռուսաստանի Դաշնությանը: Ըստ Միսկարյանի՝ դա այդպես է շուրջ 30 տարի:
ադրբեջանը,մակ-ի,արդարադատության,դատարան,ընդդեմ,հայաստանի,հայց,ներկայացնելով,ինքն,իր,ձեռքով,ևս,մեկ,անգամ,միջազգայնացրեց,ագրեսոր,լինելու,և,հհ-ի,տարածքները,բռնազավթելու,փաստը,հայաստան-ադրբեջան , Ադրբեջանը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնելով, ինքն իր ձեռքով ևս մեկ անգամ միջազգայնացրեց իր՝ ագրեսոր լինելու և ՀՀ-ի տարածքները բռնազավթելու փաստը
Ադրբեջանը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնելով, ինքն իր ձեռքով ևս մեկ անգամ միջազգայնացրեց իր՝ ագրեսոր լինելու և ՀՀ-ի տարածքները բռնազավթելու փաստը
Լաչինի միջանցքի շրջափակումը և ապաշրջափակման ձգձգվող գործընթացը ունեցավ աշխարհաքաղաքական մեծ ռեզոնանս, ինչի հետևանքով ի հայտ եկած լոկալ ճգնաժամը դիտարկեց-քննարկվեց ավելի լայն՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում՝ դուրս գալով Արցախի ժողովրդի իրավունքներին վերաբերելի խնդրի սահմաններից։
եթե,ալիևը,շարունակի,նման,գործելաոճը՝,շատ,հնարավոր,եվրամիության,թե՛,առանձին,պետությունների,դիրքորոշումները,պատժամիջոցների,հարցում,փոխվեն,քաղաքագետ , Եթե Ալիևը շարունակի նման գործելաոճը՝ շատ հնարավոր է՝ թե՛ Եվրամիության, թե՛ առանձին պետությունների դիրքորոշումները պատժամիջոցների հարցում փոխվեն․ քաղաքագետ
Եթե Ալիևը շարունակի նման գործելաոճը՝ շատ հնարավոր է՝ թե՛ Եվրամիության, թե՛ առանձին պետությունների դիրքորոշումները պատժամիջոցների հարցում փոխվեն․ քաղաքագետ
Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների ու հայտարարությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: