ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցը պարունակում է բավական նուրբ շեշտադրումներ

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Առաջին ագամ չէ, որ ամերիկյան կողմն Ադրբեջանին հորդորում է բացել Լաչինի միջանցքը, բայց երեկ տեղի ունեցած Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցը պարունակում է բավական նուրբ շեշտադրումներ:

 Մասնավորապես՝
Պետքարտուղար Բլինքենը հորդորում է նախագահ Ալիևին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և ընդգծում է, որ ԼՂ հումանիտար ճգնաժամի ռիսկը խարխլում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հեռանկարները: 
 
Այլ բառերով՝ ամերիկյան կողմը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկայիս անմխիթար վիճակի պատասխանատվությունը դնում է ադրբեջանական կողմի վրա:
 
Բացի այդ, Պետքարտուղարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքը և դրա փակումը ուղիղ կապ ունի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ, հետևաբար, այդ գործընթացը պետք է ներառի նաև ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր: Այլ բառերով՝ «ԼՂ հակամարտություն գոյություն չունի» և «իմ քաղաքացիներն են, ինչ կուզեմ կանեմ» ադրբեջանական շինծու թեզերը չեն աշխատում:
 
Հաջորդ կարևոր շեշտադրումն այն է, որ հեռախոսազրույցի ընթացքում «Լաչինի միջանցքի շրջափակում», «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց», «դրա խափանման պատասխանատվություն» թեմաները ամերիկյան կողմը զուգորդում է Ադրբեջանում մարդու իրավունքների մեղմ ասած անմխիթար վիճակի մասին Ալիևյին հիշեցնելով: Պատահականությու՞ն՝ ոչ իհարկե: Նման քաղաքական նրբերանգները երբեք պատահական չեն լինում:
 
Ըստ էության, ամերիկյան կողմն ակնարկել է Ալիևին, թե ինչը կարող է օբյեկտիվորեն օգտագործվել իր դեմ, եթե նա շարունակի կինոյի տղա խաղալ, մանավանդ, երբ այդ կինոյի տղայի վարքագիծը ավելի ու ավելի է կրկնում մեր հյուսիսային դաշնակցի վարքագիծը:
Հ.Գ. Արցախյան 44-օրյա պատերազմից ցայսօր ընդգծում եմ, որ Ալիևին հարվածելու են մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության գործիքակազմով, և մենք պետք է պատրաստ լինենք այդ գործիքակազմը աշխատեցնել մեր օգտին: Սեպտեմբերյան ագրեսիան, ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիան, Լաչինի միջանցքի շրջափակումը այդ գործիքակազմի առաջին շարքերում կարող են հայտնվել, եթե այն Հայաստանի և Արցախի համար սահմանվի որպես ռազմավարական նպատակ:
 
Աղբյուր` 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հոկտեմբերի,27-ի»,սցենար , «Հոկտեմբերի 27-ի» սցենարի կրկնությունն ակնարկող, ՀՀ իշխանության «հարցերը լուծելու» համար «ռոմանտիկ»-մահապարտներ հավաքագրող Ռուբիկ Հակոբյանի «մարտակոչը» կունենա՞ իրավական հետևանքներ
«Հոկտեմբերի 27-ի» սցենարի կրկնությունն ակնարկող, ՀՀ իշխանության «հարցերը լուծելու» համար «ռոմանտիկ»-մահապարտներ հավաքագրող Ռուբիկ Հակոբյանի «մարտակոչը» կունենա՞ իրավական հետևանքներ
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջով անցած ՀՀ Ազգային ժողովում երեկ ընդդիմության հրավիրած լսումների ժամանակ իշխանությանն ուղղված ատելության խոսքի «խտացվածքն» արտաբերվեց նախկին դաշնակցական, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանի շուրթերից։
լավրովը,համակերպվում,հհ,ագ,նախարարն,ենթական,դրա,համար,կիսագողական,բառապաշարով,խոսում.,իոաննիսյան , Լավրովը չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ, դրա համար էլ կիսագողական բառապաշարով է խոսում. Իոաննիսյան
Լավրովը չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ, դրա համար էլ կիսագողական բառապաշարով է խոսում. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ հարցը նրանում չէ, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նշած 7 շրջաններն ի՞նչ կարգավիճակ ունեին, պե՞տք է վերադարձնեին, թե՞ ոչ: Հարցն այն է, թե այդ մասին ինչպես է արտահայտվում նա, ինչ ոճով և ձևակերպումներով:
պատրիարքարանի,վրա,հարձակման,հետևում,այլ,ուժերի,քաղաքական,ենթատեքստ,պետք,չէ,փնտրել,դրանք,կարող,են,վարդանյան,իրանագետ , Պատրիարքարանի վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, դրանք կարող են կրկնվել. Վարդանյան
Պատրիարքարանի վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, դրանք կարող են կրկնվել. Վարդանյան
Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Հայոց պատրիարքարանի և հայ երիտասարդների վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, քանի որ հրեա կրոնական ծայրահեղականները միշտ անհարգալից և ոչ հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերել այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ:
պատմում,ռուս,գեներալները,համոզել,ընտրել,քոչարյանին,ռազմաբազան,հհ-ից,դուրս,գարեգին,միսկարյան,հայաստան , Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան
Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան
Օրերս քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորքերում ծառայության անցնող Հայաստանի քաղաքացիները զինվորական երդման ժամանակ երդվում են անմնացորդ ծառայել Ռուսաստանի Դաշնությանը: Ըստ Միսկարյանի՝ դա այդպես է շուրջ 30 տարի:
ադրբեջանը,մակ-ի,արդարադատության,դատարան,ընդդեմ,հայաստանի,հայց,ներկայացնելով,ինքն,իր,ձեռքով,ևս,մեկ,անգամ,միջազգայնացրեց,ագրեսոր,լինելու,և,հհ-ի,տարածքները,բռնազավթելու,փաստը,հայաստան-ադրբեջան , Ադրբեջանը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնելով, ինքն իր ձեռքով ևս մեկ անգամ միջազգայնացրեց իր՝ ագրեսոր լինելու և ՀՀ-ի տարածքները բռնազավթելու փաստը
Ադրբեջանը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնելով, ինքն իր ձեռքով ևս մեկ անգամ միջազգայնացրեց իր՝ ագրեսոր լինելու և ՀՀ-ի տարածքները բռնազավթելու փաստը
Լաչինի միջանցքի շրջափակումը և ապաշրջափակման ձգձգվող գործընթացը ունեցավ աշխարհաքաղաքական մեծ ռեզոնանս, ինչի հետևանքով ի հայտ եկած լոկալ ճգնաժամը դիտարկեց-քննարկվեց ավելի լայն՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում՝ դուրս գալով Արցախի ժողովրդի իրավունքներին վերաբերելի խնդրի սահմաններից։
եթե,ալիևը,շարունակի,նման,գործելաոճը՝,շատ,հնարավոր,եվրամիության,թե՛,առանձին,պետությունների,դիրքորոշումները,պատժամիջոցների,հարցում,փոխվեն,քաղաքագետ , Եթե Ալիևը շարունակի նման գործելաոճը՝ շատ հնարավոր է՝ թե՛ Եվրամիության, թե՛ առանձին պետությունների դիրքորոշումները պատժամիջոցների հարցում փոխվեն․ քաղաքագետ
Եթե Ալիևը շարունակի նման գործելաոճը՝ շատ հնարավոր է՝ թե՛ Եվրամիության, թե՛ առանձին պետությունների դիրքորոշումները պատժամիջոցների հարցում փոխվեն․ քաղաքագետ
Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների ու հայտարարությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: