Միջոցառումներ՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության օրվան

Հնդկական դասական պարերի ուսուցում, նկարչություն, խոհանոց, ֆիլմի դիտում և դասախոսություն․ Հնդկաստանի Հանրապետության օրը Երևանում կնշվի ինքնատիպ միջոցառմամբ։ Այն տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 19:00 LOFT-ում։
Միջոցառումը նախաձեռնել է հնդիկ գործարար, ժամանակակից գրող, Penguin Harper-Collins-ի կողմից լույս ընծայված Wicked Games գրքի հեղինակ Արջուն Կրիշնա Լալը։ Արջունը 1,5 տարի առաջ տեղափոխվել է Հայաստան, սիրում է մեր երկիրը և իր սիրո մասին պարբերաբար հրապարակումներ է ներկայացնում։ Միջոցառմանը նա կներկայացնի «Հայ-հնդկական հարաբերությունները ժամանակի համատեքստում» թեմայով բանախոսություն։
«Հունվարի 25-ի միջոցառումը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարությանը: Այն նշվում է հունվարի 26-ին։ Սա Հնդկաստանի սահմանադրության վավերացման օրն է: Ամեն ինչից առավել ես ցանկանում եմ կամուրջներ և կապեր կառուցել Հնդկաստանի և Հայաստանի միջև: Մեր երկու երկրները հազարամյակներ շարունակ ունեցել են անձնական և առևտրային հարաբերություններ։ Մենք ունենք նմանատիպ, խաղաղ և ժողովրդավարական արժեքներ։ Այս դժվարին ժամանակներում ես կարծում եմ, որ Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարևոր է ամեն ինչում՝ պաշտպանության ոլորտից մինչև մարդկանց միջև կապեր: Այս միջոցառումը Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարությունն է: Բայց դա նաև մեր կապերի կառուցման և ամրապնդման տոն է»,-նշում է Արջուն Կրիշնա Լալը։
Հնդիկ ժամանակակից գրողը փաստում է՝ Հայաստանում իրեն տանն է զգում։ «Հայաստանում ինձ ամենաշատը մարդիկ են դուր գալիս: Ես շատ եմ ճանապարհորդել, եղել եմ աշխարհի մոտ 15 երկրում: Մարդիկ հաճախ ինձ հարցնում են, թե ինչու չեմ տեղափոխվում ուրիշ տեղ: Պատճառն այն է, որ հայերը շատ հյուրասեր են և սրտաբաց: Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը, դա այն է, ինչ ինձ դուր է գալիս: Ինձ դուր են գալիս գյուղական խորովածը և արշավները․ բայց ամենասիրելին մարդիկ են և նրանց հետ ունեցած փորձառությունները, դրական վերաբերմունքը, որ ես զգացել եմ»,-նշում է Արջուն Կրիշնա Լալը։ Ի դեպ, վերջինս այս պահին աշխատում է Հայաստանի մասին պատմող գրքի վրա։
Նմանատիպ Լուրեր

Հայաստան-Վրաստան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք գյուղերում
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Արարատ Միրզոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-7-ն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորության երկրաշարժի հետևանքով լուրջ ավերածություններ են եղել նաև Սիրիայի Հալեպ, Համա, Լաթաքիա քաղաքներում:

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
ուրքիայի Կահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած:

Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել
Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը որոնողափրկարարական գործողություն է իրականացնում Էգեյան ծովի Լերոս կղզուց հարավ-արևելք ընկած ծովային շրջանում՝ միգրանտներ տեղափոխող նավակի նավաբեկությունից հետո. փրկվել է 41 մարդ, հայտնաբերվել են մահացած երեխա և կին:

WSJ. «Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին»
The Wall Street Journal ամերիկյան թերթի փոխանցմամբ, Թուրքիան շրջանցել է Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքեր, պահեստամասեր ու այլ ապրանք է վաճառել Ռուսաստանին: Այդ արտադրանքի մի մասի պատվիրատուն Ռուսաստանի զինված ուժերն է: