Յոհաննես Լեփսիուսի հիմնած կազմակերպությունը դեռ 1896 թ․-ին որբանոցներ էր բացել Արևմտյան Հայաստանում

Թեև Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, բայց այդ հանգամանքը չի խանգարել գերմանացի միսիոներների հայափրկիչ ծրագրերի իրականացմանը։ Առանձնահատուկ էր Հոհաննես Լեփսիուսի դերը։
Նա 1896-ին հիմնել է Հայաստանի օգնության գերմանական միությունը։ Այս կառույցի Բեռլինի կոմիտեն շուտով վերածվել է գերմանական արևելյան առաքելության և որբանոցներ է բացել Ուրֆայում, Խոյում, Դիարբեքիրում, Ուրմիայում։
Լեփսիուսը հավաքել է հայերի ջարդերի և տեղահանությունների մասին տեղեկություններ դրանց ականատեսներից ու տարածել է տեղեկատվություն այդ ամենի մասին։ Նրան մեծապես աջակցել է Յակոբ Կյունցլերը։
Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 2-րդ:
Նմանատիպ Լուրեր

Հայոց ազգային բանակի ստեղծման իրավական հիմքը. 1992թ հունվարի 28-ի կառավարության որոշումը
Հատված ՀՀ ՊՆ կայքում (mil.am) տեղադրված հոդվածից, թե ինչպես ստեղծվեց և ձևավորվեց ՀՀ ՊՆ-ը:

Երեվանի քաղաքաշինության առանձնահատկությունները պարսկական իշխանության շրջանում (մաս1)
Շինարարական վերելքը ուշմիջնադարյան Երևանում` ըստ գրավոր աղբյուրների

Օսմանյան խորհրդարանի ընդունած Ազգային ուխտը – 28 հունվար, 1920թ.
Ազգային ուխտը, թուրքերենով՝ Misak-ı Millî, 6 կետերից կազմված ծրագիր է, որը հիմք է հանդիսացել, որ Մուստաֆա Քեմալի [Աթաթուրք] Թուրքիայի Ազգային մեծ ժողովը տարածքային պահանջներով հանդես գա հետագայում, այդ թվում՝ Կարսի և Արդահանի հանդեպ, 1921թ. Կարսի և 1923թ. Լոզանի խորհրդաժողովներում:

Երևանն աշխարհի հնագույն քարտեզներում
Երևանը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Մարդն այստեղ ապրել է հազարամյակներ շարունակ: Հնագիտական պեղումներից հայտնաբերված հնագույն բնակավայրը Շենգավիթն է, որը թվագրվում է մ.թ.ա. IV-II հազարամյակներով: Նրան հաջորդում են Ծիծեռնակաբերդը, Կայարանամերձ հրապարակը, Ավան, Զեյթուն թաղամասերը (մ.թ.ա. II հազ. I կես. ), Կարմիր Բերդը ( II հազ. վերջ), Էրեբունին (մ.թ.ա. VIII դար ), Թեյշեբաինին (մ.թ.ա. VII դար), Ավան-Առինջը (մ.թ.ա. II-I դդ.) և այլն: Մ.թ. I-II դարերում Երևանի զարգացումն ընթացել է դեպի Կայարանամերձ հրապարակ (Մուխաննաթ թափա) և Կոնդ: IV-V դարերում քաղաքի կենտրոնն են դառնում Կոնդը և Հին Երևանը (Շահար):

Հայոց Սրբազան լեռան Սիս, Մասիս և Արարատ անունների մասին
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր երկգագաթ լեռը (5.165մ) հայերը կոչել են Սիս և Մասիս: Մասիսը հայտնի է նաև Արարատ անունով: Հայոց պատմության շատ հարցերի ու հնագույն շատ անունների նման հայոց սրբազան լեռան Մասիս և Արարատ անունները ևս հետաքրքրել են ուսումնասիրողներին և բազմաթիվ հարցերի տեղիք տվել: Իսկ հարցերը շատ են. ինչու՞ սրբազան այս լեռն ունի երկու անուն` Մասիս ու Արարատ, ո՞րն է հնագույնը, ի՞նչ են նշանակում Սիս, Մասիս և Արարատ անունները, ինչու՞ և ե՞րբ է սարը կոչվել Արարատ:

«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989». Աշոտ Սարգսյան
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան: