ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ է կոշտացել ԵՄ դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ, և ի՞նչ մեսիջներ է ԵՄ-ն հղում Բաքվին

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ սա Եվրախորհրդարանի կողմից արված դիվանագիտական ժեստ է, որով Ադրբեջանին ցույց է տրվում իր իրական «տեղը»։

Ադրբեջանը չի հրավիրվել Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նիստին։Մինչդեռ Հայաստանը հրավեր ստացել է ԵԽ-ից: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն գտնվում է Բրյուսելում, որտեղ ելույթ կունենա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նիստում և կներկայացնի Արցախում հումանիտար իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ։ Ադրբեջանում այս առնչությամբ հիստերիա է սկսվել։ Ի՞նչ մեսիջ է սա իր մեջ պարունակում։ 

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ սա Եվրախորհրդարանի կողմից արված դիվանագիտական ժեստ է, որով Ադրբեջանին ցույց է տրվում իր իրական «տեղը»։ «Մենք պետք է հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ, որին ընդհանրապես դուրս թողեցին Եվրախորհրդարանից։ Նաև, քանի որ Եվրախորհրդարանում շատ լավ գիտեն Ադրբեջանի պահվածքը, և գիտեն, որ այդ բանաձևը պետք է ընդունվեր այդ նիստի ընթացքում, ադրբեջանցիներն էլ, լավագույն դեպքում, վեր էին կենալու և դուրս գային դահլիճից, և ի սկզբանե իմանալով ինչ է սպասվում՝ չեն հրավիրել»,- ասաց քաղաքագետը։

Բացի սրանից, Եվրամիությունը որոշել է անդամ երկրներին և համախոհ գործընկերներին հրավիրել միավորելու ուժերը և առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում: Արդյոք այս ամենը Ադրբեջանին ուղղված կոմպլեքս մեսի՞ջ է, և ի՞նչ են ուզում հասկացնել Ադրբեջանին։ Ըստ Ստեփանյանի՝ սա ԵՄ-ի կողմից ո՛չ առաջին, ո՛չ վերջին մեսիջն է։ Ստեփանյանը հիշեցրեց Եվրոպական միության անդամ որոշ երկրների դեսպանների, նաև հենց ԵՄ և ԱՄՆ դեսպանների այցերը Սյունիք, նաև՝ ԵՄ կողմից 5 տարվա ընթացքում Հայաստանին 2,6 մլրդ եվրո օժանդակության մասին, որի մեծ մասը ուղղվելու է Սյունիքում կատարվող ծրագրերին։

 «Սյունիքը շատ կարևոր աշխարհաքաղաքական դերակատարում ունի մեր տարածաշրջանում։ Կարծում եմ, որ այն ավելի մեծ աշխարհաքաղաքական դերակատարում ունի, քան Ադրբեջանը։ Եթե հանենք նավթային  և էներգակիրների գործոնը, ապա Սյունիքը ունի շատ  բարձր գին։ Այդ գինը շատ լավ հասկանում են և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում, մնում է մենք հասկանանք»,- ասաց քաղաքագետը։ 
Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ ԵՄ դիրքորոշման կոշտացումը։ Ըստ Ստեփանյանի՝ այս ամենը ունի մի քանի մակարդակ. «Առաջին հերթին Ադրբեջանը չի կատարում իր վրա վերցրած պարտականությունները և պայմանավորվածությունները։ Խոսքը Բրյուսելի և Պրահայի հանդիպումների մասին է։ Ալիևը բացահայտ կերպով ընդդիմացել է և դուրս եկել Ֆրանսիայի դեմ։ Իսկ Ֆրանսիան ԵՄ երկրորդ երկիրն է, և երկիր է, որը բացահայտ ցույց է տալիս, որ ուզում է ԵՄ-ում լիդեր դառնալ։ Երրորդ՝ Ադրբեջանը ԵՄ-ին վաճառում է ռուսական գազը, և այդ ամենը ԵՄ-ում շատ լավ հասկանում են, և դա երկրների  ներսում ունի   բավականին մեծ քանակի ընդդիմախոսներ։ Խոսքը քաղաքական այն սեգմենտների մասին է, որոնք ակնհայտ պաշտպանում են Ուկրաինային և ակնհայտ ցուցադրում են հակառուսական կեցվածք»,- ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ պատճառները բազմաթիվ են։ Պատճառներից մեկն էլ, ըստ քաղաքագետի, Լաչինի միջանցքի փակումն է, Ալիևի ահագնացող հակահայկական հռետորաբանությունը և Ալիևի պահանջների ու ախորժակի մշտապես մեծացումը, որը ԵՄ-ում չեն ընկալում. «Եվրոպան մեկ հարցում է համամիտ Ալիևի հետ՝ Արցախի  վերջնական կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»։

Հենց նոր պարզ դարձավ նաև, որ ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։ Որքանո՞վ այն կնվազեցնի նոր հնարավոր ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից։ Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ էականորեն։ «Շատ փոքր է հավանականությունը, որ ռազմական ագրեսիա լինի։ Այս երկու տարվա ընթացքում դիտորդական առաքելության ներկայությունը թույլ կտա կանխել սպանությունները սահմանին, որովհետև տեսանք, որ նախորդ մոնիթորինգային  միսիան արդեն իսկ բացառեց սահմանին կատարվող սպանությունները։ Այս երկու ամսվա ընթացքում սահմանին սպանություններ չեն եղել։ Այսինքն՝ դա զրկեց Ալիևին սահմանին սպանություններ կազմակերպել, ագրեսիայով սպառնալ, իսկ առանց դրա Ալիևը զրկվում է իր գլխավոր և, մեծ հաշվով, միակ լծակից, որով կարող էր ազդել ՀՀ-ի վրա՝ քաղաքական հարթակում կայացվող որոշումների մասով։ Խոսքը Բաքվի անհիմն պահանջների մասին է՝ խաղաղության պայմանագրի ներքո։ Խոսքը 8 գյուղերի մասին է, որոնք Ալիևը բացահայտ պահանջում է։ Խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է և այլն, և այլն։ Այսինքն՝ այն քեյսը, որ անմիջապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև մղվող բանակցություններում՝ այդ ամենի միջից հանած Արցախի հարցը»,- եզրափակեց Ստեփանյանը։
 
Վովա Հակոբյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հոկտեմբերի,27-ի»,սցենար , «Հոկտեմբերի 27-ի» սցենարի կրկնությունն ակնարկող, ՀՀ իշխանության «հարցերը լուծելու» համար «ռոմանտիկ»-մահապարտներ հավաքագրող Ռուբիկ Հակոբյանի «մարտակոչը» կունենա՞ իրավական հետևանքներ
«Հոկտեմբերի 27-ի» սցենարի կրկնությունն ակնարկող, ՀՀ իշխանության «հարցերը լուծելու» համար «ռոմանտիկ»-մահապարտներ հավաքագրող Ռուբիկ Հակոբյանի «մարտակոչը» կունենա՞ իրավական հետևանքներ
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջով անցած ՀՀ Ազգային ժողովում երեկ ընդդիմության հրավիրած լսումների ժամանակ իշխանությանն ուղղված ատելության խոսքի «խտացվածքն» արտաբերվեց նախկին դաշնակցական, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանի շուրթերից։
լավրովը,համակերպվում,հհ,ագ,նախարարն,ենթական,դրա,համար,կիսագողական,բառապաշարով,խոսում.,իոաննիսյան , Լավրովը չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ, դրա համար էլ կիսագողական բառապաշարով է խոսում. Իոաննիսյան
Լավրովը չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ, դրա համար էլ կիսագողական բառապաշարով է խոսում. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ հարցը նրանում չէ, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նշած 7 շրջաններն ի՞նչ կարգավիճակ ունեին, պե՞տք է վերադարձնեին, թե՞ ոչ: Հարցն այն է, թե այդ մասին ինչպես է արտահայտվում նա, ինչ ոճով և ձևակերպումներով:
պատրիարքարանի,վրա,հարձակման,հետևում,այլ,ուժերի,քաղաքական,ենթատեքստ,պետք,չէ,փնտրել,դրանք,կարող,են,վարդանյան,իրանագետ , Պատրիարքարանի վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, դրանք կարող են կրկնվել. Վարդանյան
Պատրիարքարանի վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, դրանք կարող են կրկնվել. Վարդանյան
Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Հայոց պատրիարքարանի և հայ երիտասարդների վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, քանի որ հրեա կրոնական ծայրահեղականները միշտ անհարգալից և ոչ հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերել այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ:
պատմում,ռուս,գեներալները,համոզել,ընտրել,քոչարյանին,ռազմաբազան,հհ-ից,դուրս,գարեգին,միսկարյան,հայաստան , Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան
Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան
Օրերս քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորքերում ծառայության անցնող Հայաստանի քաղաքացիները զինվորական երդման ժամանակ երդվում են անմնացորդ ծառայել Ռուսաստանի Դաշնությանը: Ըստ Միսկարյանի՝ դա այդպես է շուրջ 30 տարի:
ադրբեջանը,մակ-ի,արդարադատության,դատարան,ընդդեմ,հայաստանի,հայց,ներկայացնելով,ինքն,իր,ձեռքով,ևս,մեկ,անգամ,միջազգայնացրեց,ագրեսոր,լինելու,և,հհ-ի,տարածքները,բռնազավթելու,փաստը,հայաստան-ադրբեջան , Ադրբեջանը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնելով, ինքն իր ձեռքով ևս մեկ անգամ միջազգայնացրեց իր՝ ագրեսոր լինելու և ՀՀ-ի տարածքները բռնազավթելու փաստը
Ադրբեջանը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնելով, ինքն իր ձեռքով ևս մեկ անգամ միջազգայնացրեց իր՝ ագրեսոր լինելու և ՀՀ-ի տարածքները բռնազավթելու փաստը
Լաչինի միջանցքի շրջափակումը և ապաշրջափակման ձգձգվող գործընթացը ունեցավ աշխարհաքաղաքական մեծ ռեզոնանս, ինչի հետևանքով ի հայտ եկած լոկալ ճգնաժամը դիտարկեց-քննարկվեց ավելի լայն՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում՝ դուրս գալով Արցախի ժողովրդի իրավունքներին վերաբերելի խնդրի սահմաններից։
եթե,ալիևը,շարունակի,նման,գործելաոճը՝,շատ,հնարավոր,եվրամիության,թե՛,առանձին,պետությունների,դիրքորոշումները,պատժամիջոցների,հարցում,փոխվեն,քաղաքագետ , Եթե Ալիևը շարունակի նման գործելաոճը՝ շատ հնարավոր է՝ թե՛ Եվրամիության, թե՛ առանձին պետությունների դիրքորոշումները պատժամիջոցների հարցում փոխվեն․ քաղաքագետ
Եթե Ալիևը շարունակի նման գործելաոճը՝ շատ հնարավոր է՝ թե՛ Եվրամիության, թե՛ առանձին պետությունների դիրքորոշումները պատժամիջոցների հարցում փոխվեն․ քաղաքագետ
Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների ու հայտարարությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: