ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շիրակի մարզը մնացել է առանց դատավորների. փաստաբանները դժգոհ են

Բարձրագույն դատական խորհրդի հունվարի 18-ի որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ բոլոր 4 դատավորներին տեղափոխելու են մայրաքաղաք։

Շիրակի մարզի փաստաբաններն, այս որոշումը համարելով անտրամաբանական և անհասկանալի, ահազանգում են, որ այն կխաթարի դատարանի աշխատանքը, մեծ վնաս կպատճառի կալանավորների իրավունքներին, կվատնվեն պետության գումարները, քանի որ դատավորը, քրեական գործերի քննությունը կիսատ թողնելով, ավարտին չհասցնելով, հեռանում է, այն հանձնելով մեկ այլ դատավորի, որը գործի քննությունը սկսում է զրոյից։ Բացի այդ, ըստ փաստաբանների, արհեստականորեն կերկարաձգվեն կալանքի տակ գտնվողների պահման ժամկետները՝ պետական միջոցներից լրացուցիչ ծախսեր առաջացնելով։ Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանի դիտարկմամբ ԲԴԽ-ի այս որոշման պատճառով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մնացել է առանց քրեական մասնագիտացմամբ դատավորների, իսկ նրանք 6-7 ամիս է՝ ինչ նշանակվել էին։ «Գոնե առանձին-առանձին տեղափոխեին, էլի կհասկանայիր, ասենք մեկին տեղափոխեին, տեղը ուրիշ դատավոր բերեին, որ քրգործերի վրա այսքան շատ չազդեր, բայց սա ի՞նչ վերաբերմունք է Շիրակի մարզի նկատմամբ։ 4 դատավորի վարույթում հիմա ինչ գործ կա, նորից, զրոյից պիտի սկսվի։ Կա քրեական գործ, որը 5-6 դատավորի ձեռքով է անցել։ Շիրակի դատարանը դարձել է փորձադաշտ, գալիս 5-6 ամիս մնում, հեռանում են։ Ստացվում է, որ պետությունն անիմաստ փող է տալիս մարզի դատավորներին, որովհետև մի քանի ամիս աշխատում են, փաստացի ավարտին չեն հասցնում գործը, նոր դատավոր է գալիս, զրոյից սկսում, հինը ինչ արել, չի արել, արդեն կարևոր չէ։ Պետության փողերի վատնումը էլ ոնց է լինում։ Գործեր կան՝ 8-9 տարի քննվում են, բայց դրանք ողջամիտ ժամկետում պիտի ավարտվեն»։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանի ասելով էլ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործերի քննությունը կոլապսի առաջ է կանգնած։ «Գործի քննությունը տևում է տարիներ, որի ընթացքում անձանց նկատմամբ կիրառված են լինում խափանման միջոցներ, անձինք չգիտեն՝ իրենց կյանքը ինչպես պլանավորեն․ ի վերջո, դատվելու են, չեն դատվելու։ Փաստաբանների մոտ են գործերը կուտակվում, ծանրաբեռնվածություն առաջացնում, մարդիկ զրկվում են իրենց գործի՝ ողջամիտ ժամկետներում քննություն ունենալու իրավունքից։ Դա արդեն իրավունքի խախտում է ՝ անկախ գործի ելքից։ Զարմանում եմ՝ Բարձրագույն դատական խորհուրդն ի՞նչ տրամաբանությամբ է կադրերին նշանակում և ի՞նչ տրամաբանությամբ է այս որոշումները կայացնում, Շիրակի մարզի ազգաբնակչությունն արդար դատաքննություն ունենալու իրավունք չունի՞», -ասում է Արամայիս Հայրապետյանը։ Ըստ փաստաբանի՝ պիտի պայման դնել․ եթե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի են աշխատանքի ընդունում, գոնե առնվազն պիտի աշխատի 3-4 տարի։ Եթե անձը համաձայն չէ, թող չնշանակվի։ Փաստաբան Թամարա Յայլոյանն էլ նշում է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նույն վիճակն է նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների դեպքում։ Ամուսնալուծության հայցի քննությունը 2-3 տարի է տևում, երբեմն անձինք ստիպված են լինում հրաժարվել դատական պրոցեսից։ «Տուժողի կողմից նայենք այս ամենին։ Տտուժողն ամեն անգամ գալիս, ամեն անգամ վերապրում է այս ամենը, և նորից իրեն ասում են՝ դատական պրոցեսը չի ավարտվում։ Ասենք՝ նորից պիտի գա ու իրեն վնաս պատճառած անձին նորից տեսնի, պատմի, ասի։ Եվ քանի որ 4-5 տարի է անցնում, մարդկանց մեծ մասը, վկաները մոռանում են և՛ դեպքերը, և՛ հանգամանքները։ Հետագայում տարակարծության տեղիք է տալիս, որովհետև մյուս կողմի փաստաբանն էլ հայտարարում է, որ տեսեք՝ նախկինում էսպես էր ասում, հիմա էսպես է ասում կամ էս հանգամանքը նշել էր, այս պահին այս հանգամանքը չի նշում։ Բայց մարդն ասում է՝ գիտեք ինչ, ես էլ ի վիճակի չեմ, հետո չեմ էլ կարող վերհիշել, վերապրել այս ամենը»։ Թամարա Յայլոյանի ասելով Շիրակի մարզը հանրապետության երկրորդ մարզն է և՛ բնակչության քանակով, և՛ գործերի քանակով, և նման մոտեցումը փաստաբանն անլուրջ է համարում։ Բարձրագույն դատական խորհրդից Factor.am-ին խոստացան այս թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացնել առաջիկայում։ Արմիկ Մովսիսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: