Եթե Ադրբեջանը 120 հազար մարդու սովահար չի անում, ապա ինչո՞ւ է մերժում միջազգային փաստահավաք առաքելությանը․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանն ու հարց ուղղել Ադրբեջանին։
«Լաչինի միջանցքը 43 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ալիևը շարունակում է միջազգային բոլոր գործընկերներին վստահեցնել, որ միջանցքը բաց է, և որ Ադրբեջանը էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 հազար մարդու սովահար չի անում։ Եթե դա ճիշտ է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությանը»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է։ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ պարբերությունը, իսկ Ռուսաստանն, ըստ էության, չի կատարում հայտարարությամբ ստանձնած Լաչինի միջանցքով անխափան հաղորդակցություն ապահովելու իր պարտավորությունը։
Նմանատիպ Լուրեր

Ինչ էին բանակցում, և ինչ էր պահանջում միջազգային համայնքը Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ. Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը
Ուղիղ 25 տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց` արձանագրելով, որ իր առջև դրվե՛լ է նման պահանջ հայտնի ուժերի կողմից. գրում է Ազատություն Ռ/Կ-ն։
.jpeg)
Ընդդիմությունն ունի մեկ նպատակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտող կողմերին ազատել պատասխանատվությունից. Ռուբինյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսումներին:
.jpeg)
«Ալիևյան օրակարգն է․ հարց է՝ ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում»․ Նազելի Բաղդասարյանը՝ ըննդիմության այսօրվա ելույթների մասին
Շիրակի նախկին մարզպետ, ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը կարծում է, որ այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ընդդիմադիրների ելույթներում շատերի հիմնական թեզերը խիստ նույնական էին ադրբեջանական քարոզչության հետ։

Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

ՀՀ վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:

Ադրբեջանը այդպես էլ բռնազավթված տարածքներում վերաբնակեցում չկատարեց, քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել․ Հովհաննիսյան
Ադրբեջանը այդպես էլ բռնազավթած տարածքներում վերաբնակեցում չկատարեց։ Մինչև 44 -օրյա պատերազմը Բաքվի բռնապետը ամենամսյա ռեժիմով հավաքում էր, այսպես ասած, փախստականներին և ոգևորում, որ շուտով «ազատագրելու են իրենց հողերը և որ վերադառնալու են իրենց տներ»։