ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հերթական զանգվածային հրաձգությունն ԱՄՆ-ում. կա 10 զոհ, 10 վիրավոր

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնթերեյ զբոսայգում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել: 72-ամյա կասկածյալն ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշերը, երբ տղամարդը կրակ է բացել պարի ստուդիաներից մեկում, որտեղից ոչ հեռու Լուսնային նոր տարվա տոնախմբություն էր տեղի ունենում: Հրաձգությունն իրականացրել է 72-ամյա Հուու Կան Տրանը՝ ներգաղթյալ Չինաստանից, որը ժամանակին հաճախում էր տվյալ պարի ստուդիա և նույնիսկ այնտեղ ծանոթացել էր իր նախկին կնոջ հետ:
CNN-ը հաղորդում է, որ Մոնթերեյ զբոսայգում հրաձգությունից հետո Տրանը մեկնել է մոտակա Ալհամբրա քաղաքի պարի ստուդիաներից մեկը, որտեղ 2 անձինք զինաթափել են նրան: Ըստ Լոս Անջելեսի նահանգային շերիֆ Ռոբերտ Լունայի՝ կասկածյալի բեռնատար մեքենայում հայտնաբերված վկայությունները ցույց են տալիս, որ երկու պարի ստուդիաներում էլ եղել է նույն կասկածյալը:
Կիրակի ցերեկը Կալիֆորնիայի Տորանս քաղաքում ոստիկանների հետ առճակատումից հետո կասկածյալն ինքնասպան է եղել իր բեռնատար մեքենայում:
Ոստիկանությունը և հետաքննիչներն աշխատում են զանգվածային հրաձգության շարժառիթները պարզելու ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և համազգային սուգ է հայտարարել:
Gun Violence Archive ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ այս տարվա 23 օրերի ընթացքում ԱՄՆ-ում առնվազն 36 զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել: CNN-ի ձևակերպմամբ՝ «2023 թ.-ի զանգվածային հրաձգությունների թիվն ավելի շատ է եղել, քան տարվա անցած օրերի թիվը»:
Զենք կրելու ամերիկացիների իրավունքն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ: Սակայն շատերը քննադատում են Սահմանադրության տվյալ կետը՝ փաստարկելով, որ զենք կրելու մեկի իրավունքը խախտում է մյուսի կյանքի իրավունքը:
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որտեղ քաղաքացիական անձանց տրամադրության տակ եղած հրազենների թիվը գերազանցում է մարդկանց թիվը՝ յուրաքանչյուր 100 ամերիկացուն բաժին է ընկնում 120 զենք: ԱՄՆ-ում հրազենից մարդասպանությունների թիվն ամենամեծն է (յուրաքանչյուր 100 հազար մարդուց 4-ը), ինչը մյուս զարգացած երկրներից 18 անգամ ավելի է:  CNN-ը նշում է, որ ոչ մի զարգացած երկրում հրաձգությունների նման մասշտաբներ և հաճախականություն չի դիտվում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: