ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 102-ամյակն է

Հայ կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին։

Նա մեծ ժողովրդականություն է ձեռք բերել որպես երգահան, հաջողությամբ համագործակցել է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու հետ («Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։
Մեծ հաջողություն են ունեցել նաև Եվգենի Եվտուշենկոյի («Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու («Год любви», «Москва-река», «Верни мне музыку»), Լեոնիդ Դերբենյովի («Лучший город земли») հետ համահեղինակությամբ գրված երգերը։
«Առաջին սիրո երգը» և «Երևանը» ընկալվում են որպես հայրենի քաղաքի օրհներգ։ Լայն ճանաչում ունի «Նոկտյուրնը»։
Կոմպոզիտորն աշխատել է նաև գործիքային ջազի, երաժշտական-թատերական ժանրերի բնագավառում։ Գրել է «Քեռի Բաղդասար», «Հարսնացուն հյուսիսից», «Իմ սիրտը լեռներում է» և այլ մյուզիքլներ։ Ռեպերտուարային են դարձել «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար, Դաշնամուրային տրիոն, Սոնատը ջութակի և դաշնամուրի համար, «Վեց պատկեր» դաշնամուրային սյուիտը, ինչպես նաև դաշնամուրի համար գրված այլ պիեսներ։ «Պոեմը» ներառվել է Պ. Չայկովսկու անվան երրորդ միջազգային մրցույթի ծրագրում (1966) որպես պարտադիր ստեղծագործություն երկրորդ փուլում։
Համաշխարհային ճանաչման են արժանացել նրա գրավիչ և վիրտուոզ ստեղծագործությունները երկու ռոյալների համար, որոնք ստեղծվել էին Ա. Հարությունյանի հետ համահեղինակությամբ («Հայկական ռապսոդիա», «Տոնական»՝ հարվածային գործիքներով)։ Մեծ մասամբ զարգացրել է Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործական փորձը։ Կյանքի վերջին շրջանում իր արվեստում ձգտել է ավելի մեծ ռացիոնալիզմի։
Առնո Բաբաջանյանի ակադեմիական երաժշտության կատարողների թվում են Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Դավիդ Օյստրախը, Լ. Վլասենկոն, Սվետլանա Նավասարդյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Դ. Խանջյանը, Riga piano duo, Firenze piano duo։
Հաճախ որպես դաշնակահար հանդես է եկել տարբեր քաղաքների բեմերում՝ ներկայանալով իր ստեղծագործությունների փայլուն կատարմամբ։ Այդ կատարումները ձայնագրվել են և հրատարակվել աուդիոսկավառակներով։
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
բեյոնսեն,ռեկորդ,սահմանել,դառնալով,գրեմմիի,պատմության,ամենաշատ,մրցանակների,դափնեկիրը,գրեմմի , Բեյոնսեն ռեկորդ է սահմանել՝ դառնալով Գրեմմիի պատմության մեջ ամենաշատ մրցանակների դափնեկիրը
Բեյոնսեն ռեկորդ է սահմանել՝ դառնալով Գրեմմիի պատմության մեջ ամենաշատ մրցանակների դափնեկիրը
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն դարձել է Գրեմմիի պատմության մեջ ամենաշատ մրցանակների դափնեկիրը՝ ստանալով իր 32-րդ մրցանակը Լոս Անջելեսում կայացած Գրեմմիի 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ:
իրան,իրանական-մշակույթ,ցեղախմբեր,ազերիներ,ատրպատական , Իրանական մշակույթն ու ցեղախմբերը
Իրանական մշակույթն ու ցեղախմբերը
Ազերիները իրանական ու արիական ցեղ են: Ադերբեջան անվան ծագումն է Աթրոփաթ: Աթրոփաթը Աքեմենյան դինաստիայի զորավարներից էր, որ Ադրբեջանն ազատագրեց Ալեքսանդրի տիրակալությունից և ինքն ու իր գերադաստանը երկար տարիներ իշխեցին այդ տարածքում: Այդ տարածքը նախքան Աթրոփաթը, Փոքր Մարաստան էր կոչվում:
լոս,անջելեսում,կհայտարարվեն,մրցանակի,դափնեկիրները,գրեմմի , Լոս Անջելեսում կհայտարարվեն «Գրեմմի» մրցանակի դափնեկիրները
Լոս Անջելեսում կհայտարարվեն «Գրեմմի» մրցանակի դափնեկիրները
Այսօր Լոս Անջելեսում հայտնի կդառնան ԱՄՆ ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» մրցանակի դափնեկիրները, հոբելյանական 65-րդ արարողությունը կցուցադրվի NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում։
առաքելությունս,նույնն,ծննդավայրում,հայ,երգը,հնչեցնելը.,ստամբուլի,մեծ,համերգասրահում,տեղի,ունեցել,սիբիլի,մենահամերգը,սիբիլ , Առաքելությունս նույնն է՝ ծննդավայրում հայ երգը հնչեցնելը. Ստամբուլի մեծ համերգասրահում տեղի է ունեցել Սիբիլի մենահամերգը
Առաքելությունս նույնն է՝ ծննդավայրում հայ երգը հնչեցնելը. Ստամբուլի մեծ համերգասրահում տեղի է ունեցել Սիբիլի մենահամերգը
Ստամբուլի ամենամեծ՝ «Ջեմալ Ռեշիտ Ռեյ» համերգասրահում տեղի է ունեցել պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի՝ պոլսահայ համայնքում երկար սպասված մենահամերգը:
հայ,առաքելական,եկեղեցին,այսօր,նշում,սուրբ,սարգիս,զորավարի,տոնը,սուրբ-սարգիս , Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը
Այսօր՝ փետրվարի 4-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս․ Սարգիս զորավարի հիշատակության օրը։
երևանի,կամերային,թատրոնը,ոգևորված,վերադարձել,իրանից.համագործակցության,առաջարկներ,նոր,փառատոններ,իրան-հայաստան , Երևանի կամերային թատրոնը ոգևորված է վերադարձել Իրանից.Համագործակցության առաջարկներ, նոր փառատոններ
Երևանի կամերային թատրոնը ոգևորված է վերադարձել Իրանից.Համագործակցության առաջարկներ, նոր փառատոններ
Երևանի կամերային պետական թատրոնն օրերս մասնակցել է Իրանում անցկացվող «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնին՝ տեղի թատերասերներին ներկայացնելով Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ը՝ Արա Երնջակյանի բեմադրությամբ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: