ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական մշակույթն ու ցեղախմբերը

Պատմական աղբյուրների համաձայն, Բախթիարի է կոչվում Իրանի մեծ ցեղախմբերից մեկը, որը հայտնի է նաև Լոռե բոզորգ (մեծ լոռ) անունով:

Ոմանց կարծիքով Լոռե Բախթիարի անվանումն առաջացել է այն ժամանակ, երբ Իրանը մասնատված էր ու տարբեր իշխանություններ էին տիրում երկրում և Լոռեսթանի Աթաբաքանի իշխանության սահմանները մոտ էին Բախթիարիների բնակության տարածքներին:
 
Լոռե քուչաք (փոքր լոռ) է կոչվում այն տարածքը, որտեղ ապրում են այսօրվա Լոռեսթանի և Իլամի բնակիչները: Աքեմենյանների և Սասանյանների օրոք Լոռեսթանը հսկայական Պարսկաստանի մաս էր կազմում: Հետիսլամական շրջանում, Աբբասյան խալիֆաների ժամանակաշրջանից սկսած Լոռեսթանն ավելի մեծ տարածք էր զբաղեցնում և նրա սահմանները ձգվում էին Համադանից մինչև Սպահանի Ֆրեյդանի տարածքը:
 
Ղաջար դինաստիայի Ֆաթհալիշահի թագավորության օրոք, Բախթիարին Ֆարս նահանգի մաս էր կազմում և Քարունի գետը սահման էր հանդիսանում Պարսկաստանի և Իրաքի միջև: 1831 թվականից Բախթիարին մերթ Սպահանի և մերթ Խուզիստանի մաս էր կազմում:
 
Պատմության ընթացքում Բախթիարիները միշտ մասնակից են եղել քաղաքական, զինվորական և առևտրական ոլորտներում: Հատկապես նրանք յուրահատուկ դիրք են զբաղեցրել որպես սեֆյանների զորայիններ: Ակնառու ներկայություն են ունեցել Զանդիեի կազմավորումից մինչև Սահմանադրական հեղափոխության, այնուհետև նավթընկերության կազմավորման ժամանակաշրջանում, ինչպես նաև Իրան-Իրաք պատերազմում:
 
 
 
 
Բախթիարիների պատմությունն առաջին անգամ գրի է առել զորավար Ասադ Բախթիարին: Բախթիարի լոռերը շիա մուսուլմաններ են: Լոռերը մասամբ խառնվել են թուրք և սամի ցեղերի հետ, բայց ավելի շատ նրանք ազգակցական կապեր են հաստատել քրդերի հետ: Որովհետև լոռերենը քրդերենին մոտ լինելուց բացի, լոռերի դեմքն էլ իրանական ցեղերին է նմանում:
Լոռերն ազգակցական սերտ կապեր ունեն պարսիկ ցեղախմբերի հետ և լոռի բարբառները շատ մոտ են իրանական լեզուներին, հատկապես արշակունի և սասանի պահլավերենին: Աշխարհագրական դիրքից ելնելով և այդ ցեղախմբերի կենավայրը դժվարանցանելի շրջաններում լինելով, լոռերենը չի խառնվել թուրքերենին ու արաբերենին:
 
Ռուս իրանագետ` Դոխանիկովն այսպես է բնութագրել լոռերին.
  • Ֆիզիկապես ուժեղ, միջին հասակով, շագանակագույն աչքերով, սև մազերով, խիտ հոնքերով: Ունեն դեպի շրթերը կորացած մեծ արծվաքիթ, ուղղանկյուն կազմվածք և ընդգծված այտեր:
 
Ինչպես բոլոր քոչվոր ցեղերը, լոռերը նույնպես զբաղվում են անասնապահությամբ և ինչ-որ չափով գյուղատնտեսությամբ: Լոռերի որոշ ցեղեր դեռ վրանաբնակ են:
 
 
 
Որպես լոռերի կարևոր ցեղախումբ, Բախթիարիների բնակության շրջանն է համարվում Ֆարս նահանգից մինչև Սպահան, Խուզիսթան ու Լոռեսթան: Բախթիարիները բաժանվում են երկու մեծ գերդաստանների` Հաֆթ լոնգ և Չահար լոնգ անուններով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ճյուղավորումները:
 
Ինչպես մյուս ցեղախմբերը, բախթիարիների մի մասը բնակավորված է, իսկ մի մասը դեռ վրանաբնակ է: Բախթիարիների ամառանոց ու ձմեռանոց մեկնելը տեղի է ունենում Սպահան, Ֆարս և Խուզիսթան նահանգներում: Բախթիարիների տարածքն են համարվում Չահարմահալ ու Բախթիարի, Խուզիսթան և Սպահան նահանգի որոշ հատվածները և Լոռեսթանի արևելյան հատվածը: Ուստի ոմանք բախթիարիներին քուրդ, իսկ մեծամասնությունը նրանց լոռ է համարում:
 
 
 
Ազգագրագետ պրն. Ավշարին Հետևյալ կերպ է բացատրում լոռերի մասին.
 
  • Լոռերն ունեն տեղական արարողություններ, որոնք Իրանի մյուս շրջանների ծեսերին նման լինելով, նաև ցույց են տալիս բախթիարիների յուրահատկությունները:
Այդ արորողություններից է անձրև տենչալը, որը տեղի է ունենում երաշտի ժամանակ: Երբ անձրևներ չեն լինում, ընտրում են անբեղ ու անմորուս մի տղամարդու: Նրա համար բեղ ու մորուք են դնում և կաշվե մի մեծ պարկ են դնում գլխին: Լայն հագուստ են հագցնում և ուսերի վրա են դնում մի տոպրակ: Այնուհետ հոծ թվով մարդիկ հավաքվում են նրա շուրջը և երգում են այս երգը.
 
-Հար հար հարունաք             Խոդա բեզան բարունաք
 
Սի ու այալ դարուն                Խոդա բեզան բարունաք
 
Գանդոմա զիրե խաքան         Զե թեշնեգի հալաքան
 
Հար հար հարունաք               Խոդա բեզան բարունաք
 
 
Երգի թարգմանությունն է.
-Աստված անձրև տեղա, գոնե ընտանիք ունեցողների համար անձրև տեղա, ցորենները հողի տակ ծարավ են, Աստված անձրև տեղա:
 
Այնուհետև բազմությունը գնում է մեկի տուն: Նա ալյուր կամ ցորեն է տալիս նրանց, բայց նախ մի քիչ ջուր է լցնում նրանց գլխին: Այդ գործը շարունակվում է մինչև գիշեր: Հավաքված ալյուրով հաց են թխում, իսկ հացերից մեկում փոքր փայտիկ են թագցնում: Այնուհետև հացը բաժանում են ժողովրդի մեջ: Փայտի կտորը ում հացի մեջ եղավ, կատակով նրան ծեծում են մինչ մեկը երաշխավորի, որ մինչև այսինչ օրը անձրև կգա:  Թե մինչ այդ օրը անձրև չեկավ, ծեծում են երաշխավորողին, մինչև մեկ ուրիշը գա ու երաշխավորի և այդպես շարունակվում է այդ ծեսը մինչև անձրևելը:
 
Բախթիարիների համար հատուկ նշանակություն ունեն ազգային ու կրոնական տոները, հատկապես նովրուզը, սիզդաբեդարը, իմամների և Մուհամմեդ մարգարեի ծնունդը, Ղուրբանի, Ղադիրի և Ֆեթրի տոները: Նովրուզի սեմին բախթիարիներն իրենց վրանները կանգնեցնում են ջրառատ ու կանաչապատ վայրում: Տոնի գիշերն անց են կացնում իրենց վրանում, իսկ տոնի առաջին օրը հագնում են իրենց տոնական հատուկ զգեստները և գնում են հարազատներին այցելության: Բախթիարիները համոզված են, որ սգո հագուստը անպայման պետք է հանել նախքան նովրուզը: Հակառակ դեպքում պտղաբերությունն ու բարիքը կլքեն այդ ցեղախմբին: Նովրուզի 13-րդ օրը` սիզդաբեդարին դաշտային ծաղիկներով պսակ են պատրաստում:
 
Աղբյուր՝ parstoday.ir
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: