ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Գագիկ թագաւորի արձանը

Շահէն Հովսէփեան
1892 թ., Ռուսաստանի կայսերական ակադեմիայի որոշումով, հնագիտական մի արշաւախումբ Նիկողայոս Մառի գլխաւորութեամբ և ճարտարապետ Թորոս Թորամանեանի, արևելագետ Յովսէփ Օրբելի մասնակցութեամբ մեկնում են Անի քաղաք, որոնք լայնածաւալ պեղումներ են կատարում մինչև 1917 թ.:
1905-6 թթ. ընթացքին պեղումներ է տեղի ունենում քաղաքի Ս.Գրիգոր Լուսաւորիչ (Գագկաշէն) եկեղեցու աւերակներում, որը կառուցել էր Գագիկ Ա. Բագրատունեաց (990-1020 թթ) թագաւորի հրամանով և Տրդատ ճարտարապետի միջոցով: Եկեղեցին կառուցւել էր Զւարթնոց տաճարի ոճով, 1001-10 թթ.:
Գագկաշէն եկեղեցին վերականգնւած վիճակով
1906 թ. պեղուների ընթացքին, հողի տակից դուրս է բերւում Գագիկ թագաւորի քարէ արձանը ջարդւած վիճակով, բաղկացած 53 բեկորներից, որը նկարիչ Ս.Պոլտորացկու ջանքերով հաւաքւում, սոսնձւում ու դառնում է մի ամբողջութիւն:
Գագիկ թագաւորի արձանը
Արձանը միջնադարի քանդակագործութեան բացառիկ նմուշ է, որը վերականգնելուց յետոյ պահպանւում է 1904 թ., քաղաքի Մանուչէ մզկիթում հիմնած թանագարանում, ուր տեղադրւած էր պեղումների ընթացքին գտնւած բազմաթիւ այլ իրեր:
Ըստ Թորոս Թորամանեանի, նկատի առնելով արձանի գտնւելու վայրը, այն տեղադրւած է եղել եկեղեցու հիւսիսային մուտքի վերևը, 10-12 մ բարձրութեան վրայ, եկեղեցու պատին, դէմքը ուղղւած լինելով քաղաքի գլխաւոր մուտքը:
Արձանի վերականգնւած պատկերը ըստ Պարգև Ֆրանգեանի
Արձանը վարդագոյն տուֆ քարից է և բարձրութիւնը 2,26 մ. է, արձանի մանրամասութիւններում պահպանւել է պատշաճ համաչափութիւն և ըստ ականատես հնագետների վկայութեան, այն պատրաստւել է բարձր որակով և նրա վրայ նկատելի է գոյնի հետքեր, որը ապացուցում է այն տարբեր գոյներով գոյնւած լինելը:
Գագիկ թագաւորի արձանը և Մաթևոս Բ. Կոստանդնապոլսեցի կաթողիկոսը
Գլխին ունենալով լայն փաթաթած չալմա, հագին երկարաւուն խալաթ և մէջքին փաթաթան, ներկայացնում է արաբական տարազի ազդեցութիւնը: Հաւանաբար թագաւորին այդ հագուստով են ներկայացրել, ի նշան արաբական խալիֆայութեան կողմից իր թագաւորութեան ճանաչման առիթով:
Գագիկ թագաւորի մազերը չալմայի տակից դուրս գալով հասել է մինչև ուսերը, նա ունի լայն դէմք, խոշոր աչքեր և թաւ հոնքեր, բեխերը ոլորած դէպի վեր, իսկ մորուքը հասնում է մինչև կուրծքը: Վզին կախած է խաչ իսկ ձեռքերը այնպէս դիրքով են, ըստ երևոյթի պահած ունի ինչ որ իր, որը նկատի առնելով ժամանակակից տարբեր վանքերում նման դիրքով բարձրաքանդակները, պիտի, որ ձեռքերում պահած լինի Գագկաշէն եկեղեցու մանրակերտը, որի մասին վկայել է Թորոս Թորամանեանը, թէ գտնւել է նաև սոյն եկեղեցու մանրակերտը, որի հիման վրայ նա գծագարել է ամբողջական պատկերը:
Գագիկ թագաւորի ամբողջական գծագրւած պատկերը
Ըստ Վ.Խաչատրեանի, նկատի առնելով, որ Գագկաշէնի մանրակերտի մի ծայրն է գտնւել նրա ձեռքում, իսկ նրա մեծ մասը մնում է օդում, նաև նկատի առնելով նման բարձրաքանդակներ, որի միւս կողմը կանգնած է լինում մանրակերտի ստացողը (ինչպէս՝ Ախթամարի Ս.Խաչ եկեղեցում) կամ թէ միւս կողմը կանգնած լինելով մէկ ուրիշ անձ, նա ևս պահում է մանրակերտի միւս կողմը (ինչպէս՝ Հաղպատ և Սանահին վանքերում), ուստի նա եզրակացնում է, որ Գագիկ թագաւորի դիմացը կանգնած է եղել Քրիստոսը, որի ձեռքերում է եղել մանրակերտի միւս ծայրը, կամ թէ Կատրանիդէ թագուհին, որոնք միասնաբար պահել են մանրակերտը: Երկուսի պարագային էլ մինչև օրս որևէ արձանի մասեր չի գտնւել, որպէսզի հաստատի սոյն տեսակէտը:
Արձանը ըստ Վ.Խաչատրեանի
1918 թ. թուրքական բանակը մօտենում է Անի քաղաքին, ուստի հնագետները մի խումբ տեղացի երիտասարդների օգնութեամբ յաջողում են Մանուչէ Մզհիթում և երկու կառուցւած պահեստներում կուտակւած հնագիտական նիւթերի ընդամենը մի փոքր մասը հանել քաղաքից ու տեղափոխել Ախուրեան գետի միւս ափը: Գագիկ թագաւորի արձանը ծանր լինելու պատճառով հնարաւոր չի լինում տեղափոխել, ուստի արձանը թաղում են հողի տակ այն յոյսով, որ կը վերադառնան և կը փրկեն: Բայց երբէք չը վերադարձան Անի, որովհետև ըստ Մոսկւայի ռուս-թուրքական պայմանագրի համաձայն, քաղաքը անցաւ թուրքերի ձեռքը:
Արձանի մի մասը Էրզրումի թանգարանում
1920ականներին պարզւեց, որ տեղում մնացած հնագիտական բոլոր նիւթերը ամբողջովին ոչնչացւել են թուրքական բանակի միջոցով ու նետւել Ախուրեան գետը, որոնցից այժմ միայն պատկերներ են մնացել: Իսկ արձանի մասին ոչ մի լուր չկար մինչև 1980ականները, երբ նրա ձախ թևի մի փոքր մասը յայտնւեց Էրզրումի թանգարանում, որով պարզւեց թէ արձանը ևս գտել և ջարդել են:
Վերարտադրւած արձանը
1993 թ. քանդակագործ Հրաչ Գալստեանը վերարտադրեց արձանը, ջանալով Արամ Վրոյրի լուսանկարի և Թորոս Թորամանեանի վկայութիւնների հիման վրայ հնարաւորինս պահպանել նոյն արձանի տեսքը, որը այժմ տեղադրւած է ՀՀ Պատմութեան թանգարանում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: